Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՀԱԿ-ի հայտարարութունը Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ Ադրբեջանում սկսված «դատավարությունների» վերաբերյալ


Արցախի Հանրապետության ղեկավարների նկատմամբ Ադրբեջանում սկսված «դատավարությունների» վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.

1. Մենք մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում  Արցախի նախկին ղեկավարներ՝ նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Ազգային Ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, պետնախարար Ռուբեն Վարդանյանին, պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանին, տեղակալ Դավիթ Մանուկյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և ապօրինաբար գերեվարված և Ադրբեջանում որպես պատանդ պահվող մեր մյուս հայրենակիցներին, որոնք ընդամենը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը իրագործելու համար Ադրբեջանի իշխանությունների կողմից ենթարկվում են դաժան հալածանքների և կտտանքների։

2. Ադրբեջանի կազմից դուրս սեփական ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրավունքը իրագործելու օրինական գործընթացը սկսվել էր և հետևողականորեն շարունակվեց հենց այն պատճառով, որ Ադրբեջանի Հանրապետությունը սիստեմատիկորեն ոտնահարում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և նրա բնակչության կյանքի, ազատության, ժողովրդավարության իրավունքները, ծավալելով պետականորեն կազմակերպված զանգվածային բռնություններ, ինչպես նաև անցկացնելով բիրտ ռազմական գործողություններ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Ադրբեջանի ամբողջ տարածքում ապրող հայ բնակչության դեմ (1988 փետրվարին Սումգայիթում, նոյեմբերին Կիրովաբադում, Խանլարում, Շամխորում, 1990-ի հունվարին Բաքվում, 1991-ին «Կոլցո» օպերացիայի ժամանակ Լեռնային Ղարաբաղի թվով 24 բնակավայրերում, 1992-ին Շահումյանի և Լեռնյաին Ղարաբաղի Մարդակերտի և Մարտունու շրջաններում)։

3. Արցախի ղեկավարները ապօրինաբար, միջազգային նորմերի և Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կոպտագույն ոտնահարումով,  գերեվարվել են Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին, ճիշտ այն ժամանակ, երբ Ադրբեջանը, ոտնահարելով ԵԱՀԿ հովանու ներքո բանակցություններում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, իրագործում էր հայ ժողովրդի նկատմամբ իր ամենամեծ ռազմական հանցագործություններից մեկը՝ հազարամյակների պատմություն ունեցող արցխահայության նկատմամբ էթնիկ զտումն ու ցեղասպանությունը։

4. Նման վարքագիծ ցուցաբերած, համակարգային հայատյացությունը պետական գաղափարախոսություն հռչակած, սեփական քաղաքացիներին անգամ հալածող և նրանց ժողովրդավարական իրավունքները զանգվածաբար ոտնահարող, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատմամբ ավելի քան 200 քաղբանտարկյալ ունեցող ադրբեջանական պետության կողմից ձեռնարկված այս դատաստանը ծաղր է արդարադատության նկատմամբ, որը զուրկ է որևէ լեգիտիմությունից։

Ադրբեջանում գործող իրավապահ մարմինները և դատարաններն ընդամենը իշխանության կողմից բռնաճնշումների իրականացման գործիքներ են, որոնք կեղծիքների, բռնությունների, կտտանքների, նենգասպառնալիքների և տարատեսակ այլ ապօրինությունների միջոցով պատրաստակամ են կորզելու իշխանությունների պատվիրած ցանկացած արդյունք, հետևաբար այդ դատավարություններում ներկայացված որևէ «փաստաթուղթ» կամ «ցուցմունք», ինչպես նաև «դատական» մարմնի որևէ եզրակացություն, ունենալու են զրոյական վստահելիություն և օրինականություն։

5. Դատապարտում ենք Հայաստանի հանրային դեբատում հնչող որևէ մեղադրանք կամ քննադատություն, ուղղված «դատավարական» այս ներկայացման պայմաններում Ադրբեջանի ձեռքում պատանդ դարձած և խոշտանգման ենթարկվող մեր հայրենակիցների վարքի դեմ։ Մեզ բացարձակ չպետք է հետաքրքրի, թե ինչ են իրենք ասում անմարդկային ճնշման ներքո, այլ միայն նրանց կյանքը, առողջությունը և ապահով վերադարձը հայրենիք։

6. Անընդունելի է ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի համանախագահ երկրների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի լռությունը և անգործությունը Լեռնային Ղարաբաղի գերեվարված ղեկավարների ճակատագրի հանդեպ։ Նրանք առաջինը պետք է պահանջեին այն մարդկանց ազատությունը, որոնց նրանք ԵԱՀԿ-ի 1992 թվականի Հելսինկյան հանդիպումից ի վեր կայացած բոլոր բանակցություններում ճանաչել են որպես լեգիտիմ գործընկերներ և երկխոսություն վարել նրանց հետ միջազգային հանրությունը ներկայացնող մարմինների անունից։

7. Առավել անընդունելի է, սակայն, Հայաստանի իշխանությունների ակնհայտ և բացարձակ անտարբերությունը Արցախի գերեվարված ղեկավարների ճակատագրի վերաբերյալ։ Հայաստանը պարտավոր է հրապարակայնորեն բարձրացնել իր ձայնը ի նրանց պաշտպանություն, նրանց ազատման հարցը դարձնել հայ-ադրբեջնական հաշտեցման և խաղաղության հաստատման օրակարգի պարտադիր պահանջներից մեկը։ Հայաստանի իշխանությունները այդ հարցով պետք է դիմեն միջազգային հանրությանը, Մինսկի Խմբի երկրներին, ինչպես նաև բարձրացնեն այս հարցը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի Խորհրդում և Եվրոպական խորհրդարանում, հատկապես ի ցույց դնելով Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության անբեկանելի իրավունքի բացահայտ ոտնահարումը Ադրբեջանի կողմից։

Լրահոս

Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
Հասել ենք նրան, որ պալատական խամաճիկ տեր թոդիկ- ռուբիկը ճիպոտահարում է առաջարկում Միքայել սրբազանի համար. Կարին Տոնոյան
Մագնիսական փոթորիկներ դեկտեմբերի 14-ից 30-ը. վտանգավոր օրեր
Արտակարգ իրավիճակ․ ուժեղ քամին կոտրել ու տապալել է Ապարանի գլխավոր տոնածառը
ՌԴ-ում ադրբեջանցի քրեական հեղինակություն է ձերբակալվել
Գերմանիայում 20-ամյա տղամարդը դանակով հարձակվել է մի կնոջ եւ նրա չորս երեխաների վրա
Սրբապղծություն՝ Նուբարաշենում․ մայրը հայտնաբերել է, որ դստեր գերեզմանից հափշտակել են ծաղկամանները
Մինչև 300,000 դրամ տուգանքները պետական մարմիններն այլևս չեն կարող բողոքարկել․ Սրբուհի Գալյան
Դրսում հայտնված 76-ամյա քաղաքացին տեղափոխվել է «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն
Նեթանյահուն կարգադրել է ոչնչացնել «ՀԱՄԱՍ»-ի հրամանատարներից մեկին
Սպերցյանը «Կրասնոդարի» առաջատարն է. Կեչինով
«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը
Դոնալդ Թրամփը և նրա կինը անձնական ուղերձ են հղել Լուկաշենկոյին
24 ժամ ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում
Եղեք զգոն․ ԲՏԱ նախարարը զգուշացնում է քաղաքացիներին
Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի
Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագների ժամանակացույցը
Տարօրինակ կինը կարևոր հայտարարություն է արել․ նոր զարգացումներ՝ ՀՀ-ԵՄ հարաբերություններում (տեսանյութ)
Ալբերտը «Brave Heart» երգով շքեղ ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ»-ում (տեսանյութ)
Մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլը». Ալբերտը ելույթ կունենաը 5-րդը

Լրացուցիչ նորություններ

...

Մինչև 300,000 դրամ տուգանքները պետական մարմիններն այլևս չեն կարող բողոքարկել․ Սրբուհի Գալյան

Եղեք զգոն․ ԲՏԱ նախարարը զգուշացնում է քաղաքացիներին

Տարօրինակ կինը կարևոր հայտարարություն է արել․ նոր զարգացումներ՝ ՀՀ-ԵՄ հարաբերություններում (տեսանյութ)

Պապիկյանը և Աննա Վարդապետյանը ծանոթացել են ԶՈՒ պահպանության թիկունքային տեղամասերում աշխատանքներին

Տարօրինակ կինը կարևոր հայտարարություն է արել․ նոր զարգացումներ՝ ՀՀ-ԵՄ հարաբերություններում

Նորակառույց դպրոցները արտահայտում են մտածողության փոփոխությունը. Փաշինյան

Իրանն ու Հայաստանը քննարկել են էլեկտրաէներգիայի ներմուծման ավելացման հարցը

Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են․ Փաշինյան

Մոսկվայում 900 չվերթ է հետաձգվել ու չեղարկվել. Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով (տեսանյութ)

Իմ երիտասարդ ազգակցին ես եմ օգնել՝ Ֆրանսիայի Կոլմար քաղաքից, շտապօգնության մեքենայով տեղափոխեն Հայաստան․ ՔՊ–ական պատգամավոր

15 մլն աջակցության գինը.Արեւմուտքն անում է ամեն ինչ՝ ՀՀ-ին իր ազդեցության տակ պահելու համար (տեսանյութ)

Վարդակների’ն նայեք, եթե դատարանի դահլիճում տասնյակ քաոսային լարեր են, ի՞նչ արդարադատություն այդտեղ․ Փաշինյան (տեսանյութ)

Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում. մեդիափորձագետը զգուշացնում է

Պարգևատրումներ` ԱԺ-ում. Ուկրաինայի Օդեսա քաղաքի մեծ մասը մնացել է առանց ջեռուցման

Ինձ պատանդ վերցրած ռեժիմի սադրանքներն աննախադեպ են դարձել. Վահագն Չախալյան

Գրավոր վերաքննություն և 300 հազար դրամի սահմանափակում․ ի՞նչ է փոխվում վարչական դատարաններում

ԱԺ հանձնաժողովները կմասնակցեն կառավարության կազմավորմանը. Գալյան

«Լուսավոր Հայաստանը» մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին. Էդմոն Մարուքյան

Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ անմեղ է իրեն առաջադրված մեղադրանքների շրջանակում

Ալիևը չի հրաժարվելու ադրբեջանցիների վերադարձն ապահովելուց. Լարիսա Ալավերդյան