Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Արցախ» ջազ-նվագախմբի հրաշալի համերգը ներկաներին մտովի տարավ տուն՝ Արցախ


Երևանում այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ներկա եղա «Արցախ» ջազ-նվագախմբի համերգին ու մտովի հայտնվեցի Ստեփանակերտում, գրում է «Առավոտը»։

Արցախում բնակվելու տարիներին մայրաքաղաքում մի քանի անգամ ներկա եղել եմ այն ժամանակ Արցախի պետական ջազ նվագախմբի համերգներին։ Հիշարժան է նաև մոսկվայաբնակ հայտնի ջազմեն Սերգեյ Մանուկյանի և Արցախի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգը, որը կայացավ 2018թ․ նոյեմբերի 11-ին Շուշիում։ Սկզբում գործիքային կատարումով հանդես եկավ Արցախի պետական ջազ նվագախումբը՝ ղեկավար-հիմնադիր Տիգրան Լալայանի՝ դաշնամուրի նվագակցությամբ ու գլխավորությամբ: Հայտնի ու նոր ջազային երգերի կատարումով ներկաներին ոգևորեցին ու հիշողությունների գիրկն ուղարկեցին երգչուհիներ Տաթևիկ Բալայանը, Գոհար Ալեքսանյանը, Լիլիթ Ավանեսյանը: Երգիչ Մարատ Բալայանը նոր էր ընդունվել ջազի նվագախումբ և նույնպես երգերի գեղեցիկ մեկնությամբ գերեց ներկաներին: Այդ օրը համերգին ներկա էին շատ քաշաթաղցիներ, ու ոգևորված տուն գնացինք։

Այսօր մեծ ցավ եմ ապրում՝ հայաթափ է Արցախը, իսկ արցախյան մշակութային օջախները ցիրուցան են։ Եվ շատ կարևոր է՝ կան անհատներ, կառույցներ, որոնց օժանդակությամբ մշակութային որոշ խմբեր վերակազմավորվում են, շարունակում գործել։

Հոկտեմբերի 21-ին Երևանում՝ Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում, «Աշնանային հանդիպում» խորագրով համերգով հանդես եկավ «Արցախ» ջազ-նվագախումբը՝ Տիգրան Լալայանի ղեկավարությամբ։ Գրեթե 25 տարվա պատմություն ունեցող նվագախումբը մշակութային հարուստ ճանապարհ է անցել։ Սակայն, ինչպես արցախյան բոլոր մշակութային կառույցները, այնպես էլ 2000-ի սկզբներին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում դիրիժոր, դաշնակահար, «Ջազի հայկական ասոցիացիա»-ի անդամ Տիգրան Լալայանի կողմից հիմնադրած Արցախի պետական ջազ նվագախումբը 2023թ․ բռնի տեղահանված հայրենակիցների հետ հեռացավ հայրենի Արցախից ու կանգնեց մեծ դժվարությունների առաջ։

Մոսկվայում գործող «Դիալոգ» կազմակերպությունը՝ Յուրի Նավոյանի ղեկավարությամբ, 2025-ի սկզբներին աջակցեց նվագախմբին, որը վերակազմավորվեց «Արցախ» ջազ նվագախումբ անունով։ «Դիալոգ»-ի աջակցությամբ 2025-ի ամռան ընթացում «Արցախ» ջազ-նվագախումբը համերգներով հանդես եկավ Մոսկվայում։ Ալեքսեյ Կոզլովի ակումբում «Արցախ» ջազ նվագախմբի ելույթը եղել է Մոսկվայի ջազ փառատոնի ծրագրի կարևորագույն պահերից մեկը, և կատարումը գերել է մոսկովյան հանդիսատեսին։

Մոսկվայից հետո հուլիսի 31-ին Տիգրան Լալայանի ղեկավարած նվագախումբը համերգով հանդես եկավ Երևանում՝ Կոմիտասի անվան կամերային տան բաց դահլիճում։ Եվ ահա, երևանյան երկրորդ համերգը, որին ներկա էին ջազի սիրահարներ, շատ էին արցախցիները, նաև՝ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը, թեմական խորհրդի ներկայացուցիչներ, հյուրեր։ «Ներկայիս իրավիճակում կարևոր է ուշադրության կենտրոնում պահել Արցախի ինչպես նյութական, այնպես և՝ ոչ նյութական ժառանգությունը։ Այդ համատեքտում կարևորվում է Արցախի մշակութային միավորների պահպանումն ու միջոցառումների կազմակերպումը, որոնց շարքում են նաև «Արցախ» ջազ-նվագախմբի համերգները», -համերգի սկզբում նշեցին հաղորդավարները։ Իսկ խմբի վերակազմավորումը հովանավորների կողմից ոչ միայն մշակութային, այլև հոգևոր քայլ է։ Ծրագրում, ինչպես առաջին համերգում, այնպես էլ այս անգամ հնչեցին և հայ երգահանների՝ Առնո Բաբաջանյան, Կոնստանտին Օրբելյան, Ալեքսանդր Աճեմյան, Մարտին Վարդազարյան, Ռոբերտ Ամիրխանյան, այնպես էլ ջազի համաշխարհային դասականների՝ Ֆրենկ Սինատրա, Բադդի Ռիչ, Ջերի Հերման և այլոց ստեղծագործություններ՝ բնօրինակ մշակումներով և կենդանի կատարմամբ։ Առավել ոգևորիչ ու տխրեցնող էին «Արցախյան շարան»-ի կատարումները։ Երևանյան առաջին համերգի համեմատությամբ, այս անգամ հնչեցին նոր երգեր ևս։

«Արցախ» ջազի մեներգիչները հիմնականում արցախցիներ են, տարբեր ժամանակներում իրենց ներդրումն ունեն նվագախմբի կայացման գործում, և այսօր էլ, մեծ ոգևորությամբ են հանդես գալիս՝ իրենց ոգևորությունը փոխանցելով հանդիսատեսին։ Ալյոնա Բալույան, Մարատ Բալայան, Գոռ Հայրապետյան, Սեդա Աղաբաբյան մեներգիչների քառյակը միասին ու առանձին իրենց կատարումներով ստիպում էին հանդիսատեսին ծափողջյունել ու ոգևորվել։ Ալեքսանդր Աճեմյանի «Արի սիրուն, դու ես իմ երազը» երգի կատարումով հանդես եկավ Մարիա Դավթյանը՝ բարի հուշեր արթնացնելով։ Համերգի վերջում նվագախմբի հետ հանդես եկան նաև «Արցախի բալիկներ» խմբի երիտասարդ երգիչները։ Հնչեցին Արցախում սիրված երգեր։ Մեր հայրենիքի Արցախ հատվածի աշխատավոր մարդու ազնիվ հոգու, նրա դաստիարակած բարի զավակի, կրած դառնությունների մասին է «Աղե արկանք» երգը, որը լսելով՝ մտքով դարձյալ Արցախում եմ ու այանների երգն եմ ըմբոշխնում։

Պուժկես տակեն վերջին փուշին

Եկավ տարավ Դերանց Նուշին,

Էն մին հափուռ կորեկըն էլ

Բալաս տըվավ ծըտեն, ղուշին:

Աղե արկանք, մաղե արկանք

Քըզանում կա էլհա հարգանք…

Ու հավատացած եմ՝ դահլիճում ներկա բոլոր արցախցիները մտքով տուն հասան․․․

Մոտ 2 ժամ տևեց համերգը, և հանդիսատեսը սպասում էր այլ երգ ու երաժշտություն ունկնդրեր։ Համերգից հետո միջանցքում էին նաև նվագախմբի անդամները՝ երաժիշտներ, մեներգիչներ։ Շատերն էին մոտենում նրանց ու շնորհակալություն հայտնում։ Հուսանք՝ երրորդ համերգը չի ուշանա։

Լրահոս

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի Արաբկիր վարչական շրջանում և 6 մարզերում
Ոչ սթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանակահարել է մի տղամարդու, որը մահացել է. ՆԳՆ
Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Ջրհոսի, Կշեռքի, Կարիճի և Խեցգետնի աստղագուշակությունը՝ երկուշաբթի, օգոստոսի 31-ի համար
Նոր մանրամասներ են հրապարակվել երեկվա ողբերգական դեպքից
Google Maps-ը ԱՄՆ-ի օգտատերերի համար Օնտարիո լիճը վերանվանել է «Ամերիկա լիճ»
Կարևոր
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Սևանա լիճ և Տավուշի մարզ
Խեցգետին, Կարիճ, Առյուծ և Երկվորյակներ Թամարա Գլոբայի աստղագուշակում՝ երկուշաբթի, օգոստոսի 31-ի համար
Մթերային խանութում հրդեհ է բռնկվել. Օգնության են հասել փրկարարները
Արմավիրում 43-ամյա տղամարդ է սպшնվել. կասկածյալը 28-ամյա կին է
Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի՝ օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին
Հրդեհ ավտոմեքենայում. վարորդն այրվածքներով հոսպիտալացվել է
Պեսկով․ Պուտինն ու Փաշինյանը կարող են Բիշքեկում կայանալիք հանդիպմանը քննարկել Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ
Հորդառատ անձրեւների պատճառով Գյուրջյան փողոցը կրկին վերածվել է «Վենետիկի»
Թիվ 47 ավտոբուսում ուղևորը հարվածել է մոնիտորին և վնասել այն․ պատճառվել է մոտ 550 հազար դրամի վնաս
Չեղարկվել է նախկին նախարարի ամերիկյան վիզան
Ռումինիայի լողափում անօդաչու թռչող սարքի բեկորներ են հայտնաբերվել
Նրանք սիրում են առանց կիսատ-պռատության. որ 5 կենդանակերպի նշաններն են ամբողջությամբ նվիրվում հարաբերություններին
Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահը երեք ամսով կալանավորվել է

Լրացուցիչ նորություններ

...

Պարզվել է, որ սուրճը կարևոր օգտակար ազդեցություն ունի տարեցների վրա

Հունաստանում հայտնաբերել են մետեորիտային երկաթից պատրաստված հին մատանիներ․ դրանք կրել է բրոնզի դարի էլիտան

Ընկերություն աշխատավայրում. գիտնականները տղամարդկանց և կանանց միջև անսպասելի տարբերությունեն հայտնաբերել

Խորհրդավոր աստվածուհի «Տիրուհին». իսպանական քարանձավում գտել են հին կանացի պաշտամունքի հետքեր՝ հռոմեական արձանագրությունների ռեկորդային քանակով

Որ քաղաքներն են ավելի հարմար ծնողների համար, իսկ որոնք՝ միայնակների. գիտնականները նկատելի տարբերություններ են հայտնաբերել

Տպավորիչ կադրեր, զոհեր և անձնական կապեր․ գիտնականները պարզել են, թե ինչն է համաշխարհային ԶԼՄ-ներին գրավում աղետների մեջ

Ինը թիթեռից մինչև հազարները․ ինչպես անհետացումից փրկեցին ամենահազվագյուտ տեսակներից մեկը (տեսանյութ)

Հին նկարիչները արյուն էին ավելացնում ներկին. հայտնաբերվել է Հուաշանի նկարների դիմացկունության հնարավոր բացատրությունը

Վիեննայում ֆուտբոլային դաշտի տակ հայտնաբերել են հռոմեական դարաշրջանի ընդհանուր գերեզման՝ 129 տղամարդու մնացորդներով

Արմեն Այվազյանը՝ իր գրքի մասին․ «Թույլ դաշնակիցները հաճախ իրենց գլխի ճարն իրենք պետք է տեսնեն»․ 300 տարվա պատմությունը կրկնվում է

Գիտնականները հայտնաբերել են սունկ, որը տարբեր երկրների մարդկանց մոտ առաջացնում է միանման հալյուցինացիաներ

Ո՛չ ուսուցչի փոխարեն. բացահայտվել է ռոբոտների իդեալական դերը դպրոցում

Գիտնականները երգեցիկ թռչունների մոտ հայտնաբերել են մարդկային լեզվի առանցքային հատկանիշներից մեկը

Երկրի վրա առաջիկա 24 ժամվա ընթացքում մագնիսական փոթորիկ է սպասվում

Այս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում

241 օր տիեզերքում․ NASA-ի և «Ռոսկոսմոսի» անձնակազմը վերադարձել է Երկիր

Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրանի» հաղթողները

Գիտնականները պարզել են, թե ինչպես են գորիլաները մեծ մկաններ կառուցում առանց միս ուտելու

Գիտնականները սովորել են «կարդալ կենդանիների մտքերը՝ հիմնվելով նրանց վարքագծի վրա»

Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ