Իսրայելը մտադիր է պահպանել ռազմական վերահսկողությունը Լիբանանի, Սիրիայի և Գազայի հատվածի մի մասի սահմանային որոշակի տարածքների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը՝ մեկնաբանելով ԱՄՆ-Իրան բանակցությունները։
«Իսրայելը դուրս չի բերի իր ուժերը Լիբանանի, Սիրիայի և Գազայի անվտանգության գոտիներից։ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի պաշտպանել մեր սահմանները և մեր քաղաքացիներին՝ Հերմոն լեռան գագաթից մինչև Լիբանանի լեռները, Սամարիայի շրջանը (Արևմտյան ափի հյուսիսային հատվածը) և Գազայի մեծ մասը՝ ջիհադիստական ուժերի և կազմակերպությունների սպառնալիքներից՝ կարևոր դաս քաղելով հոկտեմբերի 7-ի իրադարձություններից», - գրել է Կացը իր նամակում։
Նախարարի խոսքով՝ Իսրայելն ունի «հստակ և միանշանակ անվտանգության հայեցակարգ»։ «Մենք աշխատում ենք սպառնալիքների դեմ և ձգտում ենք լուծումների, այլ ոչ թե փոխզիջումների և զիջումների», - հավելել է նա։








