Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Գարեգին Երկրորդի նախագահությամբ տեղի ունեցավ Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունը


Հուլիսի 27-ին` մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Մայր Տաճարի շրջաբակում կառուցված Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունը:


Կաթողիկոսական դամբարանը և մոմավառության աղոթասրահը կառուցվել է ազգային բարերար հոգելույս Գառնիկ Յակուբյանի և տիկին Անահիտ Չաթալպաշյան-Յակուբյանի հովանավորությամբ։ Ճարտարապետներն են՝ Ասլան Մխիթարյանը և Հայկ Մկրտչյանը, իսկ շինարարությունն իրականացրել է «Հորիզոն 95» ՍՊԸ։


Արարողությանը ներկա էին հայաստանյան և սփյուռքյան թեմերի առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ և միաբաններ, բարերար տիկին Անահիտ Չաթալպաշյան-Յակուբյանը և Յակուբյան ընտանիքի անդամներ ու հարազատներ, այս առիթով սփյուռքից ու Հայաստանից ժամանած ուխտավոր հայորդիներ։


Արարողությունը սկսվեց Հայրապետական հանդիսավոր թափորով։ Վեհափառ Հայրապետի ընթերականերն էին Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։


Հընթացս արարողության` շարականների ու սաղմոսերգության ներքո, ջրով և գինով լվացվեցին աղոթասրահի երկու մատուռների Սուրբ Սեղանները: Այնուհետև աղոթքների ընթերցումից հետո Սրբալույս Մյուռոնով Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծեց դրանք՝ անվանակոչելով մատուռները հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների անուններով: Այս առիթով մատուռներում զետեղվեցին նաև առաքյալների մասունքներ։


Բացման արարողության ավարտին կատարվեց հոգեհանգստյան կարգ ազգային բարերար լուսահոգի Գառնիկ Յակուբյանի, Յակուբյան և Չաթալպաշյան գերդաստանաց ննջեցյալների հոգու խաղաղության համար։


Բացման արարողության առիթով Ամենայն Հայոց Հայրապետն իր հայրական պատգամը փոխանցեց ներկաներին՝ գոհություն մատուցելով առ Բարձրյալն Աստված, որ հայոց հոգևոր կենտրոնում՝ Սուրբ Էջմիածնում, մեր ժողովրդի հոգևոր մխիթարության, հավատքի զորացման նվիրական մի նոր սրբատեղի հառնեց։


«Հայրապետների շիրիմների ամփոփման համար պանթեոն կառուցելու այսպիսի նախաձեռնություն ծրագրվել էր տակավին 1955 թ.՝ Վազգեն Ա երջանկահիշտակ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրոք։ Մեզ համար մեծ ուրախություն եղավ, որ նախապես տեղյակ չլինելով այս նախաձեռնությանը՝ Մենք նույնպես մտահղացումը ունեցանք Կաթողիկոսական դամբարան հաստատելու Սուրբ Էջմիածնում, որն այսօր արդեն հոյաշեն կերպով իրագործված՝ հավատավոր մեր ժողովրդի համար ծառայելու է նաև որպես մոմավառության աղոթասրահ։


Փառք ենք տալիս Ամենակալ Աստծուն, որ մեծանուն բարերար տիար Գառնիկ Յակուբյանի և իր ազնիվ կողակցի՝ տիկին Անահիտի հովանավորությամբ կյանքի կոչվեց այս ձեռնարկումը։


Կաթողիկոսական դամբարանը, սիրելիներ, ամփոփավայրն է լինելու մեր Սուրբ Եկեղեցու ննջեցյալ Հովվապետերի, որոնց կյանքը եղել է ամբողջանվիրում Աստծուն, ազգին ու հայրենիքին։


Դամբարանը գալիք սերունդներին յուրովի հիշեցնելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսների հոգեխնամ առաքելության մասին, որով բարեզարդվել ու ծաղկել է համայն մեր ժողովրդի ազգային և եկեղեցական անդաստանը։ Մեր Սուրբ Եկեղեցու երջանկահիշատակ Ամենայն Հայոց Կաթողիկոսների ծառայությունը լի է եղել զոհողությամբ, Քրիստոսապատգամ սիրո, արդարության և ճշմարտության քարոզչությամբ, բայց նաև հայրական հորդորով ու քաջալերությամբ՝ ապրելու և արարելու առ Աստված հավատով հանուն ազգի ու հայրենյաց», – ասաց Վեհափառ Հայարապետը՝ հավելելով, որ երանաշնորհ Հայրապետներն իրենց ողջ գործունեության ընթացքում եղել են հավատքի քաջ վկաներ, հույսի լուսատուներ մութ ու խավար ժամանակների մեջ, այլև արիության ու հաստատակամության օրինակ հայ ժողովրդի համար՝ ծառացած դժվարություններն ու նեղությունները հաղթահարելու և նորանոր հաջողություններ արձանագրելու։


Դիմելով ներկաներին՝ Նորին Սրբությունը ընդգծեց, որ մեր օրերում, երբ տարբեր կեղծ գաղափարախոսություններով խաթարվում է մեր արժեհամակարգը, եղծվում ու նենգափոխվում են հոգևոր ընկալումները, այսպիսի եկեղեցական շինությունները, սրբավայրերն ու ուխտատեղիները իրենց կրոնական և ծիսական կարևոր նշանակությամբ հավատքի զորացման, հոգու փրկության և աստվածահաճո կյանքի ամրապնդման օրհնաբեր օջախներ են։


«Այս կառույցը, արդարև, սոսկ քարեղեն շինվածք չէ, այն աղոթքի տուն է, հավատացյալների ապավինության վայր՝ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մատուռներով, որտեղ պաշտամունքային արարողություններ են մատուցվելու, և հավատացյալներն իրենց սրտառուչ հայցն ու աղոթքն են վերառաքելու Տիրոջը։ Այսպիսի օրհնյալ վայրում հավատացյալի հետ հանդիպում են ժամանակն ու հավերժությունը, երկնավորն ու երկրավորը, քանզի հոգուց բխած աղոթքները երկինք են հասնում և աստվածային օրհնությունն են հեղում Փրկչին հուսացողների սրտերին», – նշեց Հայոց Հովվապետը։


Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի կառուցումը ազգի զավակների անշիջանելի հավատքի, բարեգործության ազնիվ ոգու, արժանավորին արժանին մատուցելու երկնահաճո արտահայտություն է։ Այս կապակցությամբ, երախտագետ զգացումներով հիշելով մեծանուն բարերար հոգելույս Գառնիկ Յակուբյանին և Յակուբյան ընտանիքի բացառիկ աստվածսիրությունն ու ազգանվիրումը, ի գնահատություն այս գովարժան իրագործման Նորին Սրբությունը մեծազնիվ տիկին Անահիտ Չաթալպաշյան-Յակուբյանին շնորհեց «Սուրբ Էջմիածին» բարձրագույն շքանշան, իսկ որդուն՝ Արամ Յակուբյանին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան։


Վերջում Հայոց Հայրապետը մաղթեց, որ տերունաշնորհ հավատքի լույսը մշտավառ լինի հայ ժողովրդի հոգում, և այս սրահից ևս հանապազ հնչի հայցը առ Աստված հայրենյաց խաղաղության, ազգի բարօրության, Սուրբ Եկեղեցու պայծառության համար։


Արարողության մասնակիցները Մայր Տաճարում ներկա գտնվեցին Պայծառակերպության տոնի առիթով մատուցված Սուրբ և Անմահ Պատարագին։

Լրահոս

Թրամփը հնարավոր է համարել ԱՄՆ-ի մասնակցությունը Իրանի ենթակառուցվածքների վերականգնմանը
NYT. ԱՄՆ-ն և Իրանը քննարկում են ուրանի հարստացման 15-ամյա արգելքը
Արտաշատի ՋՕԸ գործադիր տնօրեն Կարեն Բենիամինյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Ո՞րն է մեր երկրի զարգացման իրական բանաձեւը. գործարար, հրապարակախոս Ռուբեն Գրիգորյան (տեսանյութ)
Կարևոր
Հանրության հիմնավոր դիրքորոշումից ու արդարացի տրամադրություններից հետ մնալն անթույլատրելի է, այն էլ՝ այսպիսի վճռորոշ պահերին. Արմեն Այվազյան
Թրամփը խոստովանել է, որ Իրանը Հորմուզի վրայով խոցել է ամերիկյան ուղղաթիռը
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երեւանում և մարզերում
Մանդատներ վերցնելը քաղաքական ինքնասպանությու՞ն․ Վիկտոր Մնացականյանը՝ Euromedia24-ի տաղավարում (տեսանյութ)
«Գլուխները պատին են տվել, թե կարող են ղումար խաղալ քվեների վրա»․ ընդդիմությունը կվերցնի՞ մանդատները (տեսանյութ)
Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին
Արարատի մարզում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ռուսաստանը մնում է ուժեղ.Մեդվեդև. Քրեական հետապնդում՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ (տեսանյութ)
Վերջին 2 ամիսներին դատարան է ներկայացվել խափանման միջոց կիրառելու ավելի քան 160 միջնորդություն
Ասրյանը հերքել է պնդումները, թե վերջին տարիներին ձեռք բերված զենքերը համադրելի չեն բանակի սպառազինության հետ
2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն
ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունը կանցկացվի 12 թիմով
Թրամփը սենսացիոն հայտարարություն է արել.Փաշինյանը հրահանգել է «բռնել» ընտրակաշառքի մասնակիցներին (տեսանյութ)
Ստամբուլի «Եվրասիական» թունելը փակվել է հեղեղի պատճառով
«Ռեալը» ՈւԵՖԱ-ից պահանջել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից և հեռացնել եվրագավաթներից
Ծառուկյանը վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով․ Տոնոյան

Լրացուցիչ նորություններ

...

Արտաշատի ՋՕԸ գործադիր տնօրեն Կարեն Բենիամինյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երեւանում և մարզերում

Արարատի մարզում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ

Ռուսաստանը մնում է ուժեղ.Մեդվեդև. Քրեական հետապնդում՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ (տեսանյութ)

Վերջին 2 ամիսներին դատարան է ներկայացվել խափանման միջոց կիրառելու ավելի քան 160 միջնորդություն

Թրամփը սենսացիոն հայտարարություն է արել.Փաշինյանը հրահանգել է «բռնել» ընտրակաշառքի մասնակիցներին (տեսանյութ)

Թրամփը Իրանի մասին շոկային հայտարարություն է արել․ Շնորհավորանքներ Փաշինյանին (տեսանյութ)

Զարմանալու բան չկա. եթե պայքարող լինեին, վաղուց հանձնած կլինեին իրենց մանդատները և կպայքարեին. Այվազյան

Իմ անձնական կարծիքն է՝ մանդատները պետք չէ վերցնել. Արփինե Հովհաննիսյան

Ոստիկանները բացահայտել են Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ

Հաղորդվում է բազմաթիվ խախտումների մասին, բայց հասկանալի չէ, թե որն է այդ խախտումների համար տեղեկատվության աղբյուրը. Իոաննիսյան

Չգիտեմ՝ էլ ինչ պետք է գա մեր գլխին, որ ուշքի գանք և կանգնենք ճիշտ ճանապարհի վրա․ Աբրահամյան

5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով

ՄԻՊ աշխատակազմն ընտրությունների օրն աշխատում է արտակարգ ռեժիմով. գործում է թեժ գիծ

Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել

Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան

Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում

Լավրովը շոկային հայտարարություն է արել. Ձերբակալվել են քրեական հեղինակություններ (տեսանյութ)

Կրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում

Ստեփանավանում տեղացած հավի ձվի չափ կարկուտը ավերածություններ է արել