Հոսքային տեսածառայությունը հրապարակել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի մասին երկմասանոց ֆիլմի թրեյլերը։ «Այսօր Մելանյա Թրամփը և Prime Video-ն հրապարակեցին «ՄԵԼԱՆԻԱ, Սերիալը» ֆիլմի պաշտոնական թրեյլերը», - ասվում է հոսքային ծառայության կայքում տեղադրված գրառման մեջ։
Երկու սերիաները կբացահայտեն Առաջին տիկնոջ կյանքի մասին նախկինում անհայտ մանրամասներ՝ իր ամուսնու՝ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից ի վեր։ Առաջին սերիան կկոչվի «Ընտանիք և վստահություն», իսկ երկրորդը՝ «Հպարտություն և պատիվ»։
Ֆիլմի պրեմիերան Prime Video-ում կկայանա նոյեմբերի 20-ին։ Ավելի վաղ՝ հունվարի վերջին, Միացյալ Նահանգներում տեղի ունեցավ ԱՄՆ առաջին տիկնոջ մասին պատմող «Մելանիա» ֆիլմի համաշխարհային պրեմիերան։








