ԵՄ Խորհուրդը համաձայնել է մեկ տարով հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար մեթանի արտանետումների վերահսկողության որոշակի պահանջներ՝ Մերձավոր Արևելքում հակամարտության էներգետիկ շուկաներում խափանումների պատճառով, ասվում է Խորհրդի հայտարարության մեջ։
«Նպատակն է մեկ տարով հետաձգել հում նավթի, բնական գազի և ածխի ներմուծման վերաբերյալ որոշակի կանոններ և խուսափել ԵՄ էներգամատակարարման անվտանգության վրա լրացուցիչ ճնշումից՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով էներգետիկ շուկաներում խափանումները», - նշվում է փաստաթղթում։
Համաձայնեցված դիրքորոշման համաձայն, ներմուծողների մեթանի արտանետումների մոնիթորինգի և դրանց մասին հաշվետվություն ներկայացնելու պարտավորությունները առաջարկվում է հետաձգել 2027 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի հունվարի 1-ը, արտանետումների ինտենսիվության մասին հաշվետվություն ներկայացնելու պահանջները՝ մինչև 2029 թվականի օգոստոսը, իսկ առավելագույն չափորոշիչները՝ մինչև 2031 թվականի օգոստոսը: Փոփոխությունների ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է Եվրոպական խորհրդարանի հաստատումը:








