Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Լավագույն նորակառույցները կներկայացվեն Սոչիում կայանալիք անշարժ գույքի առաջին ցուցահանդեսին


Հոկտեմբերի 4-ին և 5-ին Սոչի քաղաքը կդառնա հայկական անշարժ գույքի ներկայացման կարևոր հարթակ։ Առաջին անգամ Սոչիում կկազմակերպվի հայկական անշարժ գույքի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն Հայաստանի լավագույն նորակառույցները՝ ինչպես Երևանից, այնպես էլ  այլ  քաղաքներից։Միջոցառման ընթացքում ներկայացվելու են ինչպես Հայաստանի լավագույն բնակելի շենքերը, այնպես էլ հյուրատներ և կոմերցիոն տարածքներ։  Ուշադրության են արժանի նաև հյուրատները, որոնք գնորդներին կտրամադրեն երաշխավորված եկամուտ՝ Հայաստանում զարգացող զբոսաշրջությունից։ Միջոցառման կազմակերպիչ՝ BPA (Business Partners of Armenia) ընկերությունը՝ Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ, արդեն իսկ փորձ ունի նման նախագծի իրականացման մեջ. այս տարվա ապրիլին Մոսկվայում առաջին անգամ կազմակերպվեց  նմանատիպ ցուցահանդես, որը մեծ արձագանք ունեցավ ինչպես հայ համայնքի, այնպես էլ որոշ ռուս գնորդների շրջանում։

Այդ հաջող փորձը հիմք է դարձել միջոցառման աշխարհագրությունը ընդլայնելու և Սոչին, որպես հաջորդ կարևոր կենտրոն ընտրելու համար։Միջոցառման ընթացքում մի շարք բանկեր կտրամադրեն հիպոթեկային վարկավորման հատուկ պայմաններ՝ հասանելի դարձնելով անշարժ գույքի ձեռքբերումը ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար։Սոչիի և հարակից Կրասնոդարի երկրամասում ապրում է ավելի քան 500,000 հայ, ինչը միջոցառման արդյունավետության համար ստեղծում է մեծ նախադրյալներ ուստի նախատեսվում է մեծ գովազդային արշավ կազմակերպել  հարակից շրջաններում ևս։ Ի սկզբանե միջոցառումը նախատեսված էր կազմակերպել 2026 թվականի ապրիլին, սակայն հետազոտությունները ցույց տվեցին, որ Սոչիում անշարժ գույքի շուկայում ակտիվությունը հատկապես բարձր է սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի առաջին շաբաթներին։ Հաշվի առնելով այդ փաստը՝ կազմակերպիչները որոշել են ցուցահանդեսը տեղափոխել հենց այս տարվա հոկտեմբերի 4-5-ը՝ մասնակիցների համար առավելագույն արդյունք ապահովելու նպատակով։

Այս որոշման հիմքում ընկած է այն կարևոր իրողությունը, որ հենց այս ժամանակահատվածում է փակվում Սոչիի տուրիստական սեզոնը։ Տեղի շատ հայ ձեռնարկատերեր, որոնք տիրապետում են ռեստորաններ, սրճարաններ, հյուրատներ, հյուրանոցներ և այլ բիզնեսներ, որոնք ուղղակիորեն կապված են տուրիզմի հետ, հենց սեզոնի ավարտին են ամփոփում իրենց եկամուտները։Այդ պահը լավագույնն է ներդրումներ կատարելու, այդ թվում՝ անշարժ գույք ձեռք բերելու տեսանկյունից։ Հաշվի առնելով, որ այդ շրջանում գործարարների մոտ շրջանառվում է զգալի չափի կանխիկ գումար, մեծանում է հավանականությունը, որ նրանք ակտիվորեն կմասնակցեն նաև հայկական անշարժ գույքի ցուցահանդեսին՝ դիտարկելով այն որպես նոր ներդրումային հնարավորություն։ Մասնակցության համար կարող են դիմել Business Partners of Armenia ընկերություն 099580902։BPA ընկերությունը նախքան հոկտեմբերի միջոցառումը հանդես կգա նաև մեկ այլ նախաձեռնությամբ Մոսկվայում ։

Սեպտեմբերի 5,6 և 7-ին Մոսկվայի հանրահայտ (ВДНХ, ПАВИЛЬОН АРМЕНИЯ) ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսին առաջին անգամ կկազմակերպի Հայկական բարձր դասի արտադրանքների ցուցահանդես և հյուրասիրություն , որտեղ ներառված կլինեն հայկական լավագույն կոնյակներից մինջև սև խավիար ։Հաշվի առնելով ,որ սեպտեմբերի 7-ը նշվում է, որպես Մոսկվայի օր և ցուցահանդեսի տարածքում նախատեսվում է մեծ համերգ ապա ակնկալվում է նաև մեծ հոսք դեպի Հայաստան տաղավար։ Մենք այսուհետ փորձելու ենք լավագույն հայկականը ներկայացնել  աշխարհին և նոր գործարար կապեր ստեղծելով ներդրումներ գեներացնել դեպի Հայաստան։ 

Վրույր Փենեսյան

Լրահոս

Ի՞նչ մեդալներ բերեցին հայ սպորտսմենները, ինչպե՞ս են զգում իրենց մեդալակիրները
Օլեշկիում հրադադարի գոտին ընդլայնվել է. Կոչ ՌԴ-ում՝ արգելել Շիրակի մարզպետի մուտքը երկիր
Էս կառավարությունը սիրում ա ուրիշի սեփականությունը խլի, այս երևույթին պետք է վերջ տալ. Ղազարյան
Աննա Գրիգորյան․ Այս անչափ կարևոր հարցը գերքաղաքականացվեց և կառուցվեց մեկ անձի քարոզարշավի շուրջ
Բաթոյանն առաջարկում է ընտանեկան բռնության գործերով սահմանափակել տնային կալանքի կիրառումը
Միրզոյանը կրկին կոչ է արել դիրքորոշում հայտնել ԹՐԻՓՓ համաձայնագրի վերաբերյալ
ԵԱՏՄ զեկույցը լուրջ մտահոգություններ է առաջացրել. պետք է զուսպ քայլեր անենք, չքանդենք եղածը. Գագիկ Ծառուկյան
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ Անդրանիկ Քոչարյանը խարդավանքներ է հրահրում
Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված Ֆլավիո Բոլսոնարոն փախել է երկրից․ CNN Brasil
Թրամփ․ ԱՄՆ-ը կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ Ժողովուրդ
«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին
Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը
ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»
Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է
Ուշակով․ Պուտինը միլիոն անգամ ասել է, որ Զելենսկին կարող է գալ Մոսկվա
«Փյունիկը» և «Ուրարտուն» դուրս են եկել Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակիչ

Լրացուցիչ նորություններ

...

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է

Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը

ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել

«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)

Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել