Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների ընթացքում արձանագրվել են աղբամաններում մեծ քանակությամբ շինարարական աղբ լցնելու դեպքեր։
«Մենք հնարավորություն ունենք արձանագրելու, թե որ տեղերում են մարդիկ բերում, աղբամաններում լցնում իրենց շինաղբը, ինչն անթույլատրելի է», -նշել է Ավինյանը։








