Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայկական արծվագորգի զարդանախշը՝ ադրբեջանական «Հաղթանակի զբոսայգում»

Monument Watch. Ադրբեջանը՝ Լեռնային Ղարաբաղի ռազմական նվաճումն ու հայ բնակչության էթնիկ զտումները փառաբանող «Հաղթանակի զբոսայգու» կենտրոնում արցախյան ավանդական հայկական «Արծվագորգի» զարդանախշով հուշարձան է տեղադրել և այն միջազգային դիտորդներին ներկայացրել COP 29-ը Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) մասնակից երկրների 29-րդ համաժողովին
Ինչպես նշում է քաղաքագետ Սոսի Թաթիկյանը, այս գործողությունը հայկական մշակութային ժառանգության յուրացման հաշվին ռազմական ագրեսիա և էթնիկ զտում փառաբանող հերթական հուշարձանի կառուցումն է Ադրբեջանում։

Հարկ է նշել, որ հրապարակի կենտրոնի զարդանախշը՝ Արցախի Ջրաբերդի (Джраберд, Jraberd) հայկական ֆեոդալական իշխանության գորգագործական կենտրոնից սերված «Արծվագորգ»-ի կենտրոնական նախշն է։

«Արծվագորգի» գլխավոր զարդամոտիվը Արծիվն է։ Ըստ մասնագետների այն թևավոր Արևի կամ ուրարտական Խալդի աստվածության, ապա և զրադաշտական Ահուրամազդայի կերպավորումներից է։ Թևավոր Արևի այսպիսի պատկերագրությունը հայկական արվեստում հայտնի է դեռևս հնագույն ժամանակաշրջանից և իր արտահայտությունն է գտնում նաև Արցախ-Սյունիքի հայկական ուշ միջնադարյան գորգերում։ Այն օտարալեզու գրականության մեջ հայտնի է «Tschelaberd» անվանումով (Տե՛ս Adil Besim, Mythos und Mystik, Alte und antike Textilkunst, Wien, 1998, s. 22)։

Մեր արձագանքը

Հարկ է նշել, որ արցախյան գորգագործական ավանդույթների յուրացումը Ադրբեջանի պետական քաղաքականության մասն է կազմում: Վերջին շրջանում մշակութային յուրացման այս քաղաքականությունը միջազգային հարթակներում զգալի ակտիվությամբ է ընթանում։

Արցախի ժողովուրդն ունենալով գորգագործության հարուստ ավանդույթներ, այսօր բռնի տեղահանության արդյունքում զրկված է իր մշակութային պրակտիկան շարունակելու, իր համայնքի մշակութային կյանքում ներդրում ունենալու հնարավորությունից, որը արցախահայերի մշակույթի իրավունքի կոպիտ խախտում է՝ համաձայն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ և ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի 15-րդ հոդվածների։ Ստացվում է, որ մի կողմից բռնի տեղահանությամբ Ադրբեջանի կողմից կասեցվել է արցախահայերի գորգագործության պրակտիկան, իսկ մյուս կողմից նրանք զրկվել են իրենց ոչ նյութական ժառանգությունը հարստացնելու և պահպանելու հնարավորությունից։

Ադրբեջանը, խեղաթյուրելով պատմական փաստերը, չեզոքացնում է ժառանգության իրական ավանդույթը՝ զրկելով այն իր իսկությունից։ Այն խախտում է ՅՈՒՆԵԿՕ-ի կողմից ընդունված ժառանգության իսկության սկզբունքը, քանզի համաձայն Նարայում 1994 թվականին ընդունված փաստաթղթի, ճշմարիտ ու հավաստի պետք է լինի այն գիտելիքը, որը դրվում է ժառանգության հիմքում և այն արժանահավատ տեղեկույթով պետք է պահպանվի։

Հիշեցնենք նաև որ դեռևս 2024 թվականի մայիսին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում «Դեկորատիվ արվեստի և դիզայնի թանգարանում» «Ադրբեջանական գորգեր. հիշողության գենետիկական կոդը» խորագրով ցուցահանդես էր բացվել, որի հիմնական ցուցադրությունն ընդրկում էր Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի տարածարջանի հայկական գորգերը։ Հարկ է նշել, որ իբրև ադրբեջանական ներկայացվող գորգերում առկա նշանները, կենդանիների և թռչունների պատկերները, դեկորատիվ ձևավորման մեջ կոմպոզիցիոն նախշերը և դրանց շուրջ հավատալիքները կիրառվել են հայկական գորգագործութնան մշակույթում և ունեն դարավոր պատմություն։ Բացի այդ, 2024 թվականի նոյեմբեր ամսին նմանատիպ մեկ ցուցահանդես էլ բացվել էր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում (https://media.az/culture/v-tbilisi-otkrylas-vystavka-azerbajdzhanskih-k…

Հայկական ժառանգության յուրացմամբ Ադրբեջանը խախտում է 2005 թ. Փարիզում ընդունված «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» և «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» 1965 թ. ՄԱԿ-ի կոնվենցիաները։

Ադրբեջանի պետական նպատակամիտված այս քաղաքականության իրագործումը խաթարում է արցախահայերի ինքնությունը և այն ապագա սերունդներին փոխանցելու հնարավորությունը։

Լրահոս

ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ»
Ալեն Սիմոնյանի հարսի գործը մտել է փակուղի. Նա ընդունեց մեղքը, գործը կարճվեց, բայց դատական նիստեր չեն կայանում. «Ժողովուրդ»
Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»
Ոչ մի խոսք գերիների մասին. ինչո՞ւ գործադիրը շրջանցեց թեման. «Ժողովուրդ»
Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»
Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»
ԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից և 6 տանտեր
Թրամփը հայտարարել է՝ Նեթանյահուն ԱՄՆ-ում չի ձերբակալվի
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը
3000-ից ավել թափուր տեղեր՝ ՀՀ ԲՈՒՀ-երում․ որոնք են ամենապահանջված մասնագիտությունները (տեսանյութ)
Գազամատակարարման պլանային դադարեցում Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում՝ հուլիսի 21-ին և 22-ին
Ջուր հավաքեք. Վաղը երկար ժամանակ ջուր չի լինելու
Սերժ Սարգսյանը քրեական հետապնդման տակ է.Ստամբուլում հայտնաբերվել են պայթուցիկ ԱԹՍ-ի բեկորներ (տեսանյութ)
Չարենցավանից տուն էր գալիս․ Ալափարսում վթարի հետևանքով մահացածներից մեկը Արզական գյուղից էր
Արգենտինայի նախագահը պատասխանել է Մեսսիի քննադատությանը
Փաշինյանն ամենաանհավանական քայլին ունակ է․միակ մեղավորն ու պատասխանատուն մենք ենք (տեսանյութ)
Թեհրանին փոխանցվել է 10-օրյա հրադադարի առաջարկ
Կիևը թիրախավորել է նավթային շուկաները. Զախարովա
ԵՄ-ն տուգանել է՝ չինական հայտնի օնլայն խանութին

Լրացուցիչ նորություններ

...

Թրամփը հայտարարել է՝ Նեթանյահուն ԱՄՆ-ում չի ձերբակալվի

Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

Թեհրանին փոխանցվել է 10-օրյա հրադադարի առաջարկ

Կիևը թիրախավորել է նավթային շուկաները. Զախարովա

ԵՄ-ն տուգանել է՝ չինական հայտնի օնլայն խանութին

Բըրնհեմը իր առաջին ելույթում չի հիշատակել Ուկրաինան

Բըրնհեմը պատմել է, թե ում է առաջինը զանգահարելու նշանակումից հետո

Լարի կատուն սպասում է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բըրնհեմին նստավայրի դիմաց

Ստամբուլում հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր պարունակող անօդաչու թռչող սարքի բեկորներ

Էնդի Բըրնհեմը` Մեծ Բրիտանիայի վարչապետ

Հորդանանցիները Իրանին տեղեկատվություն են տրամադրել ամերիկյան բազաների մասին․ ԻՀՊԿ

Մոտ մեկ միլիոն մարդ կարող է հավաքվել Մադրիդում՝ Իսպանիայի ազգային հավաքականի հաղթանակը նշելու համար

ԱՄՆ փոխնախագահ Վենսը որդի է ունեցել

Թրամփը պահանջել է, որ Մարկ Քարնին իր վրա վերցնի Կանադայում անտառային հրդեհների վերահսկողությունը

Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակում է գործել Մոսկվայի մարզի վրա. կան վիրավորներ

Թրամփը հայտնել է, որ Իրանը դեռևս ունի հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր

Ռուբիոն ասել է, որ պատրաստ է հանդիպել Լավրովի հետ Ֆիլիպիններում

Եվրոպայում արգելել են չվաճառված հագուստն ու կոշիկը ոչնչացնել

Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել