Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»



«Փաստ» օրաթերթը գրում է. 

Տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններից հետո իշխող ՔՊ կուսակցության քարոզիչները շտապեցին սոցիալական ցանցերը ողողել «հաղթական» ռեպորտաժներով ու ցուցադրական հպարտությամբ։ Առանձնակի ոգևորությամբ մատնանշվում է, օրինակ՝ Կիրանցում արձանագրված մոտ 90 տոկոսանոց արդյունքը։ Սակայն քաղաքագիտական սթափ վերլուծությունը ցույց է տալիս, որ այս թվերը ոչ թե իշխանության իրական ժողովրդականության կամ ժողովրդավարական հաղթանակի վկայություն են, այլ քաղաքական համակարգի խոր ճգնաժամի և գիտակցված ինքնախաբեության ցայտուն դրսևորում։Ուղղակի խնդիրն այն է, թե ինչպես է իշխանությունը հասել այդ արդյունքին ընտրություններից շատ ավելի վաղ։

Կիրանցի պարագան ինքնին խոսուն է. մի գյուղում, որտեղ վերջին սահմանազատման հետևանքով հողերի ու տարածքների մի մասն անցավ ադրբեջանական կողմին, իսկ տեղի բնակչությունը երկարատև ու ցավոտ պայքար մղեց ապրելու սեփական իրավունքի համար, իշխող ուժի ստացած բարձր տոկոսները ոչ թե աջակցության, այլ այլընտրանքի իսպառ բացակայության հետևանք են։Իշխանությունը ընտրությունների ելքը կանխորոշեց դեռևս քվեարկության օրվանից առաջ։ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ իշխող թիմն ուղղակիորեն գլխատեց տեղական մակարդակում իր համար վտանգ ներկայացնող ողջ ռեսուրսը։

Տեղերում ազդեցություն, հեղինակություն և լուրջ կշիռ ունեցող այն գործիչները, ովքեր ընդունակ էին քպական վարչական ապարատի դեմ իրական ու մրցունակ պայքար մղել, նպատակաուղղված չեզոքացվեցին։ Շինծու քրեական վարույթները, անհամաչափ կալանավորումներն ու ուժային ապարատի ճնշումները ձևավորեցին մի այնպիսի մթնոլորտ, որտեղ պայքարի ընդունակ գործիչները կա՛մ ֆիզիկապես զրկվեցին մասնակցության հնարավորությունից՝ հայտնվելով անազատության մեջ, կա՛մ էլ ստիպված եղան հրաժարվել ընտրապայքարից։Այսպիսով, դաշտը նախապես մաքրվեց ռեալ մրցակիցներից։

ՔՊ-ն շատ տեղերում ընտրություններին գնաց, ըստ էության, մենակ՝ մրցելով կա՛մ սեփական ստվերի, կա՛մ էլ քաղաքական կշիռ չունեցող, ֆիկտիվ միավորումների հետ։ Նման պայմաններում, գործադրելով վարչական ողջ լծակները, բարձր տոկոսներ արձանագրելը ոչ թե հպարտության առիթ է, այլ ժողովրդավարական ինստիտուտների բացահայտ ոտնահարում։ Սա ոչ թե ազատ ընտրություն էր, այլ վարչաքաղաքական մեքենայի միջոցով իշխանությունը վերարտադրելու ձևական արարողակարգ։Ժողովրդավարության դիակի վրա նման տոկոսներ արձանագրելով՝ իշխանությունը հասնում է ոչ թե կայունության, այլ ստեղծում է պայթյունավտանգ մի իրավիճակ, որն առաջին հերթին սպառնում է հենց իրեն։

Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ այն քաղաքական համակարգերը, որոնք քաղաքացուն զրկում են ընտրության և այլընտրանքի իրական իրավունքից, իրենց տակ դնում են դանդաղ ազդեցության ռումբ։ Հասարակությունը, որի քաղաքական ձայնն ու դիմադրողականությունը խեղդվում են վարչական ու իրավական բռնաճնշումներով, չի դառնում հնազանդ. այն դառնում է լռել յայն վտանգավոր։ Կուտակված դժգոհությունն ու օտարումը պետական համակարգից վաղ թե ուշ գտնելու են իրենց ելքը։ Երբ քաղաքական դաշտը նախապես մաքրված է լինում ինստիտուցիոնալ այլընտրանքներից, այդ դժգոհությունը դուրս է գալիս քաղաքական հունից՝ ստեղծելով մի իրավիճակ, որտեղ նույնիսկ ամենաբարձր տոկոսներն այլևս ի վիճակի չեն լինում ապահովել քաղաքական իրական կայունություն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Լրահոս

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը
«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է
Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»
Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»
Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում
5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ)
Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան
Իրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ
Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild
Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան
Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին
Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին
Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին
Փաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ)
Կարևոր
ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են
Մեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը
Ողբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ)
Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
Տիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է

Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»

Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել