Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչո՞ւ է Վազգենը այս տողերը գրում մահվանից մոտ երկու ամիս առաջ. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրում է.

«Երկար է, բայց կարդացեք, խնդրում եմ:

Ինչո՞ւ է Վազգենը այս տողերը գրում մահվանից մոտ երկու ամիս առաջ, ինչու՞ ...

Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ հող չէ: Մեղրին քո տան դուռն է, հայ: Մեղրին քո հացի մայան է: Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քեզ վրա: Չգիտեմ՝ ներսից, չգիտեմ՝ դրսից, ու բանալին կախում ես կրծքիցդ: Քանի բանալի կար կախված 1915 թվից: Քանիսը կորավ: Քանիսը մնաց: Իսկ դռները՝ բաց… Տանը հայ չկա: Թուրք-մուրք չգիտեմ, պատերազմ-մատերազմ չգիտեմ՝ համաշխարհային-մամաշխարհային՝ արդարացում հնարեցինք, թիկունքում պահվեցինք, որ չխոստովանենք՝ 1915 թ. առաջ ու հետո ու հիմա տեր չէինք, չեղանք, տեր չենք դառնում մեր տանը: Մենք վախենում ենք մեր ուժից: Մեզ վարժեցրել են ուրիշի ուժին: Մենք ընտիր-ընտիր հպատակ ենք, մենք խելոք-խելոք կատարող ենք, մենք հայտնագործություն ենք ուրիշի ձեռքի տակ: Հայ մարդ, հիմա ուրիշը դու ես: Քո ուրիշը դու ես: Ու ոչինչ, որ սկզբից, հին սովորույթի, վախի, անվստահության, չգիտեմ էլ ինչի պատճառով դու քո մեջ քեզ թշնամի ես որոնում, գտնում ու ուրախանում, որ մեղավոր կա: Ոչինչ, բայց թող դա արագ անցնի: Դու դրան մի հավատա. դու ճանապարհ ունես, դու տուն ունես, դու որդի ունես: Մի հավատա, թե քո թշնամին քեզնից ուժեղ է: Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է: Ու հիմա՝ Մեղրին: Ասել, ասում եմ՝ Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած տարածք՝ նույնիսկ Ղարաբաղը:
Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող: Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ՝ սուտ է: Մեծ, համաշխարհային սուտ: Նախ՝ չեն տա, հազար ու մի ձև կա չտալու: Ղարաբաղը ապացույց, որ հողը գրիչով չեն վերցնում: Չեն տա: Եթե տան, ավելի վատ: Որովհետև իրենք շատ են, իրենք այսօր մեզնից ուժեղ են: Տվեցին, գալու են ու մեզ ուտեն: Իրենց թվով: Իրենց տնտեսությամբ: Իրենց փողով: Իրենց խելքով: Իրենց շահով: Ես զգուշացնում եմ՝ պատմությունը նաև ավարտվում է ոտնահետքերով: Մեր ոտնահետքերով մեր պատմությունը չպիտի ավարտվի: Եթե տաք Մեղրին, ձեր արյանը խառնում եք այն բենզինը, որը չի թունավորելու, պայթեցնելու ձեր գանգը: Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում: Դարերի մեռած պատմությունը թափ տվեք ձեր հոգուց, մի մեռեք ձեր տան մեջ: Ձեր հոգու մեռելներին թաղեք: Էս երկիրը ձերը չէ, դուք գալիս-անցնում եք, ձերը էս երկրի սիրտը պահելն է: Սիրտը: Ես ձեզ չեմ հասկանում: Ես ձեզնից վախենում եմ, դուք կգնաք ու ձեր զավակների վզից կկախեք Մեղրիի ձեր տան բանալիները, լաց կլինեք, կենաց կխմեք ու կսատկեք կարոտից, բայց զենք չեք վերցնի: Ես ձեզնից վախենում եմ, դուք մեռոնին թույն կխառնեք :
Վազգեն ՍԱՐԳՍՅԱՆ 
1999 թվականի օգոստոս

Ի՞նչ էր քննարկվել հոկտեմբերի 23 անվտանգության խորհրդի նիստին, եթե դու Մեղրի չես բանակցել, ինչի մասին էր խոսում Կարեն Դեմիրճյանը որին դու իբր ընտրություններին կրել ես.... 

«Մեղրիի խնդրով Անվտանգության խորհրդի հոկտեմբերի 23-ի նիստում քննարկվել էր Մեղրիի հարցը. այդ օրը Կարենը մեզ ասաց. «Ոչ ոքի չասեք, բայց դուք իմացեք. եթե ինձ մի բան պատահի, իմացեք՝ դրա համար է» ,- «Ա1+»-ին պատմեց Կարեն Դեմիրճյանի այրին` Ռիմա Դեմիրճյանը.«Ես շատ ուշ հասկացա, որ այդ խոսքերը իրենց մեջ պարունակում էին հնարավոր վտանգի իմաստ»:

27-ին նախորդող օրերին Ռիմա Դեմիրճյանը ինչ-որ տագնապ էր ապրում. «Չէի կարողանում ինքս ինձ բացատրել, թե բանն ինչում է, բայց շատ անհանգիստ էի, մեջս վախ կար, Կարենն էլ անհանգիստ էր, բայց ես դա վերագրում էի աշխատանքային լարվածությանը: Տագնապը սաստկացավ, երբ հոկտեմբերի 27-ին նախորդող շաբաթ օրը, անվտանգության խորհրդի նիստից հետո, Կարենը լրիվ փոխվեց. նա շատ լռակյաց դարձավ, իր սովորության հակառակ` ոչ միայն չէր կատակում, այլեւ շատ էր լռակյաց, եւ այդպես մինչեւ չորեքշաբթի: Հոկտեմբերի 26-ի երեկոյան նա նույնիսկ հաց չկերավ, լուռ նստած էր, ես առաջին անգամ ասացի` Կարեն, այդքան մի լռիր, խոսիր, սրտիդ վրա կազդի, արտահայտվիր, որ թեթեւանաս: Ասաց` ի՞նչ խոսեմ. վեր կացավ ու դուրս եկավ պատշգամբ»:

Թերթերից մեկն էլ ցինիկաբար գրեց՝ թող չխոսեր, չէր սպանվի. մեկը չհարցրեց, ստուգողական կրակո՞ցն էլ խոսելու համար արեցին»:

Հատված՝ Ռիմա Դեմիրճայանի հուշերից»:

Լրահոս

Շտապ
Իրանն ու Իսրայելը շարունակում են միմյանց հարվածել (տեսանյութ)
24 ժամ ջուր չի լինելու
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ռեզոլյուցիա է ստորագրել. քաղաքական ուժերին բանաձեւ են առաջարկում (տեսանյութ)
Թաիլանդում գտնվող ՀՀ 56 քաղաքացու թռիչք չեղարկվել կամ հետաձգվել է․ ՀՀ ԱԳՆ
Փաշինյանի կառավարման 8 տարիներից 6-ում երկրապահների երդմնակալության արարողություն տեղի չի ունեցել (տեսանյութ)
Օրվա 20 ամենաթրենդային շորթերը. (տեսանյութ)
Տարածաշրջանը կանգնած է պայթյունի եզրին.Հետաձգվել են դեպի Երևան չվերթներ (տեսանյութ)
Մոսկվայի մարզում տղամարդը պայթեցրել է բանկոմատը
Ճանապարհերի վիճակը՝ ժամը 18.20-ի դրությամբ
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինը
Շտապ
Իրանը հայտարարել է իսրայելական և ամերիկյան թիրախների վրա նոր հարվածների մասին
Քաղցր տրամադրության հասցեն Երևանում․ Cօcao սրճարանը նշում է իր առաջին տարեդարձը
Շուրջ 324 միլիոն դրամ արժեքով գույքը հանձնվել է Հայաստանին
Տարածաշրջանը պայթյունավտանգ փուլում է.Փորձել են հրկիզել ՀՀ ԱԱԾ շենքը (տեսանյութ)
«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ռեզոլյուցիա է ստորագրել. քաղաքական ուժերին բանաձեւ են առաջարկում
Կարևոր
Կապ է հաստատել ՀՀ 4 քաղաքացի․ ԱԳՆ-ն՝ Դուբայ-Երևան թռիչքի մասին
Կարևոր
Ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է «FlyDubai» ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքը․ ՀՀ ԱԳՆ
Կարևոր
Կիպրոսում ՀՀ դեսպանությունն օպերատիվ կապի մեջ է հավատարմագրման երկրի իշխանությունների և դեսպանություն դիմած ՀՀ քաղաքացիների հետ
Արշակ Սրբազանի տեղաշարժը սահմանափակել են. Ֆեյք հարցումների մարաթոն է սպասվում

Լրացուցիչ նորություններ

...

Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան

Գագիկ Հարությունյանի վերջին գրառումը (լուսանկար)

«Մեռնում եմ, չեմ կարում». Գոռ Հարությունյանի հուզիչ խոսքերը եղբոր մահվան մասին

Խաչիկ Գալստյանը 2 օրից կլինի տանը․ փաստաբան

Ի՞նչ էր պատգամել Էնվերն ու ինչպե՞ս Փաշինյանի օգնությամբ Էրդողանը դա կյանքի կոչեց․ Շարմազանով

Սյունիքի, մասնավորապես Կապան համայնքի փակվող դպրոցների ցանկը (Լուսանկար)

Սրանց պետք է հեռացնել, որ և՛ անկախ Հայաստան լինի, և՛ իրական հայ-ռուսական դաշինք. Էդուարդ Շարմազանով

Սանասարյանը արդարացվեց. Արդյո՞ք Փաշինյանը ներողություն կխնդրի նրանից

«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան

2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3,3 անգամ, բայց ի՞նչ է ստացել «հերոս հարկատուն» դրա դիմաց. պատգամավոր

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ եւ նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն․ Աշոտյան

Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից․ Դավիթ Սանասարյան

Արդյո՞ք սա նշանակում է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան

Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են ադրբեջանամետ, անպատիվ, անմշակույթ, ի վերջո անգրագետ իշխանության դեմ․ Դավիթ Ամալյան

Շիրակում կաթը գյուղացիներից մթերվում է150–160, խանութում վաճառվում է մինչև 900 դրամով. պատգամավոր

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան

Երբ ճշմարտությունը կորցնում է իր օբյեկտիվ հիմքը, մարդը դառնում է անտարբեր և չի զանազանում չարը բարուց․ Տեր Իսահակ

Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան