Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»



«Փաստ» օրաթերթը գրում է.

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի՝ Արման Սարոյանի, Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի հարցով կայացրած որոշումները ուշագրավ զարգացում են Եկեղեցու շուրջ ծավալվող իրավական և քաղաքական գործընթացներում։ Դատարանն արձանագրել է, որ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցերը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չեն։

Ըստ էության, դատական համակարգը սրանով հրաժարվում է ներխուժել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ Եկեղեցու ինքնուրույնության, նրա ներքին կանոնակարգերի ու նվիրապետական հարաբերությունների տիրույթ։ Սա հստակ սահմանագիծ է քաշում աշխարհիկ իրավունքի և եկեղեցական ներքին կառուցվածքի միջև՝ արձանագրելով, որ թեմակալ առաջնորդի նշանակումն ու ազատումը քաղաքացիաիրավական կամ աշխատանքային վեճի առարկա չեն կարող դառնալ։Վերջին շրջանում իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու, Ամենայն հայոց կաթողիկոսի և հոգևոր դասի դեմ իրականացվող պառակտիչ արշավի համատեքստում այս որոշումները ձեռք են բերում առանձնահատուկ նշանակություն։ Կայացված դատական ակտերը ցույց են տալիս, որ անգամ տիրող քաղաքական տեռորի ու աննախադեպ ճնշումների պայմաններում դատարանը փորձում է չտրորել հայ ժողովրդի սրբության սրբոցը՝ Ազգային Եկեղեցին, և զերծ է մնում հոգևոր տիրույթի վրա կատարվող կեղծ քաղաքական միջամտությունները կուրորեն դակելուց։ Իշխանական տարբեր լծակներով Եկեղեցու ներսում պառակտում մտցնելու փորձերի ֆոնին նման որոշումը կանխում է դատարանները եկեղեցական նվիրապետությունը վիճարկելու գործիք դարձնելու միտումը։

Սա կարևոր նախադեպ է ստեղծում, որը Եկեղեցուն տալիս է իրավական պաշտպանության լուրջ լծակ՝ իր սահմանադրական ինքնավարությունը պահպանելու համար։Բացի այդ, կոնկրետ Արման Սարոյանի դեպքում քաղաքացիական գործի կարճմամբ ինքնաբերաբար վերանում է նաև հայցի ապահովման միջոցը։ Սա նշանակում է, որ էապես թուլանում են նաև այն քրեական մեղադրանքները, որոնք կառուցված էին իբրև թե այդ ապահովման միջոցի կատարմանը խոչընդոտելու վրա։ Քաղաքացիական գործի կարճումը, անկախ հետագա բողոքարկումներից, իրավական հիմքեր է ստեղծում Ամենայն հայոց կաթողիկոսի և մյուս հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ նրանց արդարացնելու համար։

Այս որոշումը ցույց է տալիս, որ դատարանը հրաժարվում է մասնակից դառնալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իշխանությունների իրականացրած քաղաքական ասպատակությանը, և հույս է ներշնչում, որ հայ ժողովրդի հավաքական խիղճը դեռևս վերջնականապես չի մահացել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Լրահոս

Թրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունը
Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»
«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»
«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է
Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»
Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ
ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»
Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Արսեն Զախարյանը գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի խաղում
ՊԵԿ-ում քննարկվել են ԱՄՆ-ի հետ մաքսային և սահմանային անվտանգության ծրագրերը
Մոսկվան և Կիևը պայմանավորվել են հրադադարի շուրջ՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար
Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը
Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ
Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը
Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին
«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. Համբարյան
Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են
ԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին
Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը

Լրացուցիչ նորություններ

...

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի