Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, բնակարանային հերթական գողությունն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:00-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Մրգավետ բնակավայրի Կոմիտասի փողոցի տան բնակիչները, հարսանեկան արարողությունից վերադառնալով տուն, անակնկալի են եկել։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամուսինները և ընտանիքի մյուս անդամները հայտնաբերել են տան սենյակները տակնուվրա արված, որտեղից ստահակը կամ ստահակները հափշտակել են խոշոր չափի գումար՝ ընդհանուր մոտ 45 հազար ԱՄՆ դոլար, որի մեջ մտնում են նաև խոշոր չափի եվրո, ռուսական ռուբլի և ոսկյա զարդեր։

Տականքը կամ տականքները տուն են  մտել հարևանի տան ցանկապատի մոտ տեղադրված՝ տուժածների տան ցանկապատի վրայով անցնելով, ապա մինչև բակային հատվածի դռան փականը կոտրելը փորձել են պատուհանի ճաղավանդակը կոտրել, սակայն երբ այն կոտրել չի ստացվել, մտել են տանտերերի խորդանոց, այնտեղ եղած ավտոմեքենայի համար օգտագործվող «կլյուչով» կոտրել են փականը ու մտել ներս։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչության ծառայողները ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը։Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Դավիթ Բաղդասարյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Տեղում աշխատել է նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը։Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով։Ֆոտոլրագրողի տեղեկություններով իրավապահներն աշխատում են մի քանի ուղղությամբ, այդ թվում, որ տունը թալանվել է նշված տուն ներս ու դուրս անողի տված տվյալներով կամ նշված տան ընտանիքի անդամների հետ շփում ունեցողի կողմից, քանի որ հավանաբար գողը կամ գողերը տեղեկացված են եղել, որ ընտանիքի անդամները այդ օրը երկար ժամանակով բացակայելու են տանից։Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Նախ նման հանցագործությունը կարելի է համարել անբարոյականություն։ Հարամ փողը չեք կարող ուտել, մեկ է մնալու է կոկորդներիդ, ու բացի դա, Աստծո դաժան դատաստանի եք արժանանալու։ Չէ՞ որ Աստծո պատվիրանների մեջ էր մտնում նաև «մի գողացիր»-ը։ Բայց էլ ավելի մեծ ցավ ենք ապրում, երբ գիտենք, թե ում ընտանիքն են թալանել։ Էս ընտանիքը ոչ միայն գյուղում մարզում, այլև Հայաստանում սիրված ու հարգված ընտանիքներից են։ Մարդիկ առավոտից երեկո իրենց հալալ քրտինքով հանապազորյա հացն են վաստակում, անգամ եղել եմ դեպքեր, երբ իրենք են կարիքավոր ընտանիքներին օգնություն ցուցաբերել ու հիմա ինչ-որ ճիվաղներ  նման ստոր քայլի են դիմել։Ուզում ենք հավատալ, որ ոստիկանները հանցագործությունը կբացահայտեն ու ամեն ինչ ջրի երես դուրս կգա, բայց որ գողը կամ գողերը լավ էլ տեղեկացված են եղել, դա անհերքելի է»։


Լրահոս

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված
Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին
Գերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ
Թրամփը չի կարողացել համոզել Google-ին վերանվանել Ատլանտյան օվկիանոսը
Թուրքիայում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել
Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները
Bloomberg. Մասկը հանրապետականներին աջակցելու համար ծախսել է ավելի քան 445 միլիոն դոլար
Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
AP. Գուտերեշը Եգիպտոսի հետ կքննարկի Սուդանի, Լիբիայի և Եմենի հարցերը
Տիբեթում 7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, ավերվել են հարյուրավոր տներ
Թրամփը չի բացառել Ուկրաինայում հակամարտության մոտալուտ ավարտը
Քուշները հերքել է գաղտնի ֆինանսական գործարքներին մասնակցելու մեղադրանքները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր
ՀԱՊԿ-ը կարող է նոյեմբերի 11-ին քննարկել Հայաստանի անդամակցության հարցը
Զովաբեր բնակավայրում «BMW»-ն հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար
«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել
ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Լրացուցիչ նորություններ

...

Զովաբեր բնակավայրում «BMW»-ն հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel Combo»-ն․ կան վիրավորներ

Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին

Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել

«Ականջից բռնեք ու զանգեք ինձ»․ Արարատի մարզում 36-ամյա տղամարդը ծեծել է 11-ամյա երեխային

Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը

Վրաերթ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ

Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին

Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ

Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը

Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու

Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է

Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ

Ջիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին

«Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակոցներ են արձակել

Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ

66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը քիչ առաջ տեղափոխվել է Երեւան

Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար

Կոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿ