ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պատրաստակամություն է հայտնել աջակցելու փոխնախագահ Ջ.Դ. Վենսին, եթե նա որոշի առաջադրվել 2028 թվականի նախագահի պաշտոնում։ «Ջ.Դ.-ն իմ շատ լավ ընկերն է։ Եթե Ջ.Դ.-ն առաջադրվի նախագահի պաշտոնում, նա կլինի ֆենոմենալ թեկնածու։
Ես սա հրապարակավ ասել եմ և կրկին կասեմ. ես կլինեմ առաջին մարդը, ով կաջակցի նրան», – ասել է նա The New York Times-ին տված հարցազրույցում։ Ռուբիոն հրաժարվել է պատասխանել նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին հարցին։ «Ես այլևս չեմ խոսի 2028 թվականի մասին։
Պարզապես չեմ խոսի», – ասել է նա։








