Սեպտեմբերի 26-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Նոր Նորքի նստավայր է դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Էդգար Բալոյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ 38-ամյա Համբարձում Հովհաննիսյանի նկատմամբ, ով կասկածվում է սեպտեմբերի 22-ին Երևանի Նազարբեկյան 26 շենքի բակում իր փեսային՝ Երևանի բնակիչ 52-ամյա Գևորգ Սարգսյանին, սպանելու նպատակով «Lexus»-ով վրարեթի ենթարկեկու մեջ։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինը տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել էր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Գարիկ Աբելյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարել է քննիչի միջնորդությունը և Հ․ Հովհաննիսյանը դատարանից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան բանտ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:








