ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է իրանցիների ուժն ու հպարտությունը Վաշինգտոնի հետ բանակցություններում։ NBC News-ին տված հարցազրույցում ամերիկացի առաջնորդին հարցրել են, թե ինչու Թեհրանը դեռ չի համաձայնել ԱՄՆ-ի պայմաններին։
«Նրանք ուժեղ են, նրանք հպարտ են», - պատասխանել է Թրամփը։ Ամերիկացի առաջնորդը վստահություն է հայտնել, որ Իրանը, ի վերջո, կհամաձայնվի գործարքի, բայց «դա որոշ ժամանակ կպահանջի»։








