Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Թէատրոն» միջազգային փառատոնը նպատակ ունի ամրապնդելու մշակութային երկխոսությունը Հայաստանի և ֆրանկոֆոն աշխարհի միջև

 
«Թէատրոն» միջազգային փառատոնը նպատակ ունի ամրապնդելու մշակութային երկխոսությունը Հայաստանի և ֆրանկոֆոն աշխարհի միջև՝ ստեղծելով ստեղծագործական հանդիպումների և համագործակցությունների նոր հարթակ
 

«Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը, որն անցկացվում է հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 3-ը Կապանում, Գորիսում, Գավառում և Երևանում, իր շուրջ է համախմբել լայն ճանաչում ունեցող ֆրանսիացի պարուսույցների, Հայաստանից ոլորտի մասնագետների և հետաքրքրասեր արվեստասերների։ Փառատոնի ընթացքում անցկացվում են վարպետության դասեր, աշխատարաններ, սպասվում են բացառիկ պարային ներկայացումների ցուցադրություններ և այլ հետաքրքիր նախաձեռնություններ։
 
 

Հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն ասաց, որ փառատոնը մեր մշակութային կյանքի կարևոր ձեռքբերումներից է. այն ոչ միայն ներկայացնում է բարձրարվեստ և բազմազան ծրագրեր, այլև ծառայում է մի մեծ նպատակի՝ զարգացնում է միջմշակութային երկխոսությունն ու խթանում է մշակութային բազմազանությունը, խորացնում է ֆրանկոֆոնիայի արժեքների տարածումն ու ճանաչումը Հայաստանում։«Երևանը միշտ էլ եղել է մշակույթի և արվեստի քաղաք, և մեր բեմերը բաց են ստեղծագործական մտքի, նորանոր գաղափարների և համարձակ փորձերի համար, ուստի պատահական չէ, որ հյուրընկալում են այսպիսի գեղեցիկ ու նշանակալի նախաձեռնություններ»,-ասաց Հովհաննիսյանն ու ընդգծեց՝ Երևանի քաղաքապետարանը «Թէատրոն» փառատոնի գլխավոր հովանավորն է և փառատոնի անցկացման համար տրամադրել է 20 մլն դրամ։«Թէատրոն»-ի համահիմնադիր, տնօրեն Սաթէ Խաչատրյանը երազել է Հայաստանում անցկացնել ֆրանկոֆոն միջազգային փառատոն, որը կհամախմբի աշխարհի նշանավոր ֆրանկոֆոն արվեստագետներին։ «Մեր տեսլականն ու երազանքն այն է, որ մի օր Հայաստանը դառնա մշակութային հանդիպումների վայր ֆրանկոֆոն արվեստագետների համար, որպեսզի նրանք ամեն տարի միմյանց հրաժեշտ տալիս խոստանան հաջորդ տարի կրկին հանդիպել Հայաստանում։ Հույս ունեմ, որ այս նախաձեռնությունը շարունակական կլինի, քանի որ մեր նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ կլինեն նորանոր համագործակցություններ և հնարավոր կլինի հյուրընկալել ծանրակշիռ արտիստների, իսկ հետագայում մեր արտիստները կկարողանան մեկնել արտերկրի ու մեր գործընկեր երկրների հետ ստեղծել նորանոր համագործակցություններ»,-ասաց Խաչատրյանը։
 
 

Փառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել ֆրանսիացի հանրահայտ պարուսույցներ Մուրադ Մերզուկին, Յոան Բուրժուան և Կադեր Ատուն։ «Թէատրոն»-ի երևանյան բացմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, արվեստասերները հնարավորություն կունենան դիտել Մուրադ Մերզուկիի «Պիկսել» պարային ներկայացումը։
 

Նոյեմբերի 1-ին Հայաստանի ազգային պատկերասրահում հնարավոր կլինի վայելել Յոան Բուրժուայի «Կախման կետին մոտենալու փորձեր. Մոտեցում 1. Հակադրություն, Մոտեցում 17. Բացում» պերֆորմանսը։ Նույն օրը «Զանգակ» գրատանը տեղի կունենա Նատալի Ֆիլիոնի, Ժընըվիև Դամասի և Աստրիդ Բայիհայի պիեսների ժողովածուի շնորհանդեսը։ Նշանակալի իրադարձություններից են նոյեմբերի 3-ին Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում կայանալիք աշխատարանը՝ Մուրադ Մերզուկիի և Կադեր Ատուի մասնակցությամբ և նոյեմբերի 3-ի երեկոյան Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ համալիր) Յոան Բուրժուայի «Կախման կետին մոտենալու փորձեր. Մոտեցում 1. Հակադրություն, Մոտեցում 17. Բացում» պերֆորմանսի և Կադեր Ատուի PRELUDE պարային ներկայացման ցուցադրությունները։
 

 Նախագծի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, փառատոնն արժևորում է Երևան-Մարսել, Երևան-Լիոն քույր քաղաքների համագործակցությունը: Միջոցառումն անցկացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։ «Թէատրոն»-ի հիմնական բաղադրիչներն են պարը, պերֆորմանսը և դրամատուրգիան։
 
 
 

Լրահոս

Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին
Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել
Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ Դմիտրիև
Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»
Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ
Ֆրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-ի
Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է
ՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ Աբրահամյան
Փողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասները
Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ
Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծով
Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս
Ոչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. Զախարովա
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից
Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը
Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին
Շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ. Գևորգ Պապոյան
️Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ

Լրացուցիչ նորություններ

...

Из рук в руки — хлеб, смех и память. «Сказка арцахской любви» спустя год

Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր

«Արցախի բալիկներ»-ը կրկին փայլեցին

Պետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար

Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված են

«Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին որոշ իմաստով անգամ սրբազան է»․ «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսը

Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը

«Հայկական մոտիվներ»․ մեկ մեծ գրական երկխոսության երկու հատորը

Գիտնականները խաղողի մեջ հայտնաբերել են մի նյութ, որը կարող է կանգնեցնել տարածված հիվանդություններից մեկը

Արևը, Լուսինը և մարդկային զոհերը․ գիտնականը բացահայտել է հին օրացույցի սարսափելի գաղտնիքը (տեսանյութ)

Հազարավոր տարիներ մարդկանց կողքին. գիտնականները բացահայտել են թասմանյան սատանաների հարևանության և անհետացման անսովոր պատմությունը

Ոչ միայն գրքեր․ գիտնականները բացահայտել են կյանքի վրա գրադարանների ունեցած անսպասելի ազդեցությունը

Արծաթ Գերմանիայից, Շվեդիայից և իսլամական աշխարհից. Ֆինլանդիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի ամենամեծ գանձարանը

Մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով

Երեք ջրավազան և սաունա․ Սերբիայում հայտնաբերել են հռոմեական կայսեր շքեղ բաղնիքները

Հնագույն ԴՆԹ-ն ցրեց «ամերիկյան չիտայի» մասին առասպելը

«Գալիլեյի պատրաստածը». գիտնականը հայտնաբերել է XVII դարի աստղադիտակի առեղծվածային նկարագրություն

Ոչ միայն սրով. հնագույն միլիոնավոր մետաղադրամները ցույց են տվել, թե ինչպես էր Հռոմը ինտեգրում նվաճված հողերը

Ինչո՞ւ են մոծակները ոմանց ավելի շատ խայթում, իսկ մյուսներին՝ ավելի քիչ