Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ». Գաղտնի հանդիպում սահմանի՞ն

Մեր տեղեկություններով՝ անցյալ շաբաթ Շիրակի մարզի սահմանամերձ Ախուրիկ գյուղին սահմանակից Աքյաքա թուրքական գյուղում տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ փոխնախարարների գաղտնի հանդիպում։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հայկական պատվիրակությունը մոտ 10 հոգուց է բաղկացած եղել, այդ թվում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներ են եղել։

Մենք հարցում ենք արել ՀՀ ՏԿԵՆ եւ ԱԳՆ՝ խնդրելով մանրամասնել, թե այդ հանդիպման ժամանակ հայկական եւ թուրքական կողմերն օրակարգային ինչ հարցեր են քննարկել։

Օրեր են անցել, բայց դեռեւս որեւէ պատասխան չենք ստացել, ուստի որոշեցինք մեր աղբյուրներից ստացած տեղեկությունը հրապարակել։

 Մեր տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ, որը մի քանի ժամ է տեւել, քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի բացման հարցը։

Նշենք, որ Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրիկ» անցակետը գտնվում է Շիրակի մարզի համանուն գյուղից մոտ 1,5 կմ հեռավորության վրա։ Այստեղ խորհրդային տարիներին` մինչեւ Թուրքիայի կողմից սահմանի փակումը, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանային անցակետ է գործել։

Գյումրի-Կարս երկաթուղով երթեւեկել են ինչպես ուղեւորատար, այնպես էլ բեռնատար գնացքներ։ Հայաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող այդ անցակետը գործել է մինչեւ 1993 թվականը, երբ Թուրքիան փակեց սահմանը, եւ երկու երկրների հաղորդակցությունն այս անցակետով դադարեցվեց։

Հիմնական երկու շենքերը` նախկին մաքսակետն ու «Ախուրիկ» կայարանը, գտնվում են անմիջականորեն Թուրքիայի հետ սահմանին։

Երբ դեռ հայ-թուրքական սահմանը բաց էր, «Ախուրյան-1» կայարանում բեռները նախնական ստուգումից հետո ուղարկվում էին «Ախուրյան-2» կայարան։ 

Ախուրիկի վարչական ղեկավար Մարզպետ Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ է այդ հանդիպման մասին, երկաթգծի հետ կապված որեւէ աշխատանք տարվո՞ւմ է, թե՞ ոչ։

«Գիտե՞ք ոնց․ գյուղը սահմանից մոտ 2 կմ հեռու է, էստեղից ոչինչ չի երեւում, ես որեւէ բան էդ մասով չեմ կարող ասել, քանի որ տեղեկացված չեմ: Երկաթգծի հետ կապված էլ ոչ մի հրահանգ չկա էս պահին, ոչինչ չի արվում։

Ասեմ, որ Ախուրիկով անցնում է երկաթգծի մի հատված, բայց գյուղի մեջ կանգառ էլ չկա, ո՞նց ասեմ՝ մենակ գծերն են, էլի․․․»,-  ասաց վարչական ղեկավարը։ 

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին՝ 2009 թվականին, երբ նախաձեռնվեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց` «ֆուտբոլային դիվանագիտության» միջոցով, նախատեսում էին վերանորոգել երկաթգիծը, անգամ Ախուրիկում վերանորոգման որոշ աշխատանքներ արվեցին։

Բայց բոլորովին վերջերս համացանցում լուսանկարներ հայտնվեցին Ախուրիկ բնակավայրից, որտեղ Գյումրի-Կարս երկաթգծի հատվածը գոմաղբով էր պատված։Հիշեցնենք նաեւ, որ ամիսներ առաջ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի հանդիպումից հետո հայտարարվեց, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատելու սահմանի բացման տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ-Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը։

Հայտնի է, որ Ռուբինյանն ու Քըլըչը հանդիպումների արդյունքում պայմանավորվել էին դիվանագիտական անձնագրեր ունեցողների եւ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացել, սակայն այդ պայմանավորվածությունն էլ մնաց թղթի վրա։

Լրահոս

Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ Կարապետյանց
Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ
Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ Ֆիդան
ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից
Հայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը
Մասկն առաջարկել է արհեստական ​​ինտելեկտի սերվերները տեղափոխել տիեզերք
Բրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջ
Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. Հետք
Մասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ
70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի
Ռուս տղամարդը յոթ օրվա կալանքի է ենթարկվել ինքնաթիռում անկարգություն առաջացնելու համար
Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատոր
Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել
Արծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է
Իշխանությունների համար 50+1-ն անհաղթահարելի բարձունք է․ Բադալյանը՝ արտահերթի և նոր համախմբման մասին
ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը
Հրավիրում եմ ընդդիմադիրներին քննարկել՝ ի՞նչ զիջման մասին է խոսքը. Ալեն Սիմոնյան
Ուկրաինան ակնկալում է 2027 թվականին 89 միլիարդ դոլարի օգնություն ստանալ Արևմուտքից
TRIPP, համազգային միավորում․ Թուրքիան դադարեցրել է Իրանի ուղով գազի ներկրումը
TRIPP-ի մեկնարկը, Ալիևի՝ 100 հազար մարդու վերադարձի հայտարարությունն ու անկլավների հարցը

Լրացուցիչ նորություններ

...

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում

«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց

«Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին