Հոկտեմբերի 18-ին Միլանի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների և ջարդերի հետևանքով Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է 32 մարդու: Ոստիկանության հայտարարության համաձայն՝ 220 անչափահասներ տարվել են ոստիկանության գլխավոր վարչություն։
«Անկարգությունների և բռնության դեպքերի կապակցությամբ ոստիկանության գլխավոր վարչություն են տարվել 271 երիտասարդներ, այդ թվում՝ 60 օտարերկրացիներ և 220 անչափահասներ: Ձերբակալվել է 32 մարդ, այդ թվում՝ 13 օտարերկրացիներ և 23 անչափահասներ», - ասվում է հայտարարության մեջ:
Բախումների հետևանքով 14 իրավապահ մարմինների աշխատակիցներ բժշկական օգնության են դիմել։








