Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստովանել է, որ հանրապետության իշխանությունները պատրաստ չէին հոկտեմբերի 17-ին երկիրը համակած անկարգություններին։
«Մենք բոլորովին չէինք կանխատեսել այն, ինչ տեղի ունեցավ», - ասել է Մակրոնը Մարսել կատարած այցի ժամանակ՝ նշելով, որ այդ օրը իրավապահ ուժերը բավարար չէին։ Նախագահի ելույթի հեռարձակումն իրականացվել է Ելիսեյան պալատի էջում՝ Իքսում։ Նրա խոսքով՝ «հոկտեմբերի 17-ին ձախ ծայրահեղական ուժերի այդքան մեծաթիվ ներկայացուցիչներ սկսեցին մոբիլիզացվել վաղ առավոտից, ինչը նրանց համար բնորոշ չէ»։
Հոկտեմբերի 17-ին Փարիզում և ողջ Ֆրանսիայում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր ընդդեմ վառելիքի գների աճի և բնակչության գնողունակության անկման։ Կազմակերպիչների գնահատականներով՝ դրանց մասնակցել է 800 հազար մարդ, մինչդեռ Ներքին գործերի նախարարությունը հաշվարկել է 550 հազար, ինչը կրկնակի գերազանցել է ուժային կառույցների վերլուծաբանների կանխատեսումները։ Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների և բախումների ոստիկանության հետ։ Ներքին գործերի նախարարության ղեկավար Լորան Նունյեսը խոստացել է, որ իշխանությունները կշարունակեն հետապնդել ջարդերի և թալանի բոլոր մասնակիցներին։








