Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. Հետք

2026թ. նոյեմբերի 29-ին Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով անցկացվելու են ավագանու ընտրություններ: Համայնքում ընտրապայքար չկա. առաջադրվել է մեկ քաղաքական ուժ՝ «Համերաշխություն» կուսակցությունների դաշինքը, որը կազմված է «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցություններից:


«Հետքը» ներկայացնում է քաղաքական ուժի ընտրական ցուցակի թեկնածուների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի, եկամուտների հայտարարագրերի վերաբերյալ տեղեկությունները: Ցուցակում ներառված է 63 թեկնածու:


Քաղաքական ուժի ցուցակը գլխավորում է Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը: Նա համարվում է նաև համայնքի ղեկավարի թեկնածու: Կ. Եղիազարյանը 2017թ. ընտրվել է Ապարանի համայնքապետի պաշտոնում, վերընտրվել՝ 2021թ. դեկտեմբերի 5-ին: 2012-2015թթ. եղել է Ապարանի քաղաքապետարանի աղբահանության կազմակերպիչ: 


Համայնքը ղեկավարելու տարիների ընթացքում Կարեն Եղիազարյանը մի քանի անգամ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Նրա և ընտանիքի անդամների դեմ հայց է ներկայացվել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով:


Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը 2023թ.-ի հոկտեմբերի 3-ին հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Կարեն Եղիազարյանից և կնոջից՝ Սիրուն Սարգսյանից, հօգուտ Հայաստանի Հանրապետության գույք և գումար բռնագանձելու պահանջով։


Մասնավորապես՝ Դատախազությունը պահանջում է Սիրուն Եղիազարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձել «Ակբա Բանկ» ԲԲԸ-ում Սիրուն Սարգսյանի անվամբ բացված հաշվեհամարին առկա 3 մլն 800 հազ. դրամ ավանդը, իսկ անհնարինության դեպքում դրան համարժեք գումար, ինչպես նաև մինչև վճռի փաստացի կատարումը դրա վրա հաշվեգրված  տոկոսագումարները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ:


Ինչպես նաև բռնագանձման պահանջ է դրվել Կարեն Եղիազարյանից և Սիրուն Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել մոտ 107 մլն 445 հազ. դրամի չափով գումար, որն ըստ Դատախազության՝ չի հիմնավորվում  անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: Ինչպես նաև Դատախազությունը պահանջում է բռնագանձել մոտ 167 մլն 655 հազ. դրամ, որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ:


Կարեն Եղիազարյանի նկատմամբ նախաձեռնվել է նաև քրեական վարույթ: 2025թ. նոյեմբերի 18-ին Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել Կարեն Եղիազարյանին մեղսագրվող քրեական գործը, ըստ որի՝ նա, 2021թ.-ի դեկտեմբերի 8-ից տեղեկացված լինելով Ապարան բնակավայրում «Ապարան Ջուր» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ինքնակամ շինարարության վերաբերյալ, չի ձեռնարկել իր լիազորություններից բխող համապատասխան միջոցներ, ինչի հետևանքով տեղական ինքնակառավարման մարմինը զրկվել է ակնկալվող 1 մլն 500 հազ. դրամ եկամուտից։ Այս գործի քննությունը ևս շարունակվում է:


Մեկ այլ քրեական գործով, որով Կարեն Եղիազարյանին մեղադրանք էր առաջադրվել Ապարան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում,  ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ առաջադրված մեղադրանքով նա արդարացվել է։


Ըստ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի՝ Կ. Եղիազարյանի վերջին մեկ տարվա ընթացքում ստացած միակ եկամուտը աշխատավարձն է՝ 7 մլն 200 հազ. դրամ: Դրամական միջոց,  թանկարժեք գույք չի հայտարարագրել:


Ապարան համայնքում ունի 2 միավոր հողատարածք, ինչպես նաև «Volkswagen Caddy» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաներ: 2023թ-ի ապրիլից Կ. Եղիազարյանի մոր՝ Լիանա Եղիազարյանի անունով է գրանցված «Գնթունիք» ՍՊԸ-ի 100 տոկոս սեփականությունը: Մինչ այդ սեփականատերը եղել է Կարեն Եղիազարյանը:


Կարեն Եղիազարյանի ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում առկա են անհամապատասխանություններ, քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրում նշել է 9 միավոր անշարժ գույք, ունեցել է 8 մլն 500 հազ. դրամ կանխիկ գումար: Համայնքի գործող ղեկավարին է պատկանում 2007թ.-ին հիմնված «Նոտոֆ» ՍՊԸ-ի 10 տոկոսը:


Ցուցակի երկրորդ համարը Ապարան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Կարապետյանն է: Նա որպես եկամուտ հայտարարագրել է միայն աշխատավարձը՝ 5 մլն 760 հազ. դրամ:


Հայտարարագրել է նաև 5 միավոր հողատարածք Ապարան համայնքում, ինչպես նաև՝ երկու մարդատար և մեկ բեռնատար ավտոմեքենա՝ «IM LS7 Elite» էլեկտրական, «Infiniti QX4 3.5» և «Ford Transit»:


«Համերաշխություն» կուսակցությունների դաշինքի ցուցակի երրորդ համարը Մերի Մելքոնյանն է։ Նա աշխատում է Միրաք գյուղի հիմնական դպրոցում։ Թեկնածուի հայտարարագրած միակ եկամուտը դպրոցից ստացած աշխատավարձն է՝ 960 հազ. դրամ։


Թեկնածուն հայտարարագրել է նաև 4 միավոր հողատարածք, որոնք ձեռք է բերել 2005թ.-ին Սարալանջ գյուղում։


Թեկնածուներից ոչ մեկը դրամական միջոց չի հայտարարագրել


Ուսումնասիրել ենք ավագանու 63 թեկնածուների հայտարարագրերը։ Պարզվել է, որ նրանցից ոչ մեկը դրամական միջոց չի հայտարարագրել։ Այսինքն՝ թեկնածուներից որևէ մեկը հայտարարագիր ներկայացնելու օրվա՝ 2026թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ, գումար չի նշել։ 


Թեկնածուներից 32-ի հայտարարագրերում նշված է, որ աշխատում են, 30-ը չեն աշխատում, իսկ մեկ թեկնածուի հայտարարագրում զբաղվածության վերաբերյալ տեղեկություն չկա։

 

Դաշինքի ցուցակում ընդգրկված թեկնածուների մեծ մասը՝ 37 հոգի, եկամուտ չի հայտարարագրել։ Մինչև 1 մլն դրամ եկամուտ է հայտարարագրել 3 թեկնածու, 1-ից մինչև 2 մլն դրամ՝ 3 թեկնածու, 2–ից մինչև 5 մլն դրամ՝ 17 թեկնածու, իսկ 5 մլն-ից մինչև 10 մլն դրամ՝ 2 թեկնածու։


Ուշագրավ է, որ որոշ թեկնածուներ հայտարարագրերում նշել են, որ աշխատում են, սակայն եկամուտների բաժնում որևէ գումար, այդ թվում աշխատավարձ, չեն հայտարարագրել։


Օրինակ՝ ցուցակի 23-րդ համար Դավիթ Եփրեմյանն աշխատում է «Յուքոմ» ընկերությունում, սակայն նրա հայտարարագրի «Եկամուտներ» բաժինը դատարկ է։ Նույն պատկերն է 34-րդ համարի թեկնածու Գալուստ Ադամյանի հայտարարագրում։ Նա Ապարանի մարզադպրոցի մարզիչ է, սակայն նույնիսկ աշխատավարձ չի հայտարարագրել։


Թեկնածուները, բացի աշխատավարձից, այլ եկամուտներ, օրինակ՝ գյուղմթերքի իրացումից ստացված գումարներ, նույնպես չեն նշել։ Մինչդեռ, օրինակ՝ թեկնածուներից Արկադի Կարապետյանն ունի ավելի քան 7600 քմ ընդհանուր մակերեսով հողատարածքներ, սակայն դրանցից ստացված եկամուտ չի հայտարարագրել։ Մոտ 4400 քմ հողատարածք ունի նաև ցուցակի 4-րդ համար Հայկ Սեդրակյանը, սակայն նա նույնպես որևէ եկամուտ չի նշել։


Թեկնածուների տարիքային և կուսակցական կազմը


«Համերաշխություն» կուսակցությունների դաշինքի ցուցակում ընդգրկված թեկնածուների մեծ մասը միջին տարիքի է։ 25-34 տարեկան է 8 թեկնածու, 35-44 տարեկան՝ 19-ը, 45-55 տարեկան՝ 29-ը, իսկ 55-ից բարձր՝ 7-ը։


Թեկնածուներից 42-ը տղամարդ են, 21-ը՝ կին։


63 թեկնածուներից 32-ը «Գործարար» կուսակցության ներկայացուցիչներ են, 13-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, իսկ 18-ն անկուսակցական են։

Լրահոս

Բրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջ
Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. Հետք
Մասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ
70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի
Ռուս տղամարդը յոթ օրվա կալանքի է ենթարկվել ինքնաթիռում անկարգություն առաջացնելու համար
Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատոր
Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել
Արծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է
Իշխանությունների համար 50+1-ն անհաղթահարելի բարձունք է․ Բադալյանը՝ արտահերթի և նոր համախմբման մասին
ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը
Հրավիրում եմ ընդդիմադիրներին քննարկել՝ ի՞նչ զիջման մասին է խոսքը. Ալեն Սիմոնյան
Ուկրաինան ակնկալում է 2027 թվականին 89 միլիարդ դոլարի օգնություն ստանալ Արևմուտքից
TRIPP, համազգային միավորում․ Թուրքիան դադարեցրել է Իրանի ուղով գազի ներկրումը
TRIPP-ի մեկնարկը, Ալիևի՝ 100 հազար մարդու վերադարձի հայտարարությունն ու անկլավների հարցը
Հռոմի պապը հույս ունի, որ Ալեշկիում առաքելությունը կշարունակվի
Fox. Սպիտակ տան մոտ ձերբակալվել է Թրամփին սպանել սպառնացող անօրինական ներգաղթյալը
Թրամփը մեծ առաջընթաց է արձանագրել ուկրաինական հակամարտության կարգավորման գործում
NYT. Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարը կոչ է արել Թրամփին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է
Թրամփը նշել է, որ Իսրայելը և Մերձավոր Արևելքը իրենց գոյությամբ պարտական ​​են իրեն

Լրացուցիչ նորություններ

...

70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի

Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատոր

Արծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է

Իշխանությունների համար 50+1-ն անհաղթահարելի բարձունք է․ Բադալյանը՝ արտահերթի և նոր համախմբման մասին

Հրավիրում եմ ընդդիմադիրներին քննարկել՝ ի՞նչ զիջման մասին է խոսքը. Ալեն Սիմոնյան

TRIPP, համազգային միավորում․ Թուրքիան դադարեցրել է Իրանի ուղով գազի ներկրումը

TRIPP-ի մեկնարկը, Ալիևի՝ 100 հազար մարդու վերադարձի հայտարարությունն ու անկլավների հարցը

ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները

Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան

Հայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն Գրիգորյան

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-ից

Փաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերը

Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան

Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը

Առաջիկայում նոր ձերբակալություններն ու կալանավորումներն անխուսափելի են լինելու․ Պողոսյան

Տիգրանաշենն ու Արծվաշենը մի քիչ աջ ու ձախ տանելով՝ հնարավո՞ր է տեղափոխել․ հարց՝ Թովմասյանին

Եթե մենք վատ էինք կառավարում, թող պարզեն՝ իրենց օրոք ինչու է երկու խոշոր հրդեհ եղել․ Ղազինյան

Խաչատրյանը՝ Մեսրոպյանին․ Որքա՞ն է կազմում արևային էլեկտրակայանների միջին եկամտաբերությունը

ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները կարող են սակագնի վրա բացասական ազդեցություն ունենալ. Մեսրոպյան

ՀՀԿ–ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի Մասիսի ընտրություններին. թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է