Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Էլվինա Մակարյանի չիրականացած երազանքների մասին. մոնոդրամա. հարգանքի տուրք հայկական ջազի թագուհուն

Ռեժիսոր Արթուր Սահակյանի «Էլվինա Մակարյան․ Չկայացած համերգ» մոնոդրաման նվիրված է հայկական ջազի թագուհի Էլվինա Մակարյանի 75-ամյակին։ Ներկայացման պրեմիերան կայացել է երգչուհու ծննդյան օրը՝ օգոստոսի 16-ին, և մինչ օրս հաջողությամբ ներկայացվում է Երգի պետական թատրոնի բեմում։ Հաջորդ ցուցադրությունը տեղի կունենա նոյեմբերի 16-ին, գրում է style.news.am–ը։


Ներկայացման պրոդյուսեր Արամ Թոխատյանի խոսքով՝ ստեղծագործական թիմը սկզբում կարծում էր, թե հանդիսատեսի հիմնական մասը լինելու է ավագ սերնդից, սակայն ի ուրախություն բոլորի՝ Էլվինայի կերպարով հետաքրքրված են նաև երիտասարդները.


«Նրանք գալիս են Էլվինայի երգերը լսելու, բայց բացահայտում են մի բարդ, խորքային ու էպոտաժային կնոջ։ Ներկայացումը նաև հզոր մեսիջ է մեր հասարակությանը․ մենք հաճախ չենք գնահատում մեր տաղանդավոր մարդկանց նրանց կյանքի օրոք։ Ցավոք, գնահատանքը գալիս է այն ժամանակ, երբ նրանք այլևս մեզ հետ չեն։ Այս ներկայացումը հենց այդ չկայացած գնահատանքի ուշացած փորձն է՝ սերնդի կողմից սերնդին փոխանցվող հարգանքի ու հիշատակի ձևով», — նշեց Թոխատյանը։


Ներկայացման հիմքում խորհրդավոր երկխոսությունն է մոր հետ, որի խորհրդանշական կերպարի միջոցով բացվում են Էլվինա Մակարյանի կյանքի տարբեր փուլերը՝ մինչև 2007 թվականի չկայացած երևանյան համերգը։


Այդ չկայացած համերգը դարձել է բեմադրության առանցքը։ Այն նախատեսված էր կայանալ Օպերայի թատրոնում՝ ջազ-բենդի մասնակցությամբ, սակայն ինչ-ինչ պատճառներով չեղարկվեց։ Ներկայացման ռեժիսոր Արթուր Սահակյանը  նաև այդ համերգի ռեժիսորն էր։ Էլվինան հատկապես ոգևորված էր սպասվող ելույթով՝ Ամերիկայից ուղարկելով ձայնային հաղորդագրություններ, որոնք այժմ օգտագործվել են ներկայացման մեջ։ Սակայն ընդամենը երկու շաբաթ անց համերգը չեղարկվեց, իսկ երկու ամիս անց՝ երգչուհին հեռացավ այս աշխարհից։


Բեմը բաժանված է երկու մասի՝ հանդիսատեսին տեղափոխելով Էլվինայի կյանքի տարբեր փուլեր ու ներքին աշխարհ։ Էլվինա Մակարյանի կերպարը բեմում մարմնավորում է տաղանդավոր ջազ երգչուհի Իլոնա Սագիևան, որը, ըստ ներկաների, ոչ թե պարզապես խաղում է, այլ ապրում է Էլվինայի դերը։


«Երբ իմացա, որ ինձ է վստահվել Էլվինա Մակարյանի դերը, միաժամանակ մեծ ուրախություն ու պատասխանատվություն զգացի։ Էլվինան ինձ համար պարզապես երգչուհի չէ․ նա դարաշրջան է, էներգիա և լույս։ Ես ինձ խոստացա անել ամեն ինչ, որպեսզի նրա կերպարը ներկայացնեմ արժանապատվորեն։ Նրա երգերը վաղուց էին իմ հոգու մի մասը, բայց այս անգամ բեմում խոսքը միայն երաժշտության մասին չէր։ Պետք էր վերապրել նրա պայքարը, ցավը, հիասթափությունը։ Այդ ընթացքում ես ինքս էլ զգացի, որ շատ բաներով նման ենք՝ խառնվածքով, անկեղծությամբ, ազատությամբ։


Երբ սկսեցի խաղալ, ես չէի փորձում նրան նմանակել․ ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց։ Նույնիսկ Էլվինայի հարազատներն էին ասում, որ բեմում նրա էներգիան է զգացվում։ Դա, կարծում եմ, ամենամեծ գնահատականն է յուրաքանչյուր դերասանի համար։


Առանձին հիշարժան է փոքրիկ խաչը, որը ռեժիսոր Արթուր Սահակյանը նվիրեց ինձ՝ նշելով, որ այն ժամանակին Էլվինան էր նվիրել իրեն։ Այդ խաչը հիմա իմ բեմական թալիսմանն է․ այն ինձ հետ է ամեն ներկայացման ընթացքում՝ որպես Էլվինայի ներկայության նշան», — պատմում է Սագիևան։


Նա հավելում է․


«Եթե Էլվինան այսօր կենդանի լիներ, գուցե այս ներկայացումը երբեք չծնվեր։ Բայց քանի որ կյանքը այդպես չդասավորվեց, ես ինձ համարում եմ նրա ձայնը բեմում։ Եթե իմ խաղով կարողանում եմ մեկ անգամ ևս արթնացնել նրա ներկայությունը մարդկանց սրտերում, ուրեմն մեր գործն իսկապես հաջողվել է»։


Ըստ երգչուհու՝ պատրաստ է նաև «զոհաբերել» այս դերը.


«Եթե Էլվինան ներկա լիներ, կարծում եմ՝ ներկայացումը պարզապես չէր ծնվի։ Այն առաջացավ նրա չկայացած համերգի, չիրականացած երազանքների ու բաց թողնված հնարավորությունների հիման վրա։ Եթե նա այստեղ լիներ, ես միայն ուրախ կլինեի՝ գիտակցելով, որ նա ապրում է իր սիրած Երևանում, և այդ դեպքում ներկայացման անհրաժեշտությունը պարզապես չէր լինի։ Իսկ հետո՝ ամենավերջում, գուցե ծնվեր արդեն նրան նվիրված ֆիլմը»։


Ներկայացման սցենարի հեղինակն է լրագրող Ռուզան Մինասյանը, ով եղել է Էլվինա Մակարյանի մտերիմ ընկերներից։

Լրահոս

Հյուսիսային Կորեայի հրթիռները, ԱՄՆ-ի 50 միլիարդը և Կալինինգրադի շուրջ վտանգավոր սցենարը
Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել. Լը Պենը պահանջել է դադարեցնել Թուրքիային աջակցությունը
ՀՀ-ն հանձնառու է նպաստել աշխարհքաղաքական երկխոսություններին
Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրո
Ուղիղ. COP17. ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի ասուլիսը
Haber7. Ֆիդանը լքել է CICA-ի նիստը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
ԱՄՆ-ում մարդկանց խրախուսվում է «լիբերալ» սրճարաններում վճարել Թրամփի պատկերով մետաղադրամներով
Լալիբելա․ ժայռի մեջ քանդակված քաղաքը
Փաշինյան․ երեք ամսից պարզ կլինի՝ Ռուսաստանը պատրա՞ստ է ներդրումներ անել երկաթուղու ոլորտում
ՀՀ-ում ոչ ռազմավարական կետեր չկան․ էդ ի՞նչ խոսույթա՝ Տիգրանաշենը կապումա հարավը մյուս տարածքներին
Անկլավների փոխանակում․ Միրզոյանը հաստատեց, Մասկը դեմ է Starlink-ով հարվածներին
Մինչև 2031-ը՝ խաղաղությո՞ւն․ անկլավների փոխանակո՞ւմ և Թուրքիայի հետ սահմանի բացո՞ւմ
Փաշինյան․ պետք է լուծում գտնել, որ սահմանին անկլավներ և էքսկլավներ չլինեն
Քանի՞ անվճար խորհրդատվություն և այց է նախատեսված ապահովագրությամբ․ հարց՝ Ավանեսյանին
Շաքիում վիրավորում ստացած կնոջ բուժման ծախսերը հոգում են մասնավոր միջոցներո՞վ․ Ավանեսյանի անդրադարձը
Ծավի ջրի փորձաքննության արդյունքները կամփոփվեն առաջիկայում․ Ավանեսյան
Թրամփը վստահ է, որ Կանադան կմիանա Միացյալ Նահանգներին
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Կարևոր
Ես երբեք ուկրաինական հողերը չեմ ընդունի որպես ռուսական. Զելենսկի
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ

Լրացուցիչ նորություններ

...

Բագան. հազարավոր տաճարների հովիտը

22 կրիա հայտնաբերվել է լքված նավակում

Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը

Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ

Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել

Կենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն

Տեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապանները

Տիկալ․ մայաների՝ ջունգլիների խորքում ապրող գաղտնիքը

Պոմպեյ․ մոխրի տակ մնացած պատմություն

Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց

Էդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանը

Հռոմեական բաղնիքները Բաթ քաղաքում. հին քաղաքի առօրյայի հետքերով

ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը

Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ)

Սեպտեմբերի 25-ից սկսած՝ այս կենդանակերպի նշանները կյանքից լավագույնը կստանան. բախտի հրեշտակը կօգնի

Սեպտեմբերի 25-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր

Վագրը նախաձեռնությունը ստանձնում է. չինական կենդանակերպի 4 նշաններ, որոնք կկարողանան իրավիճակը իրենց օգտին շրջել սեպտեմբերի 25-ին

Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում

Սամոյլովան դատական ​​​​հայց է ներկայացրել ռեփեր Ջիգանի ծնողական իրավունքները սահմանափակելու համար

Պերսեպոլիս. պարսկական կայսրության քարե մայրաքաղաքը