Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը զգուշացրել է, որ Իսրայելը կարող է փորձել խափանել ԱՄՆ-Իրան բանակցային գործընթացը, եթե հնարավորություն ունենա։
«Մենք արժեքավոր ենք համարում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները։ Սակայն չպետք է մոռանանք, որ Իսրայելը կարող է խափանել գործընթացը, եթե հնարավորություն ունենա։ Այս հարցում բոլոր կողմերը պետք է զգոն լինեն», - «Հաբեր Գլոբալ»-ին ասել է Ֆիդանը։
ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ սկսեցին Իրանի դեմ փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը կոչ էր անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Հետագայում, հուշագրի իրականացման վերաբերյալ ԱՄՆ-Իրան բանակցություններ տեղի ունեցան շվեյցարական Բյուրգենշտոկ հանգստավայրում՝ Դոհայի և Իսլամաբադի միջնորդությամբ։








