Էյֆելյան աշտարակը լուսավորվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթած ՊՍԺ-ի գույներով: Կարմիր և կապույտ լուսարձակները ուղղված էին աշտարակին: Այս գույներն ունի նաև Ֆրանսիայի մայրաքաղաքի դրոշը։
Բուդապեշտում կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակչում պարիզյան ակումբը հաղթել է անգլիական «Արսենալին»: Հիմնական ժամանակից և լրացուցիչ երկու խաղակեսերից հետո հաշիվը 1-1 էր, ՊՍԺ-ն հաղթել է 11 մետրանոց հարվածաշարում 4-3 հաշվով:








