Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՊԵԿ-ը Զովունիում բացահայտել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք (տեսանյութ)



ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 6-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում բուսական և կենդանական յուղերի ու ճարպերի մեծածախ գործունեություն իրականացնող ընկերությունը համակարգված ձևով թերհայտարարագրում է ընկերության իրացման շրջանառությունը՝ թաքցնելով պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունները։

Ստացված տեղեկություններն իրացնելու նպատակով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկել և իրականացրել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Ուսումնասիրվել են ընկերության գործունեությանն առնչվող էլեկտրոնային տվյալները, ներքին հաշվառման փաստաթղթերն ու գործունեության իրական ծավալներն արտացոլող տեղեկատվությունը։ Ձեռք բերված տվյալների ուսումնասիրության, վերլուծության և հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների համադրման արդյունքում բացահայտվել են հարկային հաշվառման և գործունեության իրական ծավալների միջև էական անհամապատասխանություններ։ Պարզվել է, որ 2024-2026 թվականներին ընկերությունը հարկային հաշվարկներում չի արտացոլել շուրջ 359 միլիոն դրամի իրացման շրջանառություն, ինչի հետևանքով պետական բյուջե չի հաշվարկվել և չի վճարվել ավելի քան 100 միլիոն դրամի հարկային պարտավորություն։

Արդյունքում ձեռք բերված նյութերի հիմքով առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախախաձեռնվել է քրեական վարույթ։

Ներկայում իրականացվում են վարույթային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի ամբողջական հանգամանքները, ներգրաված անձանց շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությամբ պաճառված վնասը ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ։

Պետական եկամուտների կոմիտեն տնտեսավարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում կեղծ տվյալներ ներառելու և իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու արատավոր երևույթից։

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակելու է հետևողական աշխատանքը հարկային պարտավորությունների թաքցման և հարկերից խուսափելու դեպքերի բացահայտման ու կանխման ուղղությամբ։


Լրահոս

36 տարիների պատմությունը մեզ պարտավորեցնում է պահպանել մեր ազգային ինքնությունը. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն
Թրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքը
ԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. Ռուբիո
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը
Պաշտոնից ազատում ՝ Փաշինյանի որոշմամբ. Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը․ Թրամփ
Կարևոր
HAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ Երևանում
Ադրբեջանից՝ 23 միլիոն դոլարի արտահանում, Սիմոնյանի պարտված հայցն ու Ամուլսարի միլիոնները
Ֆրանսիայի մի շարք քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվել
Միլանում տեղի ունեցած անկարգություններից հետո 32 մարդ է ձերբակալվել
Կատարը կուժեղացնի իր օբյեկտների պաշտպանությունը Իրանի հարվածներից հետո
Վրաստանը պնդում է, որ ԵՄ-ն կործանում է Եվրոպայի քաղաքակրթությունը
Արցախի ԱԺ-ի կոչը՝ COP17-ի մասնակիցներին. Անկարան հերքում է Բաքվում հեղաշրջման մասին լուրը
Կարևոր
Միգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը
Փարիզում ցուցարարները փակել են Լուվրի մուտքը
Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունը ընդունել է մի քանի քաղաքներում վերահսկողության կորուստը
29743 քկմ-ից դուրս մեզ ոչինչ չի հետաքրքրում․ Պապոյանը՝ պատերազմում կիրառված սպիտակ ֆոսֆորի մասին
Հյուսթոնից Փարիզ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
Ես միշտ պայքարել եմ Ամուլսարի համար, առանց դրա հնարավոր չէ տնտեսությունը պատկերացնել. Գեւորգ Պապոյան
Արաղչին զգուշացրել է ԱՄՆ-ին հանրապետության վրա հնարավոր կրկնակի հարձակման դեպքում վտանգի մասին
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը

Լրացուցիչ նորություններ

...

Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը

Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա

Շաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ Փաշինյան

«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է

Քրեական ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է

Երեխայի իրավունքահենք հասարակության ձևավորման ճանապարհին ուսուցչի դերն անփոխարինելի է. ՄԻՊ-ը՝ Ուսուցչի օրվա առթիվ

ՀՀ պետական սահմանը ապօրինի հատել է բացառապես մեկ անձ. ԱԱԾ

ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ

ՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին

Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը

Գագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել

Առգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա

Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել է

Վահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել

Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է

Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը

Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին

Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի գործը