ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը՝ հավելելով, որ իր «օվկիանոսներն ու ծովերը վերացել են»։ «Նրա երկիրը խառնաշփոթի մեջ է, նրա հողերի մեծ մասը վերացել է, նրա օվկիանոսներն ու ծովերը վերացել են», – գրել է Թրամփը Truth Social-ում։
Նա նշել է, որ Ուկրաինայի տղամարդկանց թիվը նվազում է, այնտեղ տղամարդիկ «վիրավորվել կամ մահացել են»։
«Ես ուզում եմ, որ այս պատերազմն ավարտվի», – ընդգծել է ամերիկացի առաջնորդը։








