Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Գրել էինք, որ լյուքսեմբուրգյան AGE S.A. ընկերությունը, որը «Արինս Գրուպի» ֆինանսական էկոհամակարգի մաս է, պայմանավորվածություն է ձեռք բերել վրացական Terabank-ի բաժնետոմսերը գնելու վերաբերյալ։ Նույն գործարքի շրջանակում նախատեսվում է նաև Թբիլիսիի «Biltmore» հյուրանոցի ձեռքբերումը։ Այսպիսով՝ «Արդշինբանկի» հետ նույն խմբում ընդգրկված ընկերությունը պատրաստվում է խոշոր ակտիվներ ձեռք բերել Հայաստանից դուրս։


Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի դրությամբ Terabank-ի համախառն ակտիվները կազմել են շուրջ 316 միլիարդ դրամ, իսկ «Biltmore Tbilisi» հյուրանոցի հաշվեկշռային արժեքը գնահատվել է մոտ 29,4 միլիարդ դրամ։ Սրանք, սակայն, ակտիվների հաշվեկշռային արժեքներն են և ոչ թե դրանց ձեռքբերման գները։ Մինչդեռ գործարքի իրական արժեքը, ֆինանսավորման աղբյուրներն ու կապիտալի ծագումը շարունակում են մնալ չպարզաբանված։


Այս գործարքի համատեքստում հարցեր էինք ուղղել «Արդշինբանկին»՝ փորձելով պարզել, թե ինչ ֆինանսական միջոցներով են իրականացվելու ձեռքբերումները, որտեղից են գոյանում այդ միջոցները և արդյոք դրանք որևէ առնչություն ունեն Հայաստանում ձևավորված կապիտալի հետ։Ի պատասխան մեր հարցմանը՝ բանկից ստացել ենք հետևյալ պատասխանը․


«Ուսումնասիրելով ձեր նամակում ներառված հարցադրումները նշված գործարքի վերաբերյալ՝ հայտնում ենք, որ դրանցում հայցվող տեղեկատվությունը պարունակում է առևտրային և փոխադարձ գաղտնիություն ներկայացնող տվյալներ։ Մեր ընկերության ներքին քաղաքականության համաձայն՝ մենք իրավասու չենք հանրայնացնել կամ երրորդ անձանց տրամադրել նմանատիպ ֆինանսական, պայմանագրային կամ ռազմավարական տվյալներ։ Հավաստիացնում ենք, որ «Արդշինբանկ» ԲԲԸ-ն իր բոլոր գործարքներում առաջնորդվում է օրենքի տառով, բիզնես էթիկայի բարձրագույն ստանդարտներով և կորպորատիվ պատասխանատվությամբ»,- նշված է բանկի կողմից տրված պարզաբանման մեջ։


Փաստորեն, բանկը գերադասել է հարցերի բովանդակային պատասխաններից սահմանափակվել առևտրային գաղտնիության մասին ընդհանուր պարզաբանմամբ։ Սակայն այդ պատասխանից այդպես էլ հնարավոր չի դառնում հասկանալ՝ որքանո՞վ են գնահատվել ձեռք բերվող ակտիվները, ի՞նչ գումար է նախատեսվում վճարել դրանց դիմաց և ո՞ր աղբյուրներից են գոյանում գործարքի ֆինանսավորման միջոցները։


Իհարկե, Euromedia24-ի նպատակը առևտրային գաղտնիության պաշտպանության իրավունքը կասկածի տակ դնելը չէ։ Սակայն խոշոր ֆինանսական խմբի միջազգային ընդլայնման, դրա կապիտալի ծագման և հնարավոր տնտեսական հետևանքների վերաբերյալ հարցերը հանրային հետաքրքրություն ունեն։ Իսկ օրենքի տառին և բիզնես էթիկայի բարձր չափանիշներին հետևելու մասին հավաստիացումը ինքնին չի փոխարինում կոնկրետ հարցերի պատասխաններին։


Նշենք նաև, որ Euromedia24-ը հետևողականորեն շարունակելու է բարձրաձայնել ՀՀ քաղաքացիների միջոցների հաշվին գոյացած գումարների և դրանց ծախսման ուղղությունների վերաբերյալ հարցերը։ Հավելենք՝ մեր խմբագրությունը Կառավարության նիստին հաջորդող առաջիկա ճեպազրույցի ժամանակ փորձելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստանալ վերոնշյալ հարցերի հստակ պատասխանները։ Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի հանրային հետաքրքրություն ներկայացնող նման հարցերի հրապարակային քննարկումն, ինչպես նաև դրանց վերաբերյալ հստակ և թափանցիկ պարզաբանումների ստացումը։


Ի դեպ, Euromedia24-ն  իր լսարանին կոչ է անում՝ եթե տիրապետում եք այլ խոշոր ֆինանսական գործարքների, կապիտալի հնարավոր արտահոսքերի կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող այլ ֆինանսական գործընթացների վերաբերյալ տեղեկությունների, կիսվել դրանցով մեր խմբագրության հետ։ Մենք բաց ենք նման հարցերն ուսումնասիրելու, բարձրաձայնելու և հանրությանը ներկայացնելու համար։

Լրահոս

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան
Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից
ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումը
Հայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն Գրիգորյան
Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն
Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին
Լոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքում
Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը
Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ
Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-ից
Փաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերը
Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան
Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը
Առաջիկայում նոր ձերբակալություններն ու կալանավորումներն անխուսափելի են լինելու․ Պողոսյան
Տիգրանաշենն ու Արծվաշենը մի քիչ աջ ու ձախ տանելով՝ հնարավո՞ր է տեղափոխել․ հարց՝ Թովմասյանին
Եթե մենք վատ էինք կառավարում, թող պարզեն՝ իրենց օրոք ինչու է երկու խոշոր հրդեհ եղել․ Ղազինյան
Խաչատրյանը՝ Մեսրոպյանին․ Որքա՞ն է կազմում արևային էլեկտրակայանների միջին եկամտաբերությունը
ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները կարող են սակագնի վրա բացասական ազդեցություն ունենալ. Մեսրոպյան
ՀՀԿ–ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի Մասիսի ընտրություններին. թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է

Լրացուցիչ նորություններ

...

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում

«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց

«Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին

«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ

«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել

Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին

Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել

Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է

ՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ Աբրահամյան

Փողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասները

Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծով

Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը