Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լիվիթը հայտարարել է, որ հղի է: Ինքն ու ամուսինը սպասում են երկրորդ բալիկին։ Նրանց դուստրը կծնվի հաջորդ տարվա մայիսին։
«Ես և ամուսինս ուրախ ենք մեր ընտանիքի համալրման համար և անհամբեր սպասում ենք մեր որդու՝ մեծ եղբայր դառնալուն», - գրել է նա Ինստագրամի իր էջում՝ կից հրապարակելով տոնածառի մոտ արված լուսանկարը։
«Իմ սիրտը լի է երախտագիտությամբ դեպի Աստված՝ մայրության օրհնության համար, որը, ես իսկապես հավատում եմ, որ Երկրի վրա դրախտին ամենամոտ բանն է»,-նշել է նա։
Իր գրառման մեջ Լիվիտը շնորհակալություն է հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսին իրենց աջակցության և «Սպիտակ տանը ընտանեկան միջավայրի ստեղծման» համար։








