Hraparak.am-ը գրում է.
Սեպտեմբերի լույս 7-ի գիշերը Երևանի բժշկական կենտրոններից մեկում մահացել է Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 15-ամյա բնակիչ Ղուկաս Գուլինյանը։ Նա Դիլիջանի քաղաքային մարզահամալիրի հունահռոմեական ոճի ըմբշամարտի խմբի սան էր, Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ։ Նրա հայրը արհեստավոր է, մայրը՝ տնային տնտեսուհի, Ղուկասն ընտանիքի միակ տղան էր, ընտանիքում 2 աղջիկներ կան։
Տեղեկություններ կան, որ նա օգոստոսի 29-ին տանը վատ է զգացել, որից հետո Դիլիջանի ԲԿ-ի շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել է ԲԿ, այնտեղից էլ Երևան։ Երևանի ԲԿ-ներից մեկում Ղուկասը վիրահատվել է, բժիշկներն ամեն ինչ արել են նրա կյանքը փրկելու համար, սակայն ՝ ապարդյուն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Ղուկասը օգոստոսի 29-ին գլխում սուր ցավ է զգացել, արյունազեղում է եղել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում








