Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իսկ բազմահազար մեր հայրենակիցներն էլ այլ բան են կարծում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն տանուլ է տվել ու շարունակում է տանուլ տալ Հայ առաքելական եկեղեցին վերացնելու նպատակով դեռ անցյալ տարվա մայիսից սկսած ագրեսիվ պատերազմում: Ճիշտ է, Փաշինյանը պատանդառել է Եկեղեցու չորս սրբազանների, որոնք մտացածին մեղադրանքներով կալանավորված են, այդ թվում՝ Մայր Աթոռի դիվանապետը, երկու գործող թեմակալ առաջնորդներ, մեկ նախկին թեմակալ առաջնորդ: Փաշինյանի իշխանությունը նույնքան մտացածին պատրվակներով կալանավորել է Ամենայն հայոց կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն: Ավելին, Փաշինյանին հաջողվել է ուժային ու հատուկ ծառայությունների միջոցով, ինչ­ինչ եղանակներով, ըստ տարածված խոսակցությունների, շանտաժով ու ահաբեկումներով դավաճաններ գտնել հոգևորականների շարքերում: Համենայն դեպս, հայտնի դարձավ 10 տիրադավ եպիսկոպոսների մասին, որոնք, իհարկե, փոքրաթիվ են:


Դե, այդպիսի մի 10­15 հոգևորական էլ գտան, լավ, թող լինի 20, ինչով այդքան հպարտանում են ՔՊ­ում: Այսինքն, ավելի քան 600 հոգևորականից մի 30 տիրադավ: Այս ամենը ճիշտ է, բայց միայն այդքանը: Փաստն այն է, որ, ի տարբերություն քպականների, կից սատելիտների, մի քանի տիրադավների, հայ ժողովուրդը, հայ հոգևորականները, իրենց ճնշող մեծամասնությամբ, կանգնած են ազգային Եկեղեցու, Մայր Աթոռի ու Վեհափառի կողքին:


Ու քանի որ գնալով Փաշինյանը ձախողվում է նաև այս հարցում, նա նորանոր բաներ է մտմտում: Եվ այս տարին ևս «շռնդալից» սկսեց: Մասնավորաբար, ինքն իրեն «թունդ քրիստոնյա» համարող Փաշինյանը որոշեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդի օրով եկեղեցու մոտ քաղաքական միտինգ անել՝ «բերման ենթարկված» կողմնակիցների և քաղաքացիական հագուստների տակ թաքնված ուժայինների համար: Ի դեպ, հատկանշական է, որ չնայած տիրադավ եպիսկոպոսների անընդունելի ու անընկալելի, անգամ՝ վրդովեցուցիչ պահվածքին, Վեհափառը նաև Սուրբծննդյան իր պատգամում որոշակի տեղ թողեց նրանց՝ դարձի գալու համար:


Սակայն նրանք, ում ժողովուրդն արդեն կնքել, եթե չասենք՝ խարանել է որպես տիրադավների, ոչ միայն դա չգնահատեցին, այլև լրացուցիչ անգամ ցույց տվեցին, որ դարձել են իշխող խմբակի կուսակցական ու քաղաքական շահերի պարզունակ սպասավորները: Այսինքն, ոչ թե Եկեղեցուն, Աստծուն ու հավատին են ծառայում, այլ... անձամբ Նիկոլ Փաշինյանին:


Հանրագումարում, հիշեցնենք, Ամենայն հայոց կաթողիկոսը Մասյացոտն թեմի առաջնորդի պաշտոնից ազատեց երդմնազանց, իր իսկ տված ուխտից ելած եպիսկոպոսներից Գևորգ Սարոյանին: Դա, կարելի է ասել, նաև հանրային պահանջ էր: Շարունակությունը չափազանց ուշագրավ ստացվեց: Ոչ այլ ոք, այլ հենց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իր համար Կաթողիկոսի որոշումը արժեք չունի, ուստի հիշյալ Գևորգ Սարոյանը շարունակում է մնալ ՀԱԵ նշված թեմի առաջնորդ: Այստեղ կարելի էր մի ամբողջ իրավագիտական թեկնածուական թեզ գրել՝ վերլուծելով Սահմանադրության և օրենքների այն դրույթները, որոնք ուղղակիորեն խախտում է Նիկոլ Փաշինյանը: Նա, զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, բացարձակապես իրավունք չունի որևէ կերպ միջամտելու Հայ առաքելական եկեղեցու գործունեությանն ու ներքին ինքնակառավարման հարցերին:


Բայց թողնենք դա իրավագետներին, որոնցից շատերը արձանագրել և ընդգծել են սահմանադրական կարգի խախտման հանգամանքը: Փաշինյանը, տեսեք, տեսեք, Գարեգին Երկրորդին Կաթողիկոս չի համարում: Փաշինյանի «համարումներին» դեռ հպանցիկ կվերադառնանք: Բայց արժեր այստեղ շեշտել ամենից կարևոր, եթե չասվի՝ առանցքային պարագան:


Շատ կներեք, իսկ Նիկոլ Փաշինյանն այս պարագայում ո՞վ է, որ մի հատ էլ Եկեղեցու հետ կապված ինչ­որ բան համարի կամ չհամարի: Նա, իհարկե, կարող է իր կարծիքն ունենալ, ինչպես մյուս բոլոր հայերը, բայց ոչ ավելին: Այսինքն, այդ կարծիքը չի կարող որոշիչ կամ նշանակալից լինել: Այո, Նիկոլ Փաշինյանը, ի դժբախտություն Հայաստանի ու հայ ժողովրդի, ՀՀ կառավարության ղեկավարն է, ՀՀ վարչապետը: Ու՝ ի՞նչ: Իսկ Եկեղեցու տեսանկյունից՝ ոչինչ: Նա հոգևոր առումով Հայ առաքելական եկեղեցու հավատացյալ հոտի 1 (մեկ) շարքային անդամ է: Սա՝ լավագույն դեպքում, եթե ընդունենք, որ իսկապես ՀԱԵ զավակ է, ինչը շատերը կասկածի տակ են դնում: Ու՝ վե՛րջ: Այնպես որ, Հայ առաքելական եկեղեցու և Մայր Աթոռի վերաբերյալ Փաշինյանի ասածները չեն կարող որևէ արժեք ունենալ Եկեղեցու համար: Մանավանդ, եթե նկատի ունենաք, թե ինչ կարգի չարություն, ներքին ատելություն ու ներքին թշնամանք տարածող անձնավորություն է «բանախոսը», որքան ավերներ, կորուստներ ու քանի­քանի՜ հազար լուսավոր հայ տղաների մահ է բերել իր ձախավեր գործունեությամբ, քանի­քանի՜ հազար մոր է որդեկորույս դարձրել, քանի ու քանի հազար հայի է տնազուրկ և հողազուրկ դարձրել: Նման մե՞կը պետք է դատողություններ անի մեր հավատի, Եկեղեցու ներքին հարցերի կամ կառավարման վերաբերյալ: Ի՞նչ իրավունքով: Իրավական իրավունք չունի, բարոյական՝ երիցս չունի:


Թե բա՝ ինքը Կաթողիկոսին Կաթողիկոս չի համարում: Դեռ մի կողմ դնենք այն հարցը, որ Փաշինյանի սիրելի Գևորգ Սարոյանը այն պաշտոնին, որից ազատվել է, ժամանակին նշանակվել է նույն Կաթողիկոսի որոշմամբ: Փաշինյանը ուրիշ բաներ էլ է համարում: Փաշինյանն ու ՔՊ­ն, օրինակ՝ համարում են, որ Արարատ սարը պետք է հողին հավասարեցվի կամ առնվազն ջնջվի հայության պատմական հիշողությունից: Նրանք համարում են, որ Արևմտյան Հայաստան կա՛մ չկա, կա՛մ, ընդհանրապես, դա Երևանի Հարավ­արևմտյան թաղամասն է: Նրանք համարում են, որ Արցախն ադրբեջանական է: Նրանք համարում են, որ Մաշտոցի պատկերը պիտի Այբբենարաններում չլինի, նրանք համարում են, որ թուրքերն իրենց եղբայրներն են, իսկ հայ հոգևորականները՝ թշնամի...


Փաշինյանը հայկական հնությունները հավաբուն է համարում նաև... Էլի շատ բան են համարում: Բայց Հայաստանում ու Սփյուռքում միլիոնավոր մեր հայրենակիցներ էլ համարում են, որ Փաշինյանը վարչապետ չէ ու չպետք է վարչապետ լինի: Եվ՝ ի՞նչ, այդ մարդիկ չկատարեն կառավարության որոշումնե՞րը, ԱԺ ընդունած օրենքնե՞րը, չվճարե՞ն հարկերը, չմուծե՞ն կումունալները... Այդպես կլինի՞: Նույն այդ միլիոնավոր մարդիկ կարծում են, որ Փաշինյանը անպայման պետք է հեռանա: Բա ինչո՞ւ չի հեռանում: Եվ ինչո՞ւ է կարծում, որ մի Նիկոլ Փաշինյանի ու մի քանի քպականների և տիրադավների «համարելով» մեր Վեհափառը պետք է հեռանա: Չկա ու չի կարող լինել նման բան:


ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծով
Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս
Ոչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. Զախարովա
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից
Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը
Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին
Շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ. Գևորգ Պապոյան
️Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ
Դատարանը Բագրատ սրբազանին թույլատրեց մասնակցել Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի թոռնիկի տարեդարձին
Կարծում եմ, որ բոլոր սահմանափակումներն էլ պետք է հանվեն. Լիդյա Մանթաշյանը՝ դատավորին
«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է
Ավարտվեց պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը. Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ հայրենիք՝ մեդալներով (լուսանկարներ)
Մենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին վաղուց սառեցրել ենք. Միրզոյան
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Փաշինյան․ ՀԷՑ-ն իրենցն է, բայց վճարողը ժողովուրդն է․ ահա թե ինչպես կարող էին թալանել
Քանի դեռ կան ավտոմեքենաները, ավտովթարները տեղի են ունենալու. Փաշինյանը՝ ողբերգական վթարների մասին
Հայաստանի անկախությունը վտանգվա՞ծ է․ Մոսկվայի զգուշացումն ու ՀԱՊԿ-ի հնարավոր պատժամիջոցը
Պետք է հասկանալ մեր «բարերարների» ծագումնաբանությունը՝ 64 միլիարդ դրամի չարաշահման համատեքստում
Դիտարկում չունեմ. Փաշինյանը՝ ընդդիմության երեկվա հավաքի մասին
Սամվել Կարապետյանը կալանավորվեց, Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց. Ռուսաստանը սպառնալիք չէ․Պուտին

Լրացուցիչ նորություններ

...

«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը