ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրենք կկառավարեն Վենեսուելան այնքան ժամանակ, մինչև կունենան անվտանգ, պատշաճ և խելամիտ անցում։
«Ամերիկյան խոշոր նավթային ընկերությունները միլիարդավոր դոլարներ կծախսեն Վենեսուելայի՝ վատ վիճակում գտնվող ենթակառուցվածքները վերանորոգելու համար և միլիարդներ կաշխատեն երկրի համար»,-շեշտել է նա։ Ըստ Թրամփի՝ նա [Վենեսուելայի փոխնախագահը] պատրաստ է անել այն, ինչ կարծում են, որ անհրաժեշտ է Վենեսուելայի համար։








