Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»



«Փաստ» օրաթերթը գրում է. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2026 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը, որով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 3 ամսով, հերթական անգամ ի ցույց դրեց հայաստանյան իրավապահ ու դատական համակարգի խորքային խնդիրները:Ինչպես դատական որոշման հրապարակումից առաջ լրագրողների հետ զրույցում ընդգծել էր փաստաբան Երեմ Սարգսյանը, մյուս մեղադրյալների վերաբերյալ նմանատիպ ակտերից հետո ակնհայտ էր, որ դատարանը կիրառելու է նույն ձևական ու կանխորոշված մոտեցումը:

Չնայած պաշտպանական կողմի հիմնավոր պահանջին՝ կալանքի հարցը քննարկել բացառապես անհատական ու առարկայական հիմքերով, դատական ատյանը իսպառ անտեսեց իրավական այն հիմնարար սկզբունքը, ըստ որի՝ ազատության մեջ մնալու դեպքում քննությանը խոչընդոտելու վտանգի առկայությունը պարտավոր է հիմնավորել մեղադրանքի կողմը կամ մատնանշել դատարանը, այլ ոչ թե պաշտպանությունը ենթադրություններ անի գոյություն չունեցող հիմքերի շուրջ:

Սա ոչ այլ ինչ է, քան արդարադատության համակարգի գործիքավորում՝ սեփական ընդդիմախոսներին լռեցնելու և քաղաքական դաշտը միանձնյա վերահսկելու նպատակով: Երբ իշխանության ղեկին գտնվող սուբյեկտի յուրաքանչյուր քմահաճույք վեր է ածվում չգրված օրենքի, իսկ դատական համակարգը վերածվում է սովորական կատարողական մարմնի, իրավունքի գերակայության մասին խոսակցություններն ստանում են զուտ ֆորմալ բնույթ: Այսօրինակ համակարգերում հակաիշխանական հայացքներ ունենալն ու սեփական դիրքորոշումն ապացուցելը բավարար պայման են դառնում, որպեսզի քաղաքական գործիչն ու նրա շուրջ ձևավորված թիմը հայտնվեն տեղեկատվական ու իրավական ճնշումների կենտրոնում: 

Մեխանիզմն աշխատում է պարզունակ, բայց հաստատուն տեխնոլոգիայով. նախ՝ վերահսկելի մեդիառեսուրսների միջոցով գործի է դրվում հանրային վարկաբեկման մեքենան, իսկ այնուհետև՝ անհեթեթ ու շինծու մեղադրանքներով, առանց որևէ իրավական ու բարոյական նշույլի, մարդկանց ամիսներով կամ տարիներով պահում են անազատության մեջ: Կալանքը, որն, ըստ օրենքի տառի ու ոգու, պետք է լինի խիստ բացառիկ ու ծայրահեղ միջոց, վերածվել է պատժիչ գործիքի՝ փաստացի փոխարինելով դատավճռին:

Երբ չկան հիմնավոր փաստեր, երբ պաշտպանական կողմը դատարանում հատ առ հատ ջախջախում է առաջադրված վարկածները, իսկ որոշումը միևնույն է մնում է անփոփոխ, դա այլևս իրավաբանություն չէ. դա մեկ անձի քաղաքական կամքի կատարում է:Այնուամենայնիվ, քաղաքական պատմությունը ցույց է տալիս, որ ընտրովի արդարադատության վրա հենված համակարգերը չափազանց կարճակյաց են: Ճնշումներով ու ապօրինություններով հնարավոր է ժամանակավորապես սահմանափակել մարդու ֆիզիկական ազատությունը, բայց անհնար է լռեցնել քաղաքական գիտակցությունն ու արդարության պահանջը: Ցանկացած անօրինականություն վաղ թե ուշ բախվում է իրականության պատին, իսկ օրենքի գերակայությունը վերականգնվում է այն պահին, երբ քաղաքական պատվերը կորցնում է իր ազդեցությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Լրահոս

Պարագվայի նախկին նախագահ Պենյան տնային կալանքի տակ է
Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»
ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները
Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»
«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»
Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում
Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին
FT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում
Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան
Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին
Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին
Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան
Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից
ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումը
Հայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն Գրիգորյան
Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն
Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Լրացուցիչ նորություններ

...

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում

«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց

«Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին

«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ

«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել

Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին