Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)


Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի հոկտեմբերի 31-ին աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզի Սիսիան համայնք։ Այս մասին հայտնում են դատախազությունից։


Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանի և Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի ուղեկցությամբ Աննա Վարդապետյանն այցելել է Սիսիան համայնքի «Մայիսի 28», «Հիդրոշինարարների» և Կարեն Դեմիրճյանի անվան («Երևանյան») զբոսայգիներ, ծանոթացել է զբոսայգիների տարածքների նկատմամբ համայնքային շահերի պաշտպանության ուղղությամբ իրականացված և իրականացվող աշխատանքներին։


«Մայիսի 28» զբոսայգում Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանը ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել է, որ Սյունիքի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների հիմքով դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի հիման վրա զբոսայգու տարածքում գտնվող 13 հողամաս՝ 6411,48 քմ ընդհանուր մակերեսով, արդեն վերադարձվել են համայնքի տիրապետմանը։ Եվս 5 հողամաս համայնքին վերադարձնելու աշխատանքները շարունակվում են։


Շրջայցի շրջանակում Աննա Վարդապետյանն այցելել է նաև «Հիդրոշինարարների» զբոսայգի, որն ամբողջությամբ վերադարձվել է Սիսիան համայնքին՝ դատախազական ներգործության արդյունքում։ Մասնավորապես՝ Սյունիքի մարզի դատախազության ուսումնասիրությամբ պարզվել էր, որ 10000 քմ մակերեսով զբոսայգու ամբողջ տարածքը 2003 թվականի սեպտեմբերի 16-ին 50 տարի ժամկետով վարձակալության էր տրամադրվել ֆիզիկական անձի։ Դատախազի միջնորդագրի հիման վրա համայնքապետարանի իրավասու մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում 2026 թվականի սեպտեմբերի 30-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է զբոսայգու նկատմամբ քաղաքացու վարձակալության իրավունքը։ Մոտ 30 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով ամբողջ զբոսայգին վերադարձվել է Սիսիան համայնքին։


Այնուհետև Աննա Վարդապետյանն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան («Երևանյան») զբոսայգի, որի տարածքում գտնվող հողամասերը համայնքին վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են։


Հանրապետության գլխավոր դատախազը խրախուսելի է գնահատել զբոսայգիների տարածքները երկարաժամկետ վարձակալած այն քաղաքացիների վարքագիծը, ովքեր կամավոր խզում են վարձակալության պայմանագրերն ու զբոսայգիները վերադարձնում են համայնքի տիրապետմանը՝ այդպիսով համայնքին հնարավորություն տալով օր առաջ բարեկարգել ու կանաչապատել զբոսայգիները։ «Այս իրավիճակներում դատախազությունը գործընկերային է տրամադրված և կառուցողական մոտեցում է ցուցաբերում արտադատական կարգով հարցի կարգավորմանը։ «Հիդրոշինարարների» զբոսայգին նման՝ արտադատական կարգով համագործակցության արդյունք է, և մենք չենք կարող չգնահատել ֆիզիկական անձի այս վարքագիծն ու կարևորել, որ քաղաքացիները գիտակցեն՝ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով, շատ հաճախ օրենքի խախտմամբ կնքված պայմանագրերի խզմամբ շահում է իրենց ամբողջ համայնքը, որովհետև այդ համայնքի բնակիչներն ու համայնքում մեծացող երեխաները համայնք-կառավարություն համատեղ ներդրման արդյունքում ունենում են իրենց կարիքներին համապատասխան բարեկարգված այգիներ, զբոսայգիներ ու խաղահրապարակներ»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը։


Գլխավոր դատախազը երկու զբոսայգիներն ամբողջությամբ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի տիրապետմանը վերադարձնելու և դրանցում առկա ապօրինի շինություններն ապամոնտաժելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարականներ է տվել մարզի դատախազին, սահմանել է կատարման ժամկետներ։

Լրահոս

Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններում
Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան
Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան
Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք. ժամանակավրեպ է. Գալյան
Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը
Տուգանքները չեն ազդում․ խաչմերուկները ժամերով փակվում են. Ավինյան
Շինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան
ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ վարչապետ
Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)
Կարևոր
Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը
Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծը
ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն
36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ
Ի՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին
Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում
Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին
Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան

Լրացուցիչ նորություններ

...

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել

Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները

Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)

Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)

Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ)

Էրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ)