Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:00-ի սահմաններում Հալաբյան-Էստոնական փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 43-ամյա Արման Պ․-ի վարած «BYD» մակնիշի և դեռևս անհայտ անձի կողմից վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արման Պ.-ն, նրա ուղևոր Երևանի բնակիչ 46-ամյա Տաթևիկ Ք․-ն և «Kia»-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 48-ամյա Կարեն Պ-ն և 48-ամյա Մարիաննա Ա.-ն տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
«Kia»-ի վարորդը, ով դեպքի վայրից վթարից անմիջապես հետո դիմել է փախուստի, կին է եղել և աշխատում է Ազգային անվտանգության ծառայությունում։ Ժամեր անց ոստիկանները նրան հայտնաբերել են եւ տեղափոխել ոստիկանության բաժին։
Այսօր առավոտյան «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ իրենց մոտ տեղափոխված վիրավորներից Մարիաննա Ա.–ն մահացել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով վերջինը ուներ 3 երեխա։








