Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հոկտեմբերին Սոչիում կկայանա հայկական անշարժ գույքի առաջին ցուցահանդեսը

Հոկտեմբերի 4-ին և 5-ին Սոչի քաղաքը կդառնա հայկական անշարժ գույքի ներկայացման կարևոր հարթակ։ Առաջին անգամ Սոչիում կկազմակերպվի հայկական անշարժ գույքի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն Հայաստանի լավագույն նորակառույցները՝ ինչպես Երևանից, այնպես էլ  այլ  քաղաքներից։

Միջոցառման ընթացքում ներկայացվելու են ինչպես Հայաստանի լավագույն բնակելի շենքերը, այնպես էլ հյուրատներ և կոմերցիոն տարածքներ։  Ուշադրության են արժանի նաև հյուրատները, որոնք գնորդներին կտրամադրեն երաշխավորված եկամուտ՝ Հայաստանում զարգացող զբոսաշրջությունից։Միջոցառման կազմակերպիչ՝ BPA (Business Partners of Armenia) ընկերությունը՝ Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ , արդեն իսկ փորձ ունի նման նախագծի իրականացման մեջ. այս տարվա ապրիլին Մոսկվայում առաջին անգամ կազմակերպվեց  նմանատիպ ցուցահանդես, որը մեծ արձագանք ունեցավ ինչպես հայ համայնքի, այնպես էլ որոշ ռուս գնորդների շրջանում։ Այդ հաջող փորձը հիմք է դարձել միջոցառման աշխարհագրությունը ընդլայնելու և Սոչին, որպես հաջորդ կարևոր կենտրոն ընտրելու համար։

Միջոցառման ընթացքում մի շարք բանկեր կտրամադրեն հիպոթեկային վարկավորման հատուկ պայմաններ՝ հասանելի դարձնելով անշարժ գույքի ձեռքբերումը ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար։

Սոչիի և հարակից Կրասնոդարի երկրամասում ապրում է ավելի քան 500,000 հայ, ինչը միջոցառման արդյունավետության համար ստեղծում է մեծ նախադրյալներ ուստի նախատեսվում է մեծ գովազդային արշավ կազմակերպել  հարակից շրջաններում ևս։ Ի սկզբանե միջոցառումը նախատեսված էր կազմակերպել 2026 թվականի ապրիլին, սակայն հետազոտությունները ցույց տվեցին, որ Սոչիում անշարժ գույքի շուկայում ակտիվությունը հատկապես բարձր է սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի առաջին շաբաթներին։ Հաշվի առնելով այդ փաստը՝ կազմակերպիչները որոշել են ցուցահանդեսը տեղափոխել հենց այս տարվա հոկտեմբերի 4-5-ը՝ մասնակիցների համար առավելագույն արդյունք ապահովելու նպատակով։Այս որոշման հիմքում ընկած է այն կարևոր իրողությունը, որ հենց այս ժամանակահատվածում է փակվում Սոչիի տուրիստական սեզոնը։

Տեղի շատ հայ ձեռնարկատերեր, որոնք տիրապետում են ռեստորաններ, սրճարաններ, հյուրատներ, հյուրանոցներ և այլ բիզնեսներ, որոնք ուղղակիորեն կապված են տուրիզմի հետ, հենց սեզոնի ավարտին են ամփոփում իրենց եկամուտները։ Այդ պահը լավագույնն է ներդրումներ կատարելու, այդ թվում՝ անշարժ գույք ձեռք բերելու տեսանկյունից։ Հաշվի առնելով, որ այդ շրջանում գործարարների մոտ շրջանառվում է զգալի չափի կանխիկ գումար, մեծանում է հավանականությունը, որ նրանք ակտիվորեն կմասնակցեն նաև հայկական անշարժ գույքի ցուցահանդեսին՝ դիտարկելով այն որպես նոր ներդրումային հնարավորություն։Մասնակցության համար կարող են դիմել  Business Partners of Armenia ընկերություն 099580902 ։BPA ընկերությունը նախքան հոկտեմբերի միջոցառումը հանդես կգա նաև մեկ այլ նախաձեռնությամբ Մոսկվայում ։

Սեպտեմբերի 5,6 և 7-ին Մոսկվայի հանրահայտ (ВДНХ, ПАВИЛЬОН АРМЕНИЯ) ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսին առաջին անգամ կկազմակերպի Հայկական բարձր դասի արտադրանքների ցուցահանդես և հյուրասիրություն , որտեղ ներառված կլինեն հայկական լավագույն կոնյակներից մինջև սև խավիար։

Հաշվի առնելով, որ սեպտեմբերի 7-ը նշվում է, որպես Մոսկվայի օր և ցուցահանդեսի տարածքում նախատեսվում է մեծ համերգ ապա ակնկալվում է նաև մեծ հոսք դեպի Հայաստան տաղավար։Մենք այսուհետ փորձելու ենք լավագույն հայկականը ներկայացնել  աշխարհին և նոր գործարար կապեր ստեղծելով ներդրումներ գեներացնել դեպի Հայաստան։

Վրույր Փենեսյան

Լրահոս

Օրական որքա՞ն ձուն է անվտանգ, ի՞նչ հիվանդություն կարող է առաջանալ ձվի չարաշահման դեպքում
Սի Ծինփինը և Ռահմոնը ստորագրել են «Հավերժական բարեկամության» պայմանագիրը
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Փաշինյանը մտնումա մարդկանց բաղնիք, դուռը ծեծում, քիչա մնում ասի՝ տվեք ձեր մեջքը տրորեմ․ Զոհրաբյան (տեսանյութ)
ՊԵԿ-ը պարզաբանել է Սադախլոյի անցակետում առգրավված նյութի վերաբերյալ տեղեկատվությունը
«Պայքարը Հայ Առաքելական եկեղեցու դեմ ոչնչացնում է ցանկացած իշխանության լեգիտիմությունը»․ Արման Վարդանյան
Խամզաթ Չիմաևը ցույց է տվել կապտուկներով դեմքը Սթրիքլենդի հետ մենամարտից երկու օր անց
Փաշինյանն ամեն ինչ անում է՝ Հայաստանն ադրբեջանական գազին կապելու համար, որ նրանցից կախում ունենանք (տեսանյութ)
Հայ ուշուիստները 27 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Երևանում այս պահին 9 բալանոց խցանումներ են (լուսանկար)
ՈՒՂԻՂ. «Հայաստան» դաշինքի հանդիպումը երևանցիների հետ
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին
Կարևոր
Oxygen բժշկական կենտրոնում մազահեռացումը կատարվում է բացարձակապես բժշկական ստանդարտներով (տեսանյութ)
Bild. Մերցին սուլոցներով են ընդունել Գերմանիայի արհմիությունների ներկայացուցիչների առջև ունեցած ելույթի ժամանակ
Իտալիայում չորս մարդ կարանտինի մեջ է գտնվում՝ հանտավիրուսի տարածումը կանխելու համար
ԵՄ-ն զարգացնում է ուժային բաղադրիչը. ՌԴ իշխանությունները պետք է ուրախությա՞մբ ընդունեն. Խալաթյան
Ռուսաստանը հավատարիմ է Անքորիջի համաձայնագրին․ ՌԴ ԱԳՆ
Կատարի վարչապետ․ Իրանը չպետք է օգտագործի Հորմուզի նեղուցը արաբական միապետությունների վրա ճնշում գործադրելու համար
Ֆիդան. Հորմուզի նեղուցի շրջափակումը շարունակում է ճնշում գործադրել համաշխարհային տնտեսության վրա
Շոկ, ահազանգ, մահացու վարակ․ հանտավիրուսով վարակված երկու ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը մտնումա մարդկանց բաղնիք, դուռը ծեծում, քիչա մնում ասի՝ տվեք ձեր մեջքը տրորեմ․ Զոհրաբյան (տեսանյութ)

Փաշինյանն ամեն ինչ անում է՝ Հայաստանն ադրբեջանական գազին կապելու համար, որ նրանցից կախում ունենանք (տեսանյութ)

ՈՒՂԻՂ. «Հայաստան» դաշինքի հանդիպումը երևանցիների հետ

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին

ԵՄ-ն զարգացնում է ուժային բաղադրիչը. ՌԴ իշխանությունները պետք է ուրախությա՞մբ ընդունեն. Խալաթյան

Շոկ, ահազանգ, մահացու վարակ․ հանտավիրուսով վարակված երկու ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց

Ջանդմվեք ձեր տուն ու մի՛ խառնվեք պետության ներքին գործերին․ Մելքոնյան

ՈՒՂԻՂ․ Քարոզարշավի 5-րդ օրն է ՔՊ անդամները Շենգավիթ համայնքում են

Հունիսի 8-ի հանրահավաքը մարտի 1-ի սցենարո՞վ

Մոսկվան բաց տեքստով զգուշացրել է Երևանին․ Կովկասը չենք զիջելու

Փաշինյանն ամեն ինչ անում է՝ Հայաստանն ադրբեջանական գազին կապելու համար, որ նրանցից կախում ունենանք

Ինչու է Բաքուն արդեն տոնում հաղթանակը. Հայաստանի ժողովրդի ճակատագրական ընտրությունը. Սուրենյանց

Al-Monitor. Իսրայելը հիասթափված է ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա ռազմական ճնշման մեղմացումից

Փեզեշքիան. Իրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցությունները

Կան արժեքներ, որոնք ժամանակից ու հանգամանքներից վեր են. այդ արժեքների կենտրոնում հենց դուք եք, իմ ընկերներ. Ռոման Մուրադյան (տեսանյութ)

ՈՒՂԻՂ․ «Լուսավոր Հայաստան»-ի քարոզարշավը՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շենքի մոտից

Փող ու ռեսուրս չունենք, մուլտհերոսներով ենք ուշադրություն գրավում․ «Բոլորին դեմ եմ» (տեսանյութ)

Մեր տնտեսությունը սերտաճած է ռուսական և ԵԱՏՄ շուկաներին. Աղասի Թավադյան (տեսանյութ)

Վայրէջքի ժամանակ հրդեհվել է «Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը

Քաղ. գործիչների՝ ԵՄ անդամակցության հարցով հայտարարությունները տարբերվում են առկա իրողությունից