Իսրայելում ընթանում են խորհրդարանական ընտրություններ, ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 7:00-ին: Արդյունքներով կորոշվի 26-րդ Քնեսեթի կազմը, որից հետո կսկսվի կառավարական կոալիցիայի ձևավորման գործընթացը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկելու իրավունք ունի 7.3 միլիոն իսրայելցի:
Երկրով մեկ բացվել է 12 018 ընտրատեղամաս: Դրանք բաց կմնան մինչև ժամը 22:00-ը: Էքզիթ-փոլի արդյունքները կհրապարակվեն դրանց փակվելուց կարճ ժամանակ անց, և կսկսվի ձայների հաշվարկը։ Ընտրություններն անցկացվում են ուժեղացված անվտանգության պայմաններում:
Իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքի տվյալներով՝ կարգուկանոնը հսկում են 20 000 ոստիկան, սահմանապահ ոստիկանության աշխատակից և կամավոր:








