ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովեստի խոսքեր է ուղղել դեմոկրատների հասցեին՝ նշելով, որ նրանք լավ աշխատանք են կատարել։ Ըստ լրատվամիջոցների կանխատեսումների՝ դեմոկրատները ստանձնելու են Կոնգրեսի նկատմամբ վերահսկողությունը։ «Նրանք լավ աշխատանք կատարեցին։
Նրանք համառորեն պայքարեցին», — ասել է Թրամփը Fox News-ի եթերում։ Խոշոր լրատվամիջոցները, այդ թվում՝ CNN-ը և NBC-ն, կանխատեսում են, որ դեմոկրատները վերահսկողություն կհաստատեն ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ։








