Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ռազմավարական գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաև առևտրատնտեսական, ներդրումային և մշակութային-հումանիտար համագործակցությանն առնչվող հարցեր։
Նախագահները վերահաստատել են երկու երկրի միջև հավերժական բարեկամության և ընդլայնված ռազմավարական գործընկերության ամրապնդման հանձնառությունը։
Տոկաևը շնորհակալություն է հայտնել Էրդողանին ջերմ ընդունելության համար և շնորհավորել նրան ու թուրք ժողովրդին՝ Թուրքիայի Հանրապետության օրվա առթիվ։








