Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

2026-ի հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը կնքվելու են էլեկտրոնային թվային համակարգով


Այս տարվա հուլիսի 1-ից ներդրվելու է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգը, որը մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը լինելու է կամավոր, իսկ դրանից հետո արդեն պարտադիր:

Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:

«Խոսքն այն մասին է, որ 2026-ի հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը, բացառությամբ բոլոր դեպքերի, կնքվելու են էլեկտրոնային թվային համակարգով եւ լինելու է ամեն ինչ էլեկտրոնային եղանակով:

Լինելու է պորտալ, որտեղ մուտք են գործելու գործատուները:

Այնտեղ լինելու է հնարավորություն ստեղծել աշխատանքային պայմանագիր, գործատուները լրացնելու են դաշտերը, որոնք լինելու են պարտադիր: Այդ դաշտերն ընտրվել են այն սկզբունքով, որ այսօր էլ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածում կան մի շարք պահանջներ, որ պետք է աշխատանքային պայմանագիրը բովանդակի:

Բացի պարտադիր դաշտերից, գործատուն ունի հնարավորություն աշխատողի հետ համաձայնությամբ լրացուցիչ պայմաններ ավելացնել պայմանագրում, եթե իհարկե, դրա կարիքը տեսնում է: Գործատուն ու աշխատողը ազատ են որոշելու՝ այդ ավել պայմանները ավելացնեն էլեկտրոնային հարթակում, թե՞ դա լինի առանձին համաձայնագրերի միջոցով»,-ասաց նա:

Ժորա Սարգսյանի խոսքով, երբ գործատուն լրացնում է այդ պարտադիր դաշտերը, նա նաեւ էլեկտրոնային հարթակում ստորագրում է. «Գործատուն ունի հնարավորություն լիազորելու, որ իր անունից նաեւ այլ անձ ստորագրի:

Դրանից հետո աշխատողն իր էլեկտրոնային հասցեին ստնում է ծանուցում, որ ստեղծվել է պայմանագիր, եթե համաձայն եք՝ դուք էլ ստորագրեք: Աշխատողի համար դա տեղի է ունենում «Ես եմ» հարթակում:

Երբ աշխատողը ստանում է ծանուցում, մտնում է «ես եմ. Հարթակ, տեսնում է իր համար ստեղծված աշխատանքային պայմանագրի նախագիծը: Եթե նա համաձայն է այդ պայմանագրի պայմաններին, նաեւ ինքն է ստորագրում էլեկտրոնային եղանակով, էլեկտրոնային ստորագրությամբ:

Դրանից հետո հարաբերությունները համարվում են ծագած»,- ասաց նա՝ հավելելով, որ հնարավորություն կա ժամանակի ընթացքում աշխատանքային պայմանագրերում փոփոխություններ կատարել, եթե դրա կարիքը կա:

Բացի այդ, ըստ նրա, աշխատանքից ազատման հրամանը եւս տրվելու է այդ էլեկտրոնային հարթակում, եւ աշխատողը «ես եմ» հարթակում անմիջապես տեսնելու է այդ հրամանը:

Լրահոս

ԱՄՆ-Իրան բանակցությունները՝ հունիսի 30-ին. Իսրայելը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
ՔՊ-ում նոր ներքին պայքար․ հինգ թեկնածու՝ մեկ պաշտոնի համար, վարչությունն այսօր փոխնախագահ կընտրի
Օտարերկրյա պետությունները միջամտել են ընտրական գործընթացին անվանական աջակցությամբ․ Արամ Օրբելյան
Սեդա Սաֆարյանը կրկնեց ՔՊ խոսույթը. Տաթև Սողոյան
Վենեսուելայում երկրաշարժից հետո շարունակվում են ողջ մնացածների որոնումները
Ո՞վ է պատասխանատու եղել զինծառայողների քվեարկության համար. Վարդևանյան
ՈՒՂԻՂ․ ՍԴ-ն սկսում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունը
Պուտին․ Ուկրաինան առաջարկել է սահմանափակել ռազմական գործողությունները չորս շրջաններով
Մարդիկ բողոքում են ավտոբուսի գծից, բայց փողոցները լայնացնելու հնարավորություն չկա․ Ավինյան
Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն
Պուտինը հայտնել է Ուկրաինայի հետ պատերազմում ռուսական բանակի գլխավոր խնդիրը
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հունիսի 29-ին և 30-ին
Տասնյակ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի՝ հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին
Եվրոպայում հազարից ավելի մարդ է մահացել շոգի պատճառով․ ԱՀԿ
Ինչ վտանգ է պարունակում լողափում ձմերուկ և սեխ ուտելը
Լույսը վառի´ր. Կոչումով բժիշկ (տեսանյութ)
Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Իրանական հարձակումների հետևանքները․ Քուվեյթը որսացել է երկու բալիստիկ հրթիռ, Բահրեյնում վնասվել է բնակելի շենք
Ես երբեք չեմ խուսափել ճանաչումից և միանշանակ աջակցում եմ նախագծին․ Նեթանյահուն՝ Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծի մասին

Լրացուցիչ նորություններ

...

Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հունիսի 29-ին և 30-ին

Տասնյակ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի՝ հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին

Լույսը վառի´ր. Կոչումով բժիշկ (տեսանյութ)

Իսրայելի հիմնական ձեռքբերումներից է Լիբանանի հարավի մի մասի վերահսկողության պահպանումը․ Զաքարյան

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը

Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու

Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու

Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու

Քաջարանի թունելի շինարարարության մեկնարկին ներկա է եղել Իրանի փոխնախագահը. այն կտեւի 6 տարի

ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը

Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի մաhվան մասին. Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը` Ռաիսա Մկրտչյանի մաhվան կապակցությամբ

Նոր զարգացումներ ՍԴ–ում․ Իրանը հարվածել է ԱՄՆ բանակի դիրքերին (տեսանյութ)

Մայրը ողբում է երեխաների մահն ու փախչում Փամբակից. մանրամասներ` ջրահեղձ եղած երեխաների ընտանիքից

Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ԵԽԽՎ-ում Փաշինյանին դիկտոր են անվանել.160-ը 160-ի դիմաց․ ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են գերիներով (տեսանյութ)

Կասեցվել է «Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ