Իրանի ազգային հավաքականի մարզական բազայի մարզադաշտի մոտ Տիխուանայում հայտնաբերվել է քայքայված դիակ, հաղորդում է Actu Foot-ը X սոցիալական ցանցում։ Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ մարմինը փաթաթված է եղել սև պարկի մեջ և բռնության հետքեր է ունեցել։
Խմբային փուլում Իրանը կխաղա Նոր Զելանդիայի և Բելգիայի հավաքականների դեմ Ինգլվուդում, Կալիֆոռնիա, իսկ հետո՝ Եգիպտոսի դեմ Սիեթլում։
Աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։ Արգենտինան գործող աշխարհի չեմպիոնն է, որը 2022 թվականի եզրափակչում հաղթել է Ֆրանսիային։








