Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»



«Հրապարակ»-ը գրում է.

Նոյեմբերի 4-ի հայտնի դեպքերից եւ Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո՝ կեսգիշերին մոտ մի խումբ ընդդիմադիրների հավաքը, ինչպես ասվեց, նախապես է պլանավորված եղել։ Այն պետք է վարեր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Իրենք` «ուժեղները» կարծում են, որ իշխանությունն այդ հավաքը տապալելու համար այդ օրը ձերբակալեց Կարապետյանին:Նարեկ Կարապետյանն էլ գիշերը հայտարարեց, որ կարեւոր իրադարձություն է սպասվում` խոսքը Սամվել Կարապետյանի տանը մեկ տասնյակ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հավաքի մասին էր, որին հաջորդեց քաղաքական ուժերի հայտարարությունը։ Հավաքին մասնակցում էին «Հայաստան» եւ «Ուժեղ Հայաստան» դաշինքների, «Հայաքվեի», «Ապրելու երկրի», ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության», «Դեմոկրատական այլընտրանքի», «Նոր դարաշրջանի», «Միավորված հայերի» եւ «Միասին» շարժման ներկայացուցիչները, որոնք հայտարարեցին, որ, գիտակցելով հայ ժողովրդի եւ հայոց պետականության առջեւ ծառացած ճակատագրական մարտահրավերների լրջությունը, չնայած ունեն մոտեցումների տարբերություններ եւ տարակարծություններ մի շարք հարցերում, սակայն հայտարարում են համազգային համախմբման ձեւավորման մասին՝ նշելով առաջնային նպատակները․ «Ալիեւյան սահմանադրության պարտադրանքի մերժում, Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների եւ տարածքային կորուստների, Ազգային ինքնության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն, Ժողովրդավարական ազատությունների եւ իրավունքների վերականգնում»։Քաղաքական ուժերը պատրաստ են միավորել իրենց ջանքերը՝ ազգային խնդիրների շուրջ հանրային միասնության մթնոլորտ ձեւավորելու եւ երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։ Ինչպես նաեւ՝ այլ ուժերին, հանրային եւ հասարակական գործիչներին կոչ են անում միանալ ազգային համախմբման այս ֆորմատին։Մենք տեղեկացանք, որ հավաքը տեւել է ավելի քան 2 ժամ, թեպետ հրավիրյալ ուժերին նախապես ներկայացվել են հանդիպման օրակարգը եւ նպատակը, սակայն ներկաները մանրակրկիտ քննարկել են, որ հայտարարության ձեւակերպումների հարցում ունենան լիարժեք կոնսենսուս։ Պարզեցինք նաեւ, թե հայտարարությունից դուրս ինչ են քննարկել այդ հավաքին։ Բոլոր ուժերի համատեղ դիրքորոշումը եղել է այն, որ հարկավոր է բեկում մտցնել սահմանադրական փոփոխությունների գործընթացում եւ թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին՝ իրավական գործիքակազմի միջոցով հասնել ալիեւյան սահմանադրության ընդունմանը։

Այդ նպատակով մի քանի խնդիր են նախանշել` որպես առաջիկա անելիքներ. առաջինը` թույլ չտալ, որ Նիկոլ Փաշինյանը ռեպրեսիվ միջոցներով հաջողի «մարդագողությամբ» հասնել սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունմանը խորհրդարանում:Հայտնի է, որ ՔՊ-ն չունի սահմանադրական մեծամասնություն, եւ 7 ձայն ընդդիմությունը պետք է տա, որպեսզի սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի։

Ենթադրվում է, որ առաջիկայում քարոզչական տեռոր է սկսվելու ընդդիմադիրների նկատմամբ` այն կտրվածքով, որ ընդդիմությունը դեմ է մեր պետականության պահպանությանը, երկիրը տանում է պատերազմի:

Նախանշվել է, որ ընդդիմության խնդիրը պետք է լինի՝ համատեղ ճակատով հակազդել այս գործողություններին ու այս քարոզչությանը։Երկրորդ խնդիրը՝ ապահովել հանրային մեծ ճնշում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չկարողանա կրկնել 2018-ի հոկտեմբերի 2-ը եւ շրջափակել Ազգային ժողովը՝ այդ ճանապարհով ճնշելով պատգամավորներին: Եվ երրորդ խնդիրը՝ եթե, այնուամենայնիվ, հարցը հասնի հանրաքվեին, ապա համախմբված ընդդիմությունը պետք է պայքարի ընտրակեղծիքների դեմ՝ թույլ չտալով իշխանությանը հանրաքվեի ընթացքում գնալ խախտումների, ինչպես արեց 2026 թվականի համապետական ընտրությունների ժամանակ։Պայմանավորվածություն են ձեռք բերել՝ հետագայում եւս առաջնահերթություն ունեցող հարցերի շուրջ համատեղ դիրքորոշում հայտնել։


Լրահոս

Թրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա
Ռուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում
Ֆինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ)
«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»
Փրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարները
Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»
«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում
«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց
«Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին
«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ
«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել
Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին
Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել
Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ Դմիտրիև
Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»
Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ
Ֆրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-ի
Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է

Լրացուցիչ նորություններ

...

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում

«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց

«Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին

«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ

«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել

Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին

Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել

Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է

ՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ Աբրահամյան

Փողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասները

Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծով

Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը

Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»

Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»

Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»

«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում

«Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում

Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»

Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին». «Ժողովուրդ»