ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում երկու հաճախորդ դատական հայցեր են ներկայացրել առաքման ռոբոտներ արտադրող «Coco Robotics և Serve Robotics» ընկերությունների դեմ՝ պնդելով, որ ռոբոտները սկանավորել են իրենց դեմքերն ու ձեռքերը՝ առանց համաձայնության։
Հայցվորների պնդմամբ՝ ռոբոտների տեսախցիկներն ու լազերային սենսորները հավաքել են կենսաչափական տվյալներ, որոնք կարող էին օգտագործվել արհեստական բանականության համակարգերը մարզելու համար։ Նրանք պնդում են նաև, որ տվյալները փոխանցվել են երրորդ կողմերի։
Երկու ընկերություններն էլ հերքում են մեղադրանքները՝ հայտարարելով, որ իրենց համակարգերը նախատեսված չեն մարդկանց նույնականացնելու համար։ Դատական հայցերը ներկայացվել են անձնական կենսաչափական տվյալների պաշտպանության մասին օրենքի ենթադրյալ խախտման հիմքով։
Միջադեպը նոր քննարկումներ է առաջացրել առաքման ռոբոտների միջոցով մարդկանց հնարավոր վերահսկողության և անձնական կյանքի գաղտնիության վերաբերյալ։








