Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$855.54

BTC

$110702

ADA

$0.862773

ETH

$4546.95

SOL

$194.79

26 °

Yerevan

12 °

Moscow

37 °

Dubai

22 °

London

25 °

Beijing

26 °

Brussels

25 °

Rome

33 °

Madrid

BNB

$855.54

BTC

$110702

ADA

$0.862773

ETH

$4546.95

SOL

$194.79

26 °

Yerevan

12 °

Moscow

37 °

Dubai

22 °

London

25 °

Beijing

26 °

Brussels

25 °

Rome

33 °

Madrid

Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում: Նշվում է՝ օրենքի ընդունումը պայմանավորված է ցեմենտի ներքին շուկան և տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաև ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցության դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին ժամանակներում տեղի է ունենում իրանական ցեմենտի գնանկում, որի արդյունքում տեղական ցեմենտը դարձել է գնային առումով ոչ մրցունակ, և ստեղծվել են ոչ հավասար մրցակցային պայմաններ տեղական ցեմենտի և ներմուծվողի միջև։

Ներկայում իրականացվող արտադրական գործունեության արդյունքում տեղական արտադրության ցեմենտի ձևավորված միջին ինքնարժեքը կազմում է 35- 37 հազար դրամ (առանց ԱԱՀ): Ցեմենտի հիմնական ներմուծումն իրականացվում է Իրանից: Մեկ տոննա իրանական ցեմենտի գինը Հայաստանի սահմանին տատանվում է 25-30 ԱՄՆ դոլարի սահմաններում, մաքսատուրքը՝ 0,9-1 ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանի տարածքում տեղափոխումը՝ մոտ 30 ԱՄՆ դոլար։ Արդյունքում իրանական ցեմենտի ինքնարժեքը Երևանում կազմում է մոտ 61-62 ԱՄՆ դոլար (24 հազար դրամ):

Այս հանգամանքներից ելնելով՝ ներմուծվող իրանական ցեմենտը տեղական արտադրողների համար մրցակցային լուրջ խնդիրներ է առաջ բերել տեղական շուկայում: Ներմուծման նման պայմաններում ցեմենտ արտադրող տեղական ընկերությունները (չդիմանալով ներմուծվող ցեմենտի մրցակցությանը և նվազեցնելով վաճառքները) կարող են հայտնվել ծանր ֆինանսական վիճակում և կանգնել ընդհուպ մինչև արտադրական գործունեության դադարեցման վտանգի առջև։

Իսկ ցեմենտ արտադրող երկրից ցեմենտ ներմուծող երկիր դառնալու փաստը կարող է հանգեցնել նրան, որ ներմուծող ընկերությունները (չունենալով տեղական արտադրող մրցակիցներ) կարող են կտրուկ բարձրացնել ներմուծվող ցեմենտի գները: Բացի այդ, տեղական արտադրության բացակայության պայմաններում, ցեմենտի տեղական շուկայի ամբողջական պահանջարկի բավարարումը ներմուծման միջոցով իրականացնելու դեպքում նույնպես կարող են առաջանալ խնդիրներ՝ կապված անհրաժեշտ ենթակառուցվածքների թողունակության հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրական 100-ից ավելի մեքենա՝ 15 տոննա տարողությամբ, կավելանա մաքսակետերում և ճանապարհներին: 

Ցեմենտի տեղական արտադրության դադարեցման արդյունքում կարող է վերանալ արդյունաբերության այդ ճյուղը, իսկ Հայաստանի ցեմենտ օգտագործող ոլորտները ամբողջությամբ կախված կլինեն ներմուծումից:

 Տեղական շուկայում մրցակցային հավասար պայմաններ ապահովելու նպատակով առաջարկվում է կատարել ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետական տուրքի չափի փոփոխություն՝ ապահովելով տեղական արտադրողների համար (ներմուծողների նկատմամբ) հավասար մրցակցային դաշտ։ Առաջարկվում է մինչև հարյուր տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար պետական տուրքի չափը սահմանել բազային տուրքի 1200-ապատիկի չափով (գործող՝ 200-ապատիկի փոխարեն), ինչպես նաև որպես լիցենզավորվող գործունեություն սահմանել նաև կլինկերի ներմուծման գործունեությունը՝ սահմանելով լիցենզիայի տրամադրման համար պետական տուրք՝ բազային տուրքի 400-ապատիկի չափով:

Լրահոս

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել էր ոտքը
«Ավելի լավ է լուռ նախանձեք»․ Լեպսը պատասխանել է քննադատություններին
«Ոչ մի կասկած»․ Պոտապը խոստովանել է՝ ունի՞ երեխա Նաստյա Կամենսկիի հետ
Քայլի Ջեններ նոր ֆոտոսեսիայում՝ մետաղյա եղունգներով
Վենեսուելան պատրաստվում է ԱՄՆ ներխուժմանը․ Bloomberg
Մադոննան կիսվել է բացառիկ կադրերով՝ իր 67-ամյակի տոնակատարությունից
Կիմ Քարդաշյանը նկատվել է վերափոխված դստեր՝ Նորթի հետ Ռիմում
Ռուսաստանը պատասխանել է Գերմանիայի կանցլերի սպառնալիքներին
Հայ հասարակությունը ընտրում է Ռուսաստանի հետ ժամանակի փորձություն անցած ռազմավարական գործընկերությունը
Արարատ Միրզոյանի կնոջ հիմնադրամին պետբյուջեից խոշոր գումար է փոխանցվել (տեսանյութ)
«Դուք կարոտե՞լ եք ինձ»․ Լեոնտևի ջերմ խոսքերը փառատոնում. Տեսանյութ
Կրակեց մարդկանց վրա ժողովրդավար երկրի ղեկավարը.դա էր հեղափոխության մեկնարկը (տեսանյութ)
Էստոնիան մեղադրել է Ռուսաստանին
Սա բացահայտ պատերազմ է ոչ միայն եկեղեցու,նաև հայրենասեր մարդկանց դեմ (տեսանյութ)
Օրվա չորրորդ ուժեղ բռնկումը՝ Արեգակի վրա
Միխայիլ Գալուստյանը կրկին միավորվել է նախկին կնոջ հետ՝ դստեր համար
Փողոցի խոսակցություն է՝«տղերք բան լինի զանգեք», ո՞վ ասաց, որ Թրամփը հավերժ է․ Պապյան (տեսանյութ)
Գիտնականները զգուշացնում են պարացետամոլի անսպասելի վտանգների մասին
Տոպուրիան շանս չի ունենա Ծառուկյանի դեմ մենամարտում․ Հաբիբ Նուրմագոմեդով
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է Համաշխարհային համալսարանական ամառային խաղերի չեմպիոն Համլետ Մանուկյանին

Լրացուցիչ նորություններ

...

Վենեսուելան պատրաստվում է ԱՄՆ ներխուժմանը․ Bloomberg

Ռուսաստանը պատասխանել է Գերմանիայի կանցլերի սպառնալիքներին

Էստոնիան մեղադրել է Ռուսաստանին

Օրվա չորրորդ ուժեղ բռնկումը՝ Արեգակի վրա

Ռուսաստանի դատարանը Google-ին տուգանել է յոթ միլիոն ռուբլով

Արևմուտքի ծրագիրը ՀՀ-ի հարավում «Զանգեզուրի Թուրքական Հանրապետություն» ստեղծելն է․ իրանցի քաղաքագետ (տեսանյութ)

Աղբյուրը բացահայտում է AirPods Pro 3-ի հիմնական առանձնահատկությունը, որը կհայտարարվի մի քանի շաբաթից

Չինական Tesla մոդելները կստանան DeepSeek-ի աջակցություն

Apple-ը մեղադրում է նախկին աշխատակցին Oppo-ի համար գաղտնի տեղեկություններ գողանալու մեջ

Բաքուն ակնկալում է, որ Երևանը կփոփոխի ՀՀ Սահմանադրությունը․ Ադրբեջանի ԱԳ նախարար

Սեպտեմբերի 1-ից Մոսկվայում կներդրվի միգրանտներին հետևելու հավելված

ԵՄ-ն օգոստոսի 28-30-ը կքննարկի Ուկրաինայի անվտանգության երաշխիքները

Պակիստանը Հնդկաստանի մասին հաղորդագրությունից հետո ջրհեղեղի գոտուց տարհանել է 150,000 մարդու

Ռուսաստանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցությունը

Լեհաստանն իրավունք ունի ինքնուրույն որոշել, թե որքան բժշկական օգնություն ցուցաբերի ուկրաինացիներին

Corriere della Sera. Արևմտյան երկրները Ուկրաինային մատակարարում են հնացած անօդաչու թռչող սարքեր

Թրամփն արժանի է Նոբելյան մրցանակի. Ալիև Թրամփը խոսել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին

Մերցը սպառնացել է խստացնել պատժամիջոցները, եթե Պուտին-Զելենսկի հանդիպումը ձախողվի

Իսրայելցիները բողոքի ցույց են անցկացնում՝ պահանջելով դադարեցնել պատերազմը Գազայում

Լիտվայի խորհրդարանը հաստատել է նոր վարչապետին