Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին


Մայիսի 20-ին ARARAT լեգենդար հայկական կոնյակը ներկայացրեց մաեստրո Շառլ Ազնավուրին նվիրված “ARARAT Charles Aznavour Signature Blend. Maestro’s Centennial” միջոցառումը, որը տեղի ունեցավ Դվին հյուրանոցի “One & Only” թատրոնում։
“ARARAT Charles Aznavour Signature Blend. Maestro’s Centennial” միջոցառումը հարգանքի յուրատեսակ տուրք է անգերազանցելի երաժիշտ, արտիստ, բարերար և դիվանագետ Շառլ Ազնավուրին, ինչպես նաև ևս մեկ պատրվակ բացահայտելու մաեստրոյի թողած հսկայական ժառանգությունը և վարպետության նոր եզրերը։
Դեռևս թատրոնի շեմից հյուրերը լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ՝  նրա ստեղծագործություններով և այն ջերմությամբ, որը մաեստրոն ստեղծագործական իր ողջ ուղու ընթացքում ի սրտե կիսել է ողջ աշխարհի հետ։
Երեկոյի հատկանշական պահերից մեկը դարձավ մաեստրոյի հուզական աշխարհը բացահայտող փորձառությունը։ Այդպես, հյուրերը կիսվելով իրենց տպավորություններով, արհեստական ​​բանականության միջոցով րոպեների ընթացքում կարողացան ստեղծել իրենց երեկոն հիշարժան դարձնող «Դրվագը»։
ARARAT-ի կողմից մշակված հատուկ հարթակը հուզական յուրատեսակ լրացում է ARARAT-ի և Շառլ Ազնավուրի 2017 թվականին նախաձեռնված համատեղ նախագծի, որի արդյունքում ստեղծվեց  ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակը։
Բացառիկ կուպաժը բաղկացած է հազվագյուտ հնագույն սպիրտներից, որոնք արտացոլում են Շառլ Ազնավուրի ստեղծագործական ուղու կարևորագույն պահերը:1956: Առաջին հաղթանակի նոտաներՇառլ Ազնավուրի դեբյուտը Փարիզի Օլիմպիա համերգասրահում1960: Համաշխարհային փառքի նոտաներ“Je m'voyais déjà” երգի ստեղծումը, որի շնորհիվ Շառլ Ազնավուրը հայտնի դարձավ ողջ աշխարհում1981: Հավերժական սիրո նոտաներ“Une vie d'amour” (Հավերժական սեր) դասական հիթի ստեղծումըARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակի բացառիկ կուպաժն իր մեջ ամբողջացնում է հենց այս տարեթվերի սպիրտները՝ Ազնավուրի ժառանգության ողջ արտացոլանքն ամփոփելով կոնյակի համային նուրբ նոտաների հանգույցում։ Միջոցառման ընթացքում կազմակերպված համտեսի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան բացահայտելու ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակը։

ARARAT ուլտրա-պրեմիում շարքի վառ կոնյակներից մեկը՝ ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակը, ներկայացված է ARARAT ապրանքանիշի հիմնական բոլոր շուկաներում և առանձնանում է իր էլեգանտ փաթեթավորմամբ, որի արտիստիկ լուծումները հաստատել է հենց ինքը՝ մաեստրոն, ում ստորագրությունը, դառնալով դիզայնի անբաժանելի մաս, պսակում է երկու Լեգենդների համագործակցությունը։ Շառլ Ազնավուրի 100-ամյակի առիթով կոնյակի փաթեթավորման վրա կատարվել են նրբագեղ լրացումներ՝ խորհրդանշական այս տարին առավել ընդգծելու համար։
«Մարդ, ով ձևավորեց մի ամբողջ ժամանակաշրջան, Մարդ-լեգենդ, Հայաստանի և ֆրանսիական շանսոնի խորհրդանիշ, դարի լավագույն էստրադային կատարող ըստ Times-ի, արտիստ, հումանիստ․ Ազնավուրի մասին զրույցները ժամանակ և սահմաններ չեն ճանաչում։ Նա ժամանակից անդին է, բայց հավերժ ժամանակակից։ Նա երգել է բոլորի համար, միևնույն ժամանակ զրույց տանելով յուրաքանչյուրիս հետ։ Իր մասին խոսելիս նա ասում էր, որ իր պարտքն ու անձնական ցանկությունն է կիսվել անկեղծությամբ և քնքշությամբ։ Այսօր մենք պատվում ենք Ազնավուրին և խոնարհվում այն ​​հավերժական սիրո, անկեղծության և վարպետության առջև, որոնցով նա այդքան անձնվիրաբար կիսվել է։ Անսահման ուրախ եմ, որ այս նշանակալից տարում ARARAT հայկական կոնյակը «Ազնավուր» հիմնադրամի հետ հովանավորում է նաև մաեստրոյին նվիրված միջոցառումների մի ամբողջ շարք։ Համոզված եմ, որ Լեգենդը հավերժ կապրի։ Իսկ ARARAT-ի հետ համատեղ պատմությունը կշարունակի բացահայտել Լեգենդների նոր եզրերը»,- նշեց Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։

Լրահոս

Ինչո՞ւ են հայրենիք, ազգ, ժողովուրդ բառերը դուրս եկել երդման տեքստից. Կարապետյանի հարցը` Գալյանին
ՀՀ-ն պարտավոր է պահանջել դադարեցնել բարբարոսությունը. Արթուր Խաչատրյան
Գանձասարը հայկական է. արձագանքեք ԱԽՔ-ի, ԱԳՆ- ԱԺ-ի մակարդակով. Աննա Գրիգորյան
Օգտակար չեն խաղաղության համար ու անհիմն են. Ռուբինյանը` Գանձասարում Հաջիևի հայտարարության մասին
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի մեզ վիրավորի. Սասուն Միքայելյան
Չե՞ք ուզում հրաժարական տալ, որ արժանի ԱԺ նախագահ ընտրենք. Ղազարյանը՝ Ռոււբինյանին
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
Թրամփը հայտարարել է, թե ով կզբաղեցնի Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը
Իրանը Հորմուզի նեղուցի վրայով ամերիկյան անօդաչու թռչող սարք է խոցել
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորը Գոռ Շահբազյանն է
Սեպտեմբերի 15-ից 25-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
Մեռելnց է. եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կարելի է այցելել հանգnւgյալների շիրիմներին
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Անակնկալ այցով մեկնում ենք հանրապետության հեռավոր զորամասերից մեկը․ Պապիկյան
Կարևոր
Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազարձած ագրեսիայի արդյունքում ունեցանք 224 զոհ. 5 հայ կին զինվորականներ տանջամահ արվեցին. Խաչատրյան
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ռուսաստանում ուղևորուհին տուն վերադառնալու ճանապարհին հենց ինքնաթիռում տղա է ունեցել
Արտակարգ իրավիճակ Էջմիածին քաղաքում. Դեպքի վայր են շտապել փրկարարները
Թրամփը հայտարարել է, որ իրեն չեն հուզում Իրանի բանակցությունները Պարսից ծոցի երկրների հետ
Ֆիդան. Իսրայելը գլխավոր խոչընդոտն է Սիրիայի վերականգնման ճանապարհին

Լրացուցիչ նորություններ

...

Արևը, Լուսինը և մարդկային զոհերը․ գիտնականը բացահայտել է հին օրացույցի սարսափելի գաղտնիքը (տեսանյութ)

Հազարավոր տարիներ մարդկանց կողքին. գիտնականները բացահայտել են թասմանյան սատանաների հարևանության և անհետացման անսովոր պատմությունը

Ոչ միայն գրքեր․ գիտնականները բացահայտել են կյանքի վրա գրադարանների ունեցած անսպասելի ազդեցությունը

Արծաթ Գերմանիայից, Շվեդիայից և իսլամական աշխարհից. Ֆինլանդիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի ամենամեծ գանձարանը

Մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով

Երեք ջրավազան և սաունա․ Սերբիայում հայտնաբերել են հռոմեական կայսեր շքեղ բաղնիքները

Հնագույն ԴՆԹ-ն ցրեց «ամերիկյան չիտայի» մասին առասպելը

«Գալիլեյի պատրաստածը». գիտնականը հայտնաբերել է XVII դարի աստղադիտակի առեղծվածային նկարագրություն

Ոչ միայն սրով. հնագույն միլիոնավոր մետաղադրամները ցույց են տվել, թե ինչպես էր Հռոմը ինտեգրում նվաճված հողերը

Ինչո՞ւ են մոծակները ոմանց ավելի շատ խայթում, իսկ մյուսներին՝ ավելի քիչ

Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում

Պարզվել է, որ սուրճը կարևոր օգտակար ազդեցություն ունի տարեցների վրա

Հունաստանում հայտնաբերել են մետեորիտային երկաթից պատրաստված հին մատանիներ․ դրանք կրել է բրոնզի դարի էլիտան

Ընկերություն աշխատավայրում. գիտնականները տղամարդկանց և կանանց միջև անսպասելի տարբերությունեն հայտնաբերել

Խորհրդավոր աստվածուհի «Տիրուհին». իսպանական քարանձավում գտել են հին կանացի պաշտամունքի հետքեր՝ հռոմեական արձանագրությունների ռեկորդային քանակով

Որ քաղաքներն են ավելի հարմար ծնողների համար, իսկ որոնք՝ միայնակների. գիտնականները նկատելի տարբերություններ են հայտնաբերել

Տպավորիչ կադրեր, զոհեր և անձնական կապեր․ գիտնականները պարզել են, թե ինչն է համաշխարհային ԶԼՄ-ներին գրավում աղետների մեջ

Ինը թիթեռից մինչև հազարները․ ինչպես անհետացումից փրկեցին ամենահազվագյուտ տեսակներից մեկը (տեսանյութ)

Հին նկարիչները արյուն էին ավելացնում ներկին. հայտնաբերվել է Հուաշանի նկարների դիմացկունության հնարավոր բացատրությունը

Վիեննայում ֆուտբոլային դաշտի տակ հայտնաբերել են հռոմեական դարաշրջանի ընդհանուր գերեզման՝ 129 տղամարդու մնացորդներով