Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտարարել է, որ շաբաթ օրը երկրում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ Ֆրանսիայի իրավապահ մարմինները ձերբակալել են ավելի քան 1400 մարդու։
Ֆրանսիայում հոկտեմբերի 24-ին տեղի են ունեցել կենսապահովման ծախսերի բարձրացման դեմ ցույցեր։
Իշխանությունները հայտնել են, որ դրանց մասնակցել է ավելի քան 400,000 մարդ։ «Մենք ամբողջ երկրում ձերբակալել ենք 1435 մարդու», - ասել է նախարարը RMC ռադիոկայանի եթերում։








