Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Հայաստանի էլեկտրական ցանցերի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հայհոյել է քաղաքացիներին։
Նա հրապարակել էր տեսանյութ այսօրվա Վարչաբենդի համերգից։ Տեսանյութի տակ քաղաքացիները կարծիքներ են հայտնել, ինչին ի պատասխան Մինասյանը հայհոյել է եւ վիրավորել օգտատերերին։








