Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովում երեկ իշխանությունն ու ընդդիմությունը, կարելի է ասել, միաբերան հարձակում էին գործել իրավապահ համակարգի ներկայացուցիչների վրա՝ պահանջելով պատասխաններ, որոնք տարիներ շարունակ այդպես էլ չեն ստացել։Արդեն մի քանի օր է՝ խորհրդարանում քննարկվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Կառավարության գերատեսչությունների ղեկավարները հերթով գալիս են ԱԺ, ներկայացնում իրենց կառույցների բյուջեները, ապա պատասխանում պատգամավորների հարցերին։ Սակայն այս գործընթացում կա մի բացառություն՝ ՀՀ գլխավոր դատախազը։Գլխավոր դատախազը տարիներ շարունակ չի ներկայանում խորհրդարան՝ պատգամավորների հարցերին պատասխանելու։

Մինչդեռ դատախազության գործունեությունը, իրավապահ համակարգի աշխատանքն ու հանրային աղմուկ բարձրացրած քրեական գործերը մշտապես գտնվում են քաղաքական քննարկումների կենտրոնում։Եվ ահա երեկ ընդդիմադիր պատգամավորների դժգոհություններին միացել էին նաև իշխանականները։ Ընդ որում՝ իշխանական ճամբարի ամենասուր քննադատներից մեկը Անդրանիկ Քոչարյանն էր։

ԱԺ-ում երեկ իրավապահ համակարգի ներկայացուցիչների համար հեշտ օր չէր։ Քննչական կոմիտեի, Արդարադատության նախարարության, Հակակոռուպցիոն կոմիտեի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և այլ կառույցների ներկայացուցիչները ստիպված էին լսել պատգամավորների դժգոհությունները։Իսկ Անդրանիկ Քոչարյանը, կարծես, որոշել էր իր ողջ քաղաքական ներուժը կենտրոնացնել իրավապահ համակարգի ներկայացուցիչներին հարցեր ուղղելու վրա։ Նրա հնչեցրած հարցերն ու քննադատությունը հերթական անգամ ցույց էին տալիս, որ իշխանական պատգամավորի վերաբերմունքը իրավապահ համակարգի աշխատանքի նկատմամբ, մեղմ ասած, դրական չէ։

Հատկանշական է, որ Քոչարյանի քննադատությունը ոչ թե առաջին անգամ էր հնչում։ Նրա այս պահվածքը կարելի է համարել իրավապահ համակարգի աշխատանքի վերաբերյալ իր դիրքորոշման հերթական դրսևորումը։Ստացվում է՝ երեկ խորհրդարանում ընդդիմադիրներից ամենաընդդիմադիրը իշխանական Անդրանիկ Քոչարյանն էր։ Այն դեպքում, երբ գլխավոր դատախազը շարունակում է չգալ ԱԺ և չպատասխանել պատգամավորների հարցերին, նրա փոխարեն իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչները ստիպված էին դիմակայել թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության քննադատությանը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


Լրահոս

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները
Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»
«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում
Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»
Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»
ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների
Թրամփը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին
ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին
Նեղոսի տակ 2600 տարվա հնության կառույց են հայտնաբերել
Հայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար
ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով
8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել
ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան
Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը
Խառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր
Из рук в руки — хлеб, смех и память. «Сказка арцахской любви» спустя год
Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ
Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ Զաքարյան

Լրացուցիչ նորություններ

...

Թրամփը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին

Ուիթկոֆը հայտարարել է ՌԴ-ի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի մասնակցությամբ բանակցություններ սկսելու մասին

Կիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանել

Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո

ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից

Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները

Ղազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծեն

Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ

Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններում

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին

Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան

ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին մի շարք հրաձգություններ են տեղի ունեցել. հինգ մարդ է զոհվել

Հելոուինի գիշերը Դելավերի համալսարանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով վեց մարդ է վիրավորվել

Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա

Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու

Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ

Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ)

«Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին

Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ

Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների