Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Անձրևի կաթիլները կարող են արթնացնել անապատը. լեգենդար Ջեյն Գուդոլը STARMUS-ի բեմից կոչ արեց պաշտպանել մոլորակը

Բրիտանացի պրիմատոլոգ, էթոլոգ և անթրոպոլոգ Ջեյն Գուդոլի ելույթով մայիսի 13-ին Բրատիսլավայում մեկնարկեցին գիտության STARMUS փառատոնի ելույթները։

Կյանքի 90-րդ տարին բոլորած փոքրամարմին այս կինը տարվա ընթացքում ավելի քան 300 օր շրջում է ամբողջ աշխարհով մեկ, անց է կացնում սեմինարներ ու դասախոսություններ, մասնակցում է շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված միջոցառումներին։

STARMUS-ի յոթերորդ փառատոնի գլխավոր բանախոսը՝ Գուդոլը, իր ողջ կյանքը նվիրել է շիմպանզեների ուսումնասիրմանն ու Երկիր մոլորակի պաշտպանությանը։Տանզանիայում շիմպանզեների կյանքի ուսումնասիրման նրա նորարարական հետազոտություններն ամբողջովին փոխեցին մարդկության պատկերացնումներն այդ կենդանիների մասին։ Այսօր նա հայտնի է նաև որպես շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված նախագծերի հեղինակ։ Գուդոլի աշխատանքն այս տարիների ընթացքում օգնել է պահպանել կարևորագույն էկոհամակարգեր, պաշտպանել անհետացող կենդանատեսակները։ Իր գործունեության ընթացքում նա մշտապես փորձել է մարդկանց ցույց տալ Երկիր մոլորակի վրա գոյություն ունեցող կյանքի տարբեր տեսակների փոխկապակցվածությունը։

Գիտության և երաժշտության STARMUS փառատոնի բեմում Ջեյն Գուդոլի ելույթը կրում էր «Հույսի պատճառ» (Reason for Hope) խորագիրը։ Հենց շիմպանզեների լեզվով էլ նա ողջունեց ներկաներին։Երկիր մոլորակը մեր միակ տունն է

Ես չափազանց ոգևորված եմ, որ այս տարվա STARMUS-ի հիմնական թեման մեր մոլորակն է՝ մեկը Տիեզերքում պտտվող միլիարդավոր մոլորակներից։ Եվ որքան ապշեցնող է այն, որ տիեզերքի մեր ուսումնասիրության շնորհիվ մենք ունեցանք Երկիր մոլորակի առաջին շշմեցուցիչ պատկերը. այդ գեղեցիկ կանաչ ու կապույտ մոլորակի նկարը, որ արվեց տիեզերքից։ Ու կարծում եմ՝ այդ ժամանակ մարդիկ սկսեցին գիտակցել, որ սա շատ փխրուն մոլորակ է։ Ահա մեր փոքր մոլորակը, որ պտտվում է Արեգակի շուրջ՝ շրջապատված լինելով Տիեզերքի սև ու մութ անծայրածիրությամբ։ Դա զգոնության կոչ է Երկրի վրա  գտնվող բոլոր մարդկանց համար՝ գիտակցելու, որ սա մեր միակ տունն է, ուստի պետք է սկսենք պաշտպանել մեր մոլորակը։

Դարերի ընթացքում, հավանաբար արդյունաբերական, իսկ գուցե անգամ գյուղատնտեսական հեղաշրջումից ի վեր մենք ավելի ու ավելի ենք վնասել մեր մոլորակը, մեր միակ տունը։

Կլիմայական փոփոխությունների հետևանքով մենք ականատեսն ենք լինում այն սարսափելի փոփոխություններին, որոնք տեղի են ունենում ամբողջ աշխարհում. ավելի կործանարար ու հաճախակի դարձած փոթորիկներ ու մրրիկներ, ջրհեղեղներ, երաշտ, ջերմային ալիքներ, սարսափելի անտառային հրդեհներ աշխարհի տարբեր անկյուններում։ Մենք ականատեսն ենք լինում, թե ինչպես են հալչում սառցաշերտերը, ինչպես է աճում ջրի մակարդակը... Մենք տարբեր ձևերով վնասում ենք այս մոլորակը։

Կլիմայական փոփոխությանը մենք ապագայում չէ, որ առերեսվելու ենք, այդ փոփոխությունը հիմա է, հենց այստեղ ու հենց հիմա։

 

Մարդկությունն ապրում է վեցերորդ զանգվածային ոչնչացման ժամանակահատվածում

Մենք Երկիր մոլորակի վրա վեցերորդ զանգվածային ոչնչացման ժամանակներում ենք ապրում։ Եվ այս ոչնչացման պատճառը մենք ինքներս ենք։ Չափազանց բարդ ժամանակներում ենք, ու այն, ինչ կանենք հիմա, կազդի Երկիր մոլորակի վրա կյանքի ապագայի վրա։

Սակայն ես տեսնում եմ, որ շատ երկար ու մութ թունելի վերջում լույս կա։ Թունելի ամենավերջում կա շողացող մի աստղ. դա հույսն է։

Արդյունաբերական, գյուղատնտեսական գործունեությունը՝ հիմնված հանածո վառելիքի լայնամասշտաբ օգտագործման վրա, թունաքիմիկատների և արհեստական պարարտանյութերի օգտագործմամբ, որոնք կտրուկ ազդեցություն են ունենում կենսաբազմազանության վրա, իրականում սպանում են հենց այն հողը, որից մենք կախված ենք: Մենք այլևս չենք կարող այսպես շարունակել, այնպես չէ՞։

 

Մարդը՝ միակ զգայական արարա՞ծ

Երբ ես 1961 թվականից սկսեցի սովորել Քեմբրիջի համալսարանում, ինձ ասացին, որ միայն մարդ արարածն է, որ ունի անհատականություն, միայն մարդ արարածն ունի միտք, որն ունակ է լուծելու խնդիրներ, և միայն մարդ արարածն ունի էմոցիաներ, ինչպիսիք են ուրախությունը, տխրությունը, վախը։ Բարեբախտաբար, դեռ փոքր հասակում մի հիանալի ուսուցիչ ունեի, որն ինձ սովորեցրել էր, որ գիտականները սխալ են։ Այդ ուսուցիչն իմ շունն էր՝ Ռասթին։

Մենք մոլորակի վրա միակ զգայական արարածները չենք։ Մենք կենդանական զարմանահրաշ թագավորությունից ոչ թե առանձին ենք, այլ դրա մի մասն ենք։

 

Հույսը չկորցնելու երեք պատճառ

Մարդիկ հաճախ են ինձ ասում՝ Ջեյն, դու այսքան շատ խնդիրների ես ականատես լինում, դու իսկապե՞ս շարունակում ես պահպանել հույսը։ Եվ իմ պատասխանն է՝ այո'։ Ես հավատում եմ, որ մենք ժամանակի պատուհան ունենք, սակայն ամեն բան կախված է մեզնից։ Մենք պետք է միավորվենք՝ փոփոխություն մտցնելու համար։ Մենք չպետք է ամեն բան մյուսների վրա բարդենք, այլ ինքներս պետք է գործի անցնենք։

Լրահոս

Սահմռկեցուցիչ դեպք Հնդկաստանում․ տղամարդը քրոջ կմախքը տարել է բանկ՝ նրա հաշվից գումար հանելու համար
ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի բացառիկ հարցազրույցը Euromedia24-ին (տեսանյութ)
Տիգրան Արզաքանցյանն ու Նատալյա Ռոտենբերգն ամուսնալուծվում են
CNN-ը հաղորդել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ինտենսիվ կուլիսային բանակցությունները շարունակվում են
Ֆինլանդիայի նախագահը հաստատել է ԱՄՆ-ի զենքի մատակարարումների ուշացումները
Եվրոպական մեծ ընտանիքը հավաքվում է Հայաստանում. Շրջադարձային քայլ․Կարս-Գյումրի երկաթգիծը կբացվի (տեսանյութ)
Իրանը վերնջնագիր է ներկայացրել․ երաշխիքներ չլինեն՝ Պարսից ծոցը կպայթի (տեսանյութ)
Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Առաջիկա մեկ ամսվա ընթացքում բոլորը հնարավորություն կունենան ծանոթանալու մեր նախընտրական ծրագրին. Տոնոյան (տեսանյութ)
Իվետա Տոնոյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուս ընդդիմադիրների հետ համագործակցության մասին (տեսանյութ)
Առանց արտաքին երաշխավորների ցանկացած համաձայնություն խոցելի է. Սուրենյանց (տեսանյութ)
Կարևոր
ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի բացառիկ հարցազրույցը Euromedia24-ին (տեսանյութ)
ԵՄ-ն սպառնում է Իսրայելին.ՔՊ-ականն իմաստ չի տեսնում աղմուկ հանել Արցախում քանդվող եկեղեցու մասին (տեսանյութ)
Երկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. Այն զգացվել է Գյումրիում և ՀՀ այլ բնակավայրերում
ՈՒՂԻՂ․ ԲՀԿ-ում ներկայացնում են նախընտրական ծրագիրը
Արծվիկ Մինասյանի հետ հարցազրույցը Դիտե՛ք 22։30-ին՝ Euromedia 24-ի եթերում
Արմինե Ադիբեկյանի հետ հարցազրույցը Դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia 24-ի եթերում
Թուրքիայում ցնցում․ կառավարության շենքը դարձել է հարձակման վայր
Իրանը ցանկանում է աշխարհին թելադրել խաղի իր կանոնները․Ռուբիո․ ՀՀ անձնագիրը կլինի կարմիր գույն
Կարևոր
Մոսկվայում նոր կառուցվող բազմահարկ շենքում խnշոր hրդեհ է բռնկվել. կան զnhեր

Լրացուցիչ նորություններ

...

Մեկ տարի առաջ այս անիծյալ օրը իմ բալեքին տվեցին ինձ փակ դագաղով. զոհվածների մայր

Բայդենն այսօր Նեթանյահուի հետ կքննարկի Իրանի վրա Իսրայելի հարձակումը. Axios

Պատուհանից մուտք են գործել «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակն ու գողացել գումարը

Սպանություն Ձորաղբյուր գյուղում. 42-ամյա տղամարդը ձերբակալվել է

Թոշակառու ուսուցիչները հեռանում են, որովհետև չեն կարողանում օգտվել նոր մատյաններից. Սերոբ Խաչատրյան

Ես հաջողակ գործարար տղամարդկանց հետ գործ չունեմ, չեմ մասնակցի․ հայտնի Բոգոն՝ վարչապետի տիկնոջ ընթրիքի հրավերի մասին

Աշխարհում անբուժելի վարակի խոշոր բռնկում է գրանցվել.

Պուտինն ասել է, որ 2024 թվականին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կարող է ռեկորդային դառնալ

Հարրիսն Իրանն անվանել է ԱՄՆ-ի գլխավոր թշնամին

Այսօր Մոսկվայի ինքնաթիռի թռիչքը խափանվել է մեկ ուղևորի անհավասարակշիռ բղավոցի պատճառով

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է ԱԺ

Մայրը տան այգում հայտնաբերել է որդու մարմինը՝ ծառից կախված

Փաշինյանը Մոսկվայում էլ է հասցրել հեծանիվ վարել (տեսանյութ)

44-օրյայում անհայտ կորած զինվորի պատմությունը միջազգային փառատոնում արժանավել է գլխավոր մրցանակին

Անվտանգությունը, դիվանագիտությունը, բանակաշինությունը և հայրենասիրությունը ձեր մասին չի. Հենրիխ Դանիելյան

ԵՊԲՀ դասախոսը` աշխարհի գիտնականների 2% - ի շարքերում

Բուհերում տիրող աղետալի վիճակն ու փաշինյանական նոր «բարեփոխումները»․ ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում բուհերի մասին նոր օրենքի նախագիծը

Հայաստանի իշխանությունները մենակ են թողել գերիներին․ ահազանգում է լիբանանահայ գերի Էուլջեքչյանի կինը (տեսանյութ)

ՆԱՏՕ-ն ցանկանում է ձուկ որսալ պղտոր ջրում, և տարածաշրջանի երկրները դա լավ գիտեն. Զախարովա

«Դոմուսի» հրդեհի հետևանքով 1 քաղաքացի տեղափոխվել է ԲԿ, 2-րդ քաղաքացին տեղում է օգնություն ստացել