Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հայաստանի տնտեսության կառուցվածքային առանձնահատկությունները, համախառն ներքին արդյունքի մեջ ծառայությունների մեծ բաժնի ազդեցությունը, սոցիալական վճարումների և կենսաթոշակների բարձրացման արդյունքում սպառման ընդլայնումը, ինչպես նաև դրա հնարավոր հետևանքները գնաճի և մակրոտնտեսական կայունության համար։ Ահա, այս ամենին է անդրադառնում տնտեսագիտության դոկտոր Ռոլան Մնացականյանը՝ «Փաստ» թերթի համար գրված վերլուծական հոդվածում, որը ներկայացնում ենք ստորև: Վերջին տարիներին տնտեսական քաղաքականության շուրջ քննարկումների կենտրոնում հիմնականում հայտնվում են տնտեսական աճի բարձր ցուցանիշները։


Սակայն տնտեսագիտության մեջ կարևոր է ոչ միայն տնտեսական աճի չափը, այլ նաև այդ աճի կառուցվածքն ու կայունությունը։ Տնտեսական աճը կարող է լինել արագ, բայց, միևնույն ժամանակ, ունենալ կառուցվածքային խնդիրներ, որոնք երկարաժամկետ հեռանկարում կարող են սահմանափակել տնտեսության կայուն զարգացումը։ Եթե դիտարկենք Հայաստանի տնտեսության կառուցվածքը, ապա կարելի է նկատել մի կարևոր միտում. երկրի համախառն ներքին արդյունքի զգալի մասը ձևավորվում է ծառայությունների ոլորտում, և այն շարունակում է աճել։ Առաջին հայացքից սա կարող է բնական թվալ, քանի որ զարգացած տնտեսություններում ևս ծառայությունների բաժինը մեծ է։ Սակայն այստեղ կարևոր է հասկանալ, թե ինչպիսի ծառայությունների մասին է խոսքը։ Զարգացած տնտեսություններում ծառայությունների մեծ բաժինը պայմանավորված է բարձր արտադրողականությամբ ոլորտներով՝ գիտահետազոտական, տեխնոլոգիական, կրթական, ֆինանսական և մասնագիտական ծառայություններով։


Այդ ծառայությունները ստեղծում են բարձր ավելացված արժեք և նպաստում են տնտեսության երկարաժամկետ մրցունակությանը։ Մինչդեռ Հայաստանի դեպքում ծառայությունների ոլորտի աճը հիմնականում պայմանավորված է մանրածախ և մեծածախ առևտրի ընդլայնմամբ, շինարարության ակտիվությամբ, անշարժ գույքի շուկայի աշխուժացմամբ, ինչպես նաև ֆինանսական և միջնորդային ծառայությունների աճով։ Այս կառուցվածքում տնտեսության աճը հաճախ պայմանավորված է շրջանառության մեծացմամբ, ոչ թե արտադրական կարողությունների իրական ընդլայնմամբ։


Այս պայմաններում սոցիալական քաղաքականության որոշումները նույնպես սկսում են ունենալ կարևոր, սակայն վտանգավոր, մակրոտնտեսական ազդեցություններ։ Վերջին շրջանում կառավարության սոցիալական քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը դարձել է կենսաթոշակների և սոցիալական վճարումների բարձրացումը։ Սոցիալական տեսանկյունից այս քայլը հասկանալի է և նպատակ ունի բարելավել բնակչության կյանքի մակարդակը։ Սակայն տնտեսագիտական տեսանկյունից նման որոշումները պետք է գնահատվեն նաև դրանց հնարավոր մակրոտնտեսական հետևանքների տեսանկյունից։ Կենսաթոշակների բարձրացումը մեծացնում է բնակչության կողմից տնօրինվող եկամուտները և, բնականաբար, բերում է սպառման աճի։ Սակայն այդ սպառման հիմնական մասն ուղղվում է առևտրի և ծառայությունների ոլորտին։


Արդյունքում մեծանում է մանրածախ առևտրաշրջանառությունը, ընդլայնվում է ծառայությունների հատվածը և ուժեղանում է ներքին պահանջարկը։ Սա իր հերթին կարող է ավելի խորացնել և ընդլայնել արդեն գոյություն ունեցող կառուցվածքային միտումը, երբ տնտեսության մեջ մեծանում է սպառման և ծառայությունների բաժինը, մինչդեռ արտադրական ոլորտների զարգացումը նույն արագությամբ տեղի չի ունենում։ Ըստ էության, վերջին տարիներին տեղի է ունեցել ՀՆԱ կառուցվածքի որակական վատացում: Առավել մտահոգիչն այն է, որ կենսաթոշակների բարձրացման որոշումների դեպքում չի ներկայացվել բավարար գնահատում, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այս քաղաքականությունն ընթացիկ տարվա գնաճի վրա։


Եթե սպառումն արագ աճում է այնպիսի տնտեսությունում, որտեղ արտադրական առաջարկը սահմանափակ է, ապա առաջանում է պահանջարկի կարճաժամկետ ճնշում գների վրա, իսկ երկարաժամկետում տեղի է ունենում գների ճշգրտում բարձրացման ուղղությամբ։ Սա հատկապես ակնհայտ է այն պայմաններում, երբ սպառվող ապրանքների զգալի մասը ներմուծվում է։ Այդ դեպքում սպառման աճը կարող է հանգեցնել ոչ միայն առևտրաշրջանառության մեծացման, այլ նաև գնաճային ճնշումների հետագա ուժեղացման։ Եթե գնաճը արագանում է, ապա առաջանում է մեկ այլ տնտեսական խնդիր՝ իրական սպառման նվազում։ Թվերով և անվանական արտահայտությամբ բնակչության եկամուտները կարող են աճել, սակայն եթե գներն ավելի արագ են բարձրանում, ապա բնակչության իրական գնողունակությունը կարող է նվազել։ Այս պարագայում սոցիալական քաղաքականության հիմնական նպատակը՝ բնակչության բարեկեցության բարձրացումը, կարող է չեզոքացվել գնաճային ազդեցությունների պատճառով։


Այս գործընթացների վրա ազդում են նաև արտաքին տնտեսական գործոնները։ Հայաստանի տնտեսության համար կարևոր դեր են խաղում արտերկրից եկող դրամական փոխանցումները, որոնք երկար տարիներ հանդիսացել են ներքին սպառման կարևոր աղբյուր։ Երբ փոխանցումներն աճում են, մեծանում է նաև սպառումը, և ակտիվանում է ծառայությունների ոլորտը։ Սակայն նման մոդելը տնտեսությունը դարձնում է ավելի խոցելի և կախված արտաքին ֆինանսական հոսքերից։ Միաժամանակ, կարևոր դեր ունի նաև փոխարժեքի գործոնը։


Եթե դրամը ուժեղանում է արտաքին հոսքերի ազդեցությամբ, ապա ներմուծվող ապրանքները ժամանակավորապես կարող են էժանանալ, սակայն դա նաև թուլացնում է տեղական արտադրողների մրցունակությունը և խոչընդոտում արտահանման զարգացումը։ Այսպիսով, տնտեսությունը կարող է ավելի շատ հենվել ներմուծման և սպառման վրա, քան արտադրության և արտահանման։ Այս բոլոր գործընթացները միասին կարող են բերել այնպիսի իրավիճակի, երբ տնտեսության աճը հիմնականում ձևավորվում է սպառման, առևտրի և ծառայությունների ընդլայնման հաշվին։


Ինչպես բազմաթիվ անգամ նշել են մասնագետները, տնտեսագիտության մեջ նման մոդելը հաճախ անվանում են սպառման վրա հիմնված աճ։ Այս մոդելում տնտեսական ակտիվությունը պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ աճում են եկամուտները, սոցիալական վճարումները կամ արտաքին ֆինանսական ներհոսքերը։ Սակայն եթե այդ գործոնները թուլանան, տնտեսական աճը կարող է արագ դանդաղել, քանի որ տնտեսության արտադրական հիմքը բավարար չափով չի ընդլայնվել։


Այս պայմաններում առավել կարևոր է դառնում տնտեսական քաղաքականության հավասարակշռվածությունը։ Սոցիալական քաղաքականությունը պետք է ուղղված լինի բնակչության բարեկեցության բարձրացմանը, սակայն այն պետք է ուղեկցվի նաև արտադրության, արդյունաբերության և արտահանման խթանմամբ։ Հակառակ դեպքում սպառման ընդլայնումը կարող է ժամանակավորապես ակտիվացնել տնտեսությունը, բայց երկարաժամկետ առումով մեծացնել մակրոտնտեսական ռիսկերը և անհաշվեկշռվածությունը։ Եթե տնտեսական աճը շարունակաբար ձևավորվի հիմնականում ծառայությունների և սպառման հաշվին, ապա Հայաստանի տնտեսությունը կարող է աստիճանաբար հեռանալ արտադրական զարգացման ուղուց և վերածվել հիմնականում ծառայությունների վրա հիմնված տնտեսության։ Տնտեսության կայունության համար կարևոր է, որ աճի աղբյուրները լինեն ոչ միայն սպառումը և ծառայությունները, այլև արտադրությունը, տեխնոլոգիական զարգացումը և արտահանման ընդլայնումը։


Միայն այդ դեպքում տնտեսական աճը կարող է լինել ոչ միայն բարձր, այլ նաև երկարաժամկետ և կայուն։ Այս համատեքստում առաջանում է նաև մեկ այլ կարևոր հարց՝ ինչպիսի՞ն պետք է լինի դրամավարկային քաղաքականության արձագանքը նման զարգացումներին։ Սովորաբար, երբ հարկաբյուջետային քաղաքականությունը մեծացնում է ներքին պահանջարկը, օրինակ՝ սոցիալական վճարումների կամ կենսաթոշակների բարձրացման միջոցով, դա կարող է առաջացնել լրացուցիչ գնաճային ճնշումներ։ Նման իրավիճակներում կարևոր դեր է ունենում Կենտրոնական բանկի գնահատականը և մասնագիտական դիրքորոշումը։ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հիմնական առաքելություններից մեկը գների կայունության ապահովումն է։ Այդ պատճառով միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում կենտրոնական բանկերը հաճախ հրապարակային կերպով ներկայացնում են իրենց գնահատականները հարկաբյուջետային քաղաքականության հնարավոր մակրոտնտեսական հետևանքների վերաբերյալ։ Եթե նման քննարկումները բաց և ինստիտուցիոնալ ձևով տեղի չեն ունենում, ապա կարող է ստեղծվել այնպիսի տպավորություն, որ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների միջև բավարար համակարգում չկա։ Մինչդեռ տնտեսական կայունության տեսանկյունից կարևոր է, որ այդ երկու քաղաքականությունները լինեն փոխլրացնող և փոխհամադրված։


Կենտրոնական բանկերի անկախությունը հենց այն պատճառով է կարևոր, որ նրանք կարողանան ազատ և մասնագիտական ձևով գնահատել տնտեսական քաղաքականության տարբեր որոշումների ազդեցությունը գնաճի և մակրոտնտեսական կայունության վրա։ Եթե այդ ինստիտուցիոնալ հավասարակշռությունը թուլանում է, ապա վտանգվում է ոչ միայն դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը, այլ նաև տնտեսական համակարգի երկարաժամկետ վստահությունը։ Ստեղծված իրավիճակում գնաճը զսպելու նպատակով ընթացիկ տարում ՀՀ ԿԲ կողմից քաղաքականության տոկոսադրույքի բարձրացումը իր հերթին կարող է անհաշվեկշռվածություն ստեղծել ֆինանսական շուկայում: Տնտեսագիտական տեսանկյունից այստեղ առաջանում է հակասական իրավիճակ։ Սոցիալական վճարումների և կենսաթոշակների բարձրացման նպատակը բնակչության սպառման հնարավորությունների ընդլայնումն է։


Սակայն, եթե նման քաղաքականությունը իրականացվում է այնպիսի պայմաններում, երբ տնտեսության արտադրական առաջարկը սահմանափակ է և սպառման աճը հիմնականում ուղղվում է ներմուծվող ապրանքներին ու ծառայություններին, ապա այդ նույն քաղաքականությունը կարող է ստեղծել լրացուցիչ գնաճային ճնշումներ։ Այս դեպքում անվանական եկամուտները աճում են, սակայն գնաճի արագացման դեպքում բնակչության իրական գնողունակությունը նվազում է։ Այդ հակասական իրավիճակը առկա է այնպիսի տնտեսության համար, ինչպիսին է Հայաստանը, որտեղ ներքին սպառման զգալի մասը կախված է ներմուծումներից, արտաքին դրամական փոխանցումներից և փոխարժեքի տատանումներից։


Նման տնտեսություններում պահանջարկի արագ աճը շատ արագ կարող է փոխանցվել գների աճին։ Այդ պատճառով տնտեսական քաղաքականության ձևավորման ժամանակ կարևոր է ոչ միայն սոցիալական նպատակների իրականացումը, այլ նաև դրանց հնարավոր մակրոտնտեսական հետևանքների ամբողջական գնահատումը։


Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել այն իրավիճակից, երբ սպառումը խթանելու նպատակով իրականացվող քաղաքականությունը երկարաժամկետ հեռանկարում կարող է հակառակ ազդեցություն ունենալ բնակչության իրական բարեկեցության վրա։ Տնտեսության կայունությունը որոշվում է ոչ թե սպառման արագությամբ, այլ այն հիմքով, որի վրա կառուցվում է այդ սպառումը։ Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Կորեայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Լատվիայում խոցված դրոնը ուկրաինական է եղել. ՊՆ-ում նշել են հավանական պատճառը
Կարևոր
Արեգնազ Մանուկյանին թույլատրվել է շփվել մերձավոր ազգականների հետ․ կալանքը մնացել է ուժի մեջ
Եվս 5000 էլեկտրամոբիլ հնարավոր կլինի Հայաստան ներմուծել առանց մաքսատուրքի
Մոսկվան զգուշացնո՞ւմ է Հայաստանին և Ադրբեջանին․ Զախարովան խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների ռիսկերի մասին
Ռուսաստանն աշխարհում միակն է, որ տիրապետում է միջուկային էներգետիկայի ամբողջ շղթային. Պուտին
Ձերբակալվել են թմրանյութերի վաճառքով զբաղվող 7 անձ
Կիրականացվի համայնքների միավորման 2 ծրագիր՝ Արարատի մարզի Արարատ և Վեդի, Լոռու մարզի Վանաձոր և Փամբակ համայնքների խոշորացման մոդելով
ՀՀ վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում ստանալու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել մինչև օգոստոսի 25-ը
Արտակարգ իրավիճակ՝ Երևանի Կուրղինյան փողոցում. Մանրամասներ
Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են գողությունը կատարած անձին.50 հազար դոլար գնահատված գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ)
ՊՆ-ն ու ՔԿ-ն համատեղ հայտարարություն են տարածել Ճամբարակում զինծառայողների վրաերթի վերաբերյալ
Իրանը, ի պատասխան Թրամփի հայտարարությունների, «իրեն է վերցրել Կալիֆոռնիան»
Փաշինյանը Տիգրանաշենը «Քյարքի» է անվանել.Իրանը Կալիֆոռնիան «հայտարարել է» իր տարածք (տեսանյութ)
Կասեցվել է Մեղրիի «Լորդ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը պսակադրվել է
ՌՈ նորանշանակ պետ Արամ Հովհաննիսյանի որդին սոցցանցում գռեհիկ բառամթերքով է հանդես եկել. Իոաննիսյանը՝ ՆԳ նախարարին
Փաշինյանը հրաժարվո՞ւմ է Ղարաբաղյան շարժման գաղափարից.Թուրքիան և Իսրայելը կարող են բախվել (տեսանյութ)
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 20-ին
Դատարանը թույլ տվեց Սերժ Սարգսյանին չմասնակցել առաջիկա դատական նիստերին

Լրացուցիչ նորություններ

...

Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում

«Հրապարակ». Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը

«Հրապարակ»․ Զինվորնե՞ր են թունավորվել

«Հրապարակ»․ Մութ ամպեր Սինանյանի ու Թադեւոսյանի գլխին

«Հրապարակ»․ «Դեբոշ»՝ Տիգրանաշենի դպրոցում․ հայհոյել են տնօրենին, ծեծել նրա երեխային

Կաշառքը ՀՀ բուհերում․ իսկ որտե՞ղ են ԿԳՄՍՆ-ն ու ԳԹԿ-ն․ «Ժողովուրդ»

134 մլն դրամ՝ համայնքապետի տեղակալի հոր նորաստեղծ ընկերությանը․ «Հետք»

ՔՊ-ական համայնքապետի սկանդալները՝ մեդալից մինչև 90 հազար դրամի վերադարձ

ՈՒՂԻՂ․ Արցախից տեղահանվածները վարձակալության վճարի մասնակի հատուցում կստանան. ո՞վքեր կարող են օգտվել

«Հրապարակ»․ Հանձնաժողովը սկանդալային ՔՊ-ական համայնքապետի վարքագիծն անթույլատրելի է ճանաչել

«Հրապարակ»․ ՔԿԾ պետն իր ենթականերին պարգեւատրել է

«Հրապարակ»․ Կանա՞նց էլ կուղարկեն դիրքեր

«Հրապարակ»․ Քեռին մրցում է քրոջ որդու հետ

Իշխանությունը չի ցանկանում հեշտությամբ զիջել եվրոպական ինտեգրման հանձնաժողովը «Ուժեղ Հայաստանին». «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ակամայից Փաշինյանի ծրագիրն են ի կատար ածում

Քրեական աշխարհն ուրախ՞ է ՔԿԾ նոր պետի նշանակմամբ. «Ժողովուրդ»

Պապիկյանը բարձրաստիճան զինվորականներին դիրքեր է ուղարկում․ (տեսանյութ)

«Հրապարակ». Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը

«Հրապարակ»․ Թաղապետն ու ստվերային թաղապետը