Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սահմանադրական «ծուղակը» և սատելիտների ինստիտուտը. ինչպե՞ս պետք է իշխանությունները լուծեին արտաքին պարտադրանքների իրագործման մեխանիզմը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հայաստանում սպասվող սահմանադրական փոփոխությունների դիսկուրսն ունի մի կարևոր ներքին նրբություն, որը սովորաբար դուրս է մնում հանրային ուշադրությունից։


Վերջին շրջանում ակտիվացած այս քննարկումները սովորաբար վերլուծվում են զուտ արտաքին քաղաքական ճնշումների համատեքստում, սակայն դրանց կյանքի կոչման ներքաղաքական ու իրավական մեխանիզմները պահանջում են շատ ավելի լուրջ քաղաքագիտական հայացք։


Այս ամենի հիմքում ընկած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի այն առանձնահատկությունը, որն առնչվում է խորհրդարանի ձևավորման տրամաբանությանը։ Գործող համակարգն այնպիսին է, որ, անկախ ընտրությունների արդյունքներից, նույնիսկ եթե որևէ իշխող քաղաքական ուժ հավաքի քվեների 100 տոկոսը, խորհրդարանի տեղերի առնվազն մեկ երրորդը օրենքի ուժով պարտադիր կերպով պետք է տրվի ընդդիմադիր ուժերին։


Սա նշանակում է, որ իշխող ուժն անգամ բացարձակ ձայների գերակշռությունը տանելու դեպքում միայնակ երբեք չի ունենալու այնպիսի մեծամասնություն, որը թույլ կտա սեփական ուժերով անցկացնել սահմանադրական փոփոխություններ։


Հետևաբար, գործող վարչախումբը մշտապես կանգնելու է Սահմանադրություն փոխելու իրավական արգելքի և խնդրի առաջ, քանի դեռ չի կարողացել լուծել պակասող ձայների հարցը։ Այս սահմանադրական արգելքը հաղթահարելու համար իշխանությունները փորձեցին իրենց զուգահեռ աճեցնել սատելիտ ուժեր։


Այս ընդհանուր պլանի ամենաակնհայտ ներկայացուցիչը Գուրգեն Սիմոնյանն էր, որին արևմտյան քաղտեխնոլոգներն ու արևմտյան՝ իբր հեղինակավոր սոցիոլոգիական կազմակերպությունները, բարձր տոկոսներ նկարելով, արդեն իսկ ներկայացնում էին որպես խորհրդարան անցնող ուժ։


Նա, որպես իբր ընդդիմադիր բևեռ, պետք է մտներ խորհրդարան և այնտեղ «Քաղաքացիական պայմանագրի» հետ միասին հաղթահարեր Սահմանադրություն փոխելու իրավական արգելքը՝ կյանքի կոչելով Նիկոլ Փաշինյանի կողմից Ալիևին տրված սահմանադրական խոստումները։


Քաղաքական պատմության մեջ սա նոր երևույթ չէ. նախորդ համակարգերի պարագայում նմանատիպ խնդիրները լուծվում էին հստակ մեխանիզմով, երբ վարչական ռեսուրսի ուղղորդմամբ իշխանությանը լիովին ենթակա ընտրազանգվածին, օրինակ՝ զինված ուժերին կամ նմանատիպ այլ փակ կառույցներին վերևից հրահանգվում էր ընտրել այս կամ այն կոնկրետ սատելիտ ուժին։


Ըստ էության, սահմանադրական այդ արգելքը հաղթահարելու համար նմանատիպ աջակցություն պիտի հենց Գուրգեն Սիմոնյանը ստանար, որպեսզի անցներ խորհրդարան և իր մի քանի մանդատով դառնար իշխանության պաշտոնական կցորդը։


Մարտավարական առումով Գուրգեն Սիմոնյանը հիմնականում խաղում էր այն էլեկտորատի քվեները շահելու և փոշիացնելու վրա, որը ներկայացնում էին Արման Թաթոյանը, Հայկ Մարությանը և այլ քաղաքական ուժեր։


Նրա հիմնական նպատակն էր սեփականաշնորհել այս հարթակների դաշտը, սակայն, չստանալով շոշափելի կազմակերպչական ու նյութական աջակցություն և անհրաժեշտ ռեսուրսներ, այդպես էլ չկարողացավ իր վրա դրված այդ պլանը կատարել։ Արդյունքում նա ներկայացավ ընդամենը որպես քաղաքական դաշտի մի մեծ փուչիկ, երևույթ, ինչի մասին «Փաստն», ի դեպ, ամիսներ ու տարիներ շարունակ պարբերաբար նախազգուշացրել ու գրել է իր վերլուծական հոդվածներում։


Ի վերջո, գծված պլանը բախվեց ներքաղաքական իրականության դաժան պատին և տապալվեց։ Իշխանությունը, կարծես թե, չուներ առաջին տեղը գրավելու խնդիր՝ ըստ բոլոր հետազոտությունների, սակայն պարտության մեծ վախ ուներ երեք խոշոր ընդդիմադիր ուժերի խորհրդարան անցնելու և այնտեղ միավորվելու պարագայում։


Հենց այդ պատճառով ողջ վարչական ու կազմակերպչական ռեսուրսը նետվեց և դրվեց բացառապես սեփական վերարտադրությունն ապահովելու գործին՝ լիովին աչքաթող անելով սեփական սատելիտներին իր հետ խորհրդարան տանելու նախնական պլանը։ Այս իրավիճակում Գուրգեն Սիմոնյանն ու իր նախագիծը մնացին առանց իշխանական իրական թիկունքի և մնացին բախտի քմահաճույքին։


Նա մնաց միայն արևմտյան քաղտեխնոլոգների վիրտուալ հույսին ու նկարած թվերին, ինչն էլ հանգեցրեց ողջ օպերացիայի տապալմանը։ Այսպիսով, սատելիտների ներմուծման տապալված փորձը ցույց է տալիս, որ սեփական պարտության վախն ու վերարտադրության ներքին ճգնաժամն այնքան խորն են, որ իշխանությունն անգամ սեփական աշխարհաքաղաքական տեխնոլոգիաներն առաջ տանելու և Ալիևի պահանջները նախապես գծված մեխանիզմներով սպասարկելու ռեսուրս այլևս չունի։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար
«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է
«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»
«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
Քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները
Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին
Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջ
Թուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակի
Էբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքը
Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ
Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան
Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին
Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»